«Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ» կարդացի: Լավ է, որ ատեստավորումը կամավոր է, ուսուցիչը ինքը կարող է որոշել, մասնակցել թե ոչ: Ինձ հետաքրքրեց մի փաստ, օրինակ կարգում գրված է՝ «Նախնական զինվորական պատրաստվածություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդող ուսուցիչների, ինչպես նաև դասվարների ատեստավորումն իրականացվում է բանավոր կամ գրավոր ընթացակարգով՝ ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից՝ տվյալ ուղղությամբ մասնագիտական մանկավարժական կրթություն տրամադրող բարձրագույն ուսումնական հաստատությունում, իսկ «Ֆիզկուլտուրա» առարկան ինչպես են թեստավորում, ինչ հարցերից է կազմված թեստը: Եթե լիներ թեստի օրինակ ես մեծ սիրով կուսումնասիրեի: Դա էլ կդառնար յուրօրինակ ինքնակրթության օրինակ:
Նախագծում նպատակը պարզ արտահատված է, ես համոզված եմ, որ բոլոր մասնակից ուսուցիչները վստահ են իրենց գիտելիքների վրա և համոզված են, որ կհաղթահարեն թեստը: