Ավարտվեց բասկետբոլի բաց մրցաշարը

«Սեբաստացու» օրերին նվիրված, «Վահան Ասատրյան» բասկետբոլի բաց ամենամյա մրցաշարը ավարտվեց մրցանակաբաշխությամբ:

Մրցաշարին մասնակցում էին Գեղարքունիքի մարզից, Մարտունի քաղաքի բասկետբոլիստները, Չարենցավանից, «Արա Մանուկյանի» անվան մարզադպրոցի երկու բասկետբոլի խմբերը, Դավիթաշեն համայքի թիվ 193 դպրոցի բասկետբոլի խումբը և կրթահամալիրի Ավագ դպրոցի բասկետբոլիստները: Մարտունու թիմը մասնակցում էր գիշերակացով և մեկ օր անցկացրեց Քոլեջի կրթական փոխանակումների կացարանում:

Կրթահամալիրի մարզիկները երկու օրվա քրտնաջան պայքարից հետո գրավեցին առաջին պատվավոր տեղը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին Չարենցավանի երկու թիմերը:

Ֆիլմը՝ Ալինա Թումասյանի

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.