Հանդիպման վայրը՝ ՏՏ լաբորատորիա, պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ, հանդիպման ժամը՝ 15։00-17։00: Հանդիպումները կազմակերպվում են ըստ դասավանդողների ներկայացրած անհատական պլանի: Վերապատրաստող Մարգարիտա Սարգսյան:
Մոդուլը։ Թեմա 1, 4 ժամ, երկու հանդիպում
Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։
Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը
Առաջին պարապմունք
Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։
Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:
- քաղաքացիական դիրքորոշում
- ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
- Ժողովրդավարական մշակույթ,
- ժողովրդավարություն,
- մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
- մշակութային բազմազանություն,
- իրավունքի գերակայություն,
- օրենքի գերակայություն, արդարադատություն,
- հավասարություն,
- արդարություն։
Վերջին տարիներին ավելի մեծ ուշադրություն է դարձվում կրթությանը՝որպես Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խթանման և պաշտպանության գործիք: Ժողովրդավարական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու կարողության ձեռքբերումն ու պահպանումը սկսվում է վաղ մանկության շրջանում և շարունակվում ողջ կյանքի ընթացքում։ Կարողունակությունների ձեռք բերման գործընթացը դինամիկ է և երբեք չի ավարտվում։ Հանգամանքները փոխվում են, և անհրաժեշտ է, որ մարդիկ զարգացնեն առկա կարողունակություններն ու ձեռք բերեն նորերը: Ուսումնական հաստատությունները կարևոր դեր են ունեն այս հարատև գործընթացում։ Դպրոցը պետք է լինի
այն վայրը, որտեղից սկսվում է ժողովրդավարական կրթությունը, հետագայում բուհը պետք է շարունակի այս գործընթացը: Եվրոպայի խորհուրդն ներկայացնում է կրթության տեսլականը, որը ներառում է չորս գլխավոր նպատակ.
► պատրաստել աշխատաշուկային.
► պատրաստել կյանքին՝ որպես ժողովրդավարական հասարակության
ակտիվ քաղաքացի.
► ապահովել անձնային զարգացում.
► ձևավորել և պահպանել լայն, առաջանցիկ գիտելիքի բազա։
Մանկավարժությունը ծառայում է ոչ միայն որպես գործիք, այլև ունի դաստիարակչական և ուսումնական նշանակություն: Կրթությունը երկար ավանդույթ է, որը հիմնված է մարդասիրական
գաղափարների վրա, որ սովորողները համարվում են իրենց ուսումնառության ակտիվ պատասխանատուներ, որ կրթության համակարգերը, մանկավարժներն իրենց ուսումնական գործընթացների կենտրոնում կդնեն ուսումնառուին և կաջակցեն նրան անկախ մտածողություն և դատողություն ձևավորելու գործում։
Այսպիսի կրթությունը հատկորոշ կապված է ժողովրդավարության բարձրագույն նպատակներին և արտացոլում է մարդու իրավունքների սկզբունքները։ Այլոց իրավունքների արժևորումը լավագույնս ընկալվում է կրթական այնպիսի միջավայրում, որտեղ յուրաքանչյուրի՝ հավասարապես մեծահասակի և երիտասարդի իրավունքներն ու պարտականությունները
հարգվում են՝ որպես դատողություններ անելու և գործողություն ձեռնարկելու հիմնակետ։
Շրջանակը կօգնի ձևավորել այնպիսի կրթություն, որը կապահովի մարդկության ծաղկումը, անհատների մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական արժեքների արտահայտումը հանրային մարմինների և քաղաքացիների վրա ներազդող այլ հաստատությունների միջոցով: Կրթական հաստատությունները կարող են ներդնել այս սկզբունքն ու առաջ մղել «ժողովրդավարություն սովորելը»՝
► որոշումների կայացման գործընթացների կազմակերպման ու
հաղորդակցման եղանակներով.
► քննարկումների ̸ բանավեճերի հնարավորության և հաստատության
կյանքում ակտիվ մասնակցության միջոցով.
► ուսուցիչների, սովորողների և ծնողների հարաբերությունները
փոխադարձ հարգանքի և վստահության վրա ձևավորելու աստիճանով։
Ժողովրդավարությունը, ըստ ընդունված մեկնաբանության,ժողովրդի կողմից կամ ժողովրդի անունից կառավարման ձև է։Այդուհանդերձ, ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների, ինչպես նաև Ժողովրդավարությունը նաև պահանջում է հանրային հարթակում քաղաքացիների՝ ակտիվ մասնակցելու հանձնառություն ու վերաբերմունքը, որոնց շարքում են՝
► հանրային քննարկումների գործընթացի հանձնառում.
► սեփական կարծիքն արտահայտելու և այլոց կարծիքը լսելու
պատրաստակամություն.
► համոզմունք, որ կարծիքների տարբերություններն ու կոնֆլիկտները
պետք է լուծվեն խաղաղ/ ոչ բռնի եղանակով.
► մեծամասնության կայացրած որոշումների հանձնառում.
► փոքրամասնությունների և նրանց իրավունքների պաշտպանության
հանձնառում.
► ճանաչում և ընդունում, որ մեծամասնական կառավարումը չի կարող
վերացնել փոքրամասնությունների իրավունքները.
► իրավունքի գերակայության հանձնառում։
Բոլոր անհատներն ունեն հավասար արժեք ու հավասար արժանապատվություն, հավասար հարգանքի արժանանալու և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նույն շարքից օգտվելու իրավունք, և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան։
Արժեքների այս շարքը ներառում է՝
- գիտակցում, որ բոլոր մարդկանց բնորոշ է ընդհանուր մարդասիրությունը
և հավասար արժանապատվությունը՝ անկախ նրանց մշակութային
պատկանելությունից, կարգավիճակից, ունակություններից կամ
հանգամանքներից. - գիտակցում, որ մարդու իրավունքները համամարդկային, անօտարելի
և անբաժանելի են. - գիտակցում, որ մարդու իրավունքները պետք է միշտ խթանել, հարգել
ու պաշտպանել. - գիտակցում, որ հիմնարար ազատությունները միշտ պետք է
պաշտպանված լինեն, քանի դեռ դրանք չեն ստորադասում կամ
խախտում այլոց մարդու իրավունքները. - գիտակցում, որ մարդու իրավունքները հիմք են ծառայում որպես
հասարակության հավասար անդամներ միասին ապրելու, ինչպես նաև
աշխարհում ազատության, արդարության և խաղաղության համար։
Մշակութային բազմազանությունը կարևոր արժեք է հասարակության համար, մարդիկ
կարող են սովորել և օգուտ քաղել այլոց բազմակարծությունից, մշակութային բազմազանությունը պետք է խթանել և պաշտպանել, պետք է ոգևորել մարդկանց, որ շփվեն միմյանց հետ՝ անկախ մշակութային տարբերությունների մասին իրենց ընկալումներից, իսկ միջմշակութային երկխոսությունից պետք է օգտվել հասարակության մեջ որպես հավասարներ՝ միասին ապրելու ու
ժողովրդավարական մշակույթը զարգացնելու համար։ Մշակութային բազմազանությունը միշտ էլ պետք է արժևորվի, քանի դեռ այն չի խախտում մյուսների մարդու իրավունքներն և ազատությունները։
Արժեքների այս երկրորդ խումբը, ներառում է՝
- գիտակցում, որ մշակութային բազմազանությունն ու բազմակարծությունը,
աշխարհայացքներն ու գործելակերպերը մեծ արժեք են հասարակության
համար և զարգացման հնարավորություն են ընձեռում հասարակության
բոլոր անդամներին. - գիտակցում, որ բոլոր մարդիկ ունեն տարբեր լինելու և սեփական
տեսակետները, դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքներն
ընտրելու իրավունք - գիտակցում, որ մարդիկ պետք է միշտ հարգեն մյուսների տեսակետները,
դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքները, եթե դրանք
ուղղված չեն մյուսների մարդու իրավունքների և ազատությունների
ստորադասմանը. - գիտակցում, որ մարդիկ միշտ պետք է հարգեն այլոց կենսակերպն
ու գործելակերպերը, եթե դրանք չեն ստորադասում կամ խախտում
մյուսների իրավունքները և ազատությունները. - գիտակցում, որ մարդիկ պետք է լսեն և մասնակցեն իրենցից տարբեր
ընկալվող մարդկանց հետ երկխոսությանը։
Բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է հնարավորություն ունենան հավասար կերպով մասնակցելու (ուղիղ կամ ոչ ուղղակի ձևով՝ ընտրված ներկայացուցիչների միջոցով) հասարակությունը կարգավորող օրենքների սահմանման և ստեղծման ընթացակարգերին, բոլոր
քաղաքացիները հասարակության ներսում պետք է ակտիվորեն մասնակցեն ժողովրդավարական գործընթացներին (ընդունելով այն հավանականությունը, որ երբեմն այս մասնկացությունը կարող չլինել խղճի բերումով կամ այլ հանգամանքով պայմանավորված), թեև որոշումները պետք է կայացվեն մեծամասնության կողմից, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ, սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար
վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան:
Արժեքների այս խումբը, հետևաբար, ներառում է՝
- աջակցություն ժողովրդավարական գործընթացներին և ընթացակարգերին (միաժամանակ գիտակցելով, որ գործող ժողովրդավարական ընթացակարգերըկարող են օպտիմալ չլինել և որ դրանք երբեմն կարող են ժողովրդավարական միջոցներով փոփոխվելու և կատարելագործվելու կարիք ունենալ).
