Մարզական խաղերի բաց առաջնություն Վահան Ասատրյան մրցաշար

Նախագիծ

Հոկտեմբերի 9-13-ը «Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրը կազմակերպում է  Երևան քաղաքի և մարզերի  դպրոցների  պատանիների Վահան Ասատրյան բաց մրցաշար, խաղային մարզաձևերից՝ բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, հանդբոլ:

Նպատակը և խնդիրները

Զարգացնել մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը պատանիների շրջանում: Ավանդական դարձնել «Վահան Ասատրյան» մրցաշարը, որպես խաղային մարզաձևերի զարգացմանը նպաստող պայման: Ընդգրկել տարեցտարի ավելի շատ թիմեր` ստեղծելով խաղային մարզաձևերի մասսայականություն:

 Անցկացման  վայրը, օրը և ժամը

Մրցաշարը անցկացվում է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզադահլիճում: Խաղերի ժամանակացույցը կներկայացվի վիճակահանությունից  հետո:

Մրցաշարի մասնակիցները

Կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների, Երևան քաղաքի և  Հայաստանի շրջաններից հայտ ներկայացրած թիմերը: Հայտերը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Շրջաններից հայտ ներկայացրած թիմերը հյուրընկալվում են կրթահամալիրի հյուրատներում:

Հայտերը

Հայտերը ներկայացվում են և վիճակահանությունը կատարվում է խաղերից 2 օր առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոնում:

Մրցավարություն

Մրցավարությունը կազմակերպում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոնի  մարզիչների  և  ֆեդերացիաների կողմից նշանակված բարձրակարգ  մրցավարների միջոցով:

Պարգևատրություն

Սիրով սպասում ենք:

Տեղեկությունների համար զանգահարել 094806404 համարով, Նաիրա Հարությունյան: 

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.