Մարզական ստուգատես

Մարզական ստուգատես

Սովորողների և դասավանդողների, անհատական և խմբային մարզական նախագծերի, մրցաշարերի ստուգատես է, որը նպատակ ունի խրախուսելու մարզական ակտիվ գործունեությունը, առողջ ապրելակերպը, ներկայացնելու կրթահամալիրի հեղինակային մանկավարժության հանրակրթական մարմնամարզության, ֆիզկուլտուրայի կազմակերպման փորձը:

Մասնակիցները՝

  • ներկայացնում են մարմնարզական վարժությունների կատարման իրենց ձեռբերումները
  • մասնակցում են էստաֆետային խաղերի
  • կազմակերպում են մրցաշարեր
  • կազմակերպում են հանդիպումներ, վարպետության պարապմունքներ

Ուղղությունները՝

  • մարմնամարզությունը միջին դպրոցում, ջոկատներով, խմբերով
  • մարզական ակումբների բաց պարապմունքներ
  • էստաֆետային խաղեր
  • միջջոկատային մրցաշարեր
  • դասավանդողների, ջոկատավարների ջրագնդակի նախագիծ
  • դասավանդողների, ջոկատավարների բասկետբոլի մրցաշար
  • դասավանդողների, ջոկատավարների սեղանի թենիսի մրցաշար
  • մարզական ընտանեկան նախագծեր
  • մարզաառողջարարական, հայրենագիտական քայլք
  • գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, չմշկասահք
  • դեպի ձյուն, մեկօրյա ճամփորդություններ, սահնակներով, դահուկներով և օղակներով
  • բազմօրյա ճամփորդություններ
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.