- ակտիվ քաղաքացիության կարևորության գիտակցումը (միաժամանակ գիտակցելով, որ չմասնակցելը երբեմն կարող է հիմնավորվել խղճից կամ հանգամանքից ելնելով).
- քաղաքական որոշումների կայացմանը քաղաքացիների ներգրավվածության կարևորության գիտակցումը.
- քաղաքացիական ազատությունների, այդ թվում՝ փոքրամասնական դիրքորոշում ունեցող անձանց քաղաքացիական ազատությունները պաշտպանելու անհրաժեշտության գիտակցում.
- աջակցություն հակամարտությունների և վեճերի խաղաղ լուծմանը.
- սոցիալական արդարության և սոցիալական պատասխանատվության զգացում՝ հանուն հասարակության բոլոր անդամների նկատմամբ արդար և ազնիվ վերաբերմունքի, ներառյալ հավասար հնարավորություներ բոլորի համար՝ անկախ ազգային ծագումից, էթնիկ պատկանելությունից, ռասայից, կրոնից, լեզվից, սեռից, գենդերից, քաղաքական կարծիքից,
ծննդից, սոցիալական ծագումից, ունեցվածքից, հաշմանդամությունից, սեռական կողմնորոշումից կամ այլ կարգավիճակից. - նպաստել իրավունքի գերակայությանը և բոլոր քաղաքացիների նկատմամբ հավասար և անկողմնակալ վերաբերմունքին՝ օրենքի շրջանակներում, որպես արդարադատության ապահովման միջոց։
Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական խմբի նկատմամբ։ «Համայնք» եզրույթն այստեղ օգտագործվում է մի այնպիսի սոցիալական կամ մշակութային խումբ ներկայացնելու համար, որն ավելի մեծ է, քան անձի ընտանեկան կամ ընկերական անմիջական շրջանակը և որին նա պատկանելու զգացում ունի:
Քաղաքացիական դիրքորոշումը ներառում է՝
- համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում.
- համայնքի մյուս անդամների ուշադրություն, ըստ այդ անձանց միջև փոխկապակցվածության և այդ անձանց վրա՝ սեփական գործողությունների ներգործության.
- hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն, նրանց իրավունքների և բարորության նկատմամբ մտահոգվածության և հոգատարության զգացում, համայնքի ներսում հզորացումից և առավելություններից զուրկ անձանց պաշտպանելու
պատրաստակամություն. - համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն և ուշադրություն.
- քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն, համայնքի հարցերին, խնդիրներին և ընդհանուր բարիքին վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու պատրաստակամություն, համայնքի մյուս անդամների հետ երկխոսելու պատրաստակամություն՝ անկախ նրանց մշակութային
պատկանելությունից. - ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում յուր զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների, պարտականությունների կամ պարտավորությունների կատարում.
- համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության և սեփական որոշումների և գործողությունների համար պատասխանատվություն կրելու զգացում։
Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները
Երրորդ պարապմունք՝
Փաստաթղթի ընթերցում՝
Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:
Միջնակարգ կրթության շրջանավարտի, վերաբերմունքը և արժեքները, վերջնարդյունքում՝/աղբյուրը ֆիզկուլտուրայի առարկայի ծրագիր/
Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մշտկան պահանջ, առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման իրագործում:
Սեփական առողջական վիճակի, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի պահպանում:
Օլիմպիզմի և օլիմպիական շարժման հումանիստական համամարդկային գաղափարախոսության արժեքների ըմբռնում և իրագործում:
Բարոյակամային հատկանիշներ՝ փոխօգնության պատրաստակամություն և հայրենասիրություն, հանդուրժողականություն, հարգանք ուրիշի նկատմամբ և օգնության հասնելու պատրաստակամություն:
Տարրական կրթության շրջանավարտի, վերաբերմունքը և արժեքները, վերջնարդյունքում՝/աղբյուրը ֆիզկուլտուրայի առարկայի ծրագիր/
Սեփական անձի գնահատում, առողջության առժևորում և վստահություն իր ուժերի նկատմամբ:
Սեփական մարմնի խնամքին և առողջությանը հետևելու կարևորության արժևորում:
Ֆիզիկական վարժություններով զբաղվելու նշանակության կարևորում:
Հիմնական կրթության շրջանավարտի, վերաբերմունքը և արժեքները, վերջնարդյունքում՝/աղբյուրը ֆիզկուլտուրայի առարկայի ծրագիր/
Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտության, առողջության պահպանման և ներդաշնակ
զարգացման կարևորում:
Սեփական առողջական վիճակին, ֆիզիկական զարգացմանը և ֆիզիկական պատրաստվածության հանդեպ
հետևողականություն:
Օլիմպիզմի և օլիմպիական շարժման հումանիստական համամարդկային գաղափարների կարևորում:
Բարոյակամային հատկանիշներ՝ փոխօգնության պատրաստակամություն և հայրենասիրություն,
հանդուրժողականություն, հարգանք ուրիշի նկատմամբ և օգնության հասնելու պատրաստակամություն:
- Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները:
- Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից
Չորրորդ հանդիպում
Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝
Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝ Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան |
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Կարդացի տիկին Մարիետի հոդվածը, համաձայն եմ այս մտքերի հետ՝
Կարևոր է կրթությունից դուրս նետել ձևականությունները՝ ձևականությունը մոտեցումների, հարաբերությունների, քարացած սովորույթների, ոչ մի բան չտվող կարգերի ու պարտադիր պահանջների…
Այնպես որ, մանկավարժությունից դեն նետենք արհեստականությունը, ձևականությունը, իներցիայի ուժը և վստահենք ուսուցչի մտքին և սրտին: Եվ ամեն ինչ կընկնի իր տեղը:
Իրականում, մեր կրթահամալիրում գերակշռում են այն սովորողները, ովքեր սրտացավ են իրենց ընկերների, դասավանդողների նկատմամբ: Ովքեր դասավանդողին ընդունում են որպես ընկեր, պահպանելով հարգանքը: Ես կարծում եմ որ այդ հարաբերությունները առաջացել են դասավանդողների ջանքերի շնորհիվ, ովքեր դեն են նետել ձևականությունները: Երկու օր առաջ սովորողներից մեկը ֆուտբոլի մարզադաշտում ոտքով հարված էր դարպասաձողին, դուք պետք է տեսնեիք թե ինչ ուշադրությամբ էին նրան շրջապատել իր խաղընկերները, ինչ արագությանբ ինձ կանչեցին, որպեսզի ես օգնեմ: Ես ուզում եմ որ մեր հասարակությունը սկսի ավելի ուշադիր լինել իր ընկերոջ, ծնողի, երեխայի, ուսուցչի և ընդհանրապես բոլորի հանդեպ, այս արժեքները պետք է սկսել սերմանել ծնված օրից:
Հինգերորդ հանդիպում
Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում։
Իմ կարծիքը
Մարգարիտ Սարգսյանի վարած «Դիրքորոշում և արժեք» դասընթացի վերապատրաստումը վերջացավ: Դասըթացը բավականին հետաքրքիր էր, հատկապես ինձ հետաքրքրքրեց «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» աշխատությունը, կարդացի, դուրս գրեցի հետաքրքիր մտքեր: Դասընթացը առիթ էր մեկ անգամ ևս կարդալ հանրակրթական չափորոշիչը, լսել Մարգարիտին, զրուցել վերապատրաստվողների հետ թեմայի շուրջ և իմանալ նրանց կարծիքները:
Շնորհակալ եմ: