Մարմնամարզական ստուգատես 2016

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայքը՝marzakanblog.wordpress.com

Նպատակը՝  նախադպրոցական կրթության, հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը:


Ստուգատեսի ժամանակացույց

1

Փետրվարի 1-12-ը մարզումներ մարմնամարզական սրահում և դպրոցներում. ելույթների նախապատրաստական աշխատանք։ Սովորողները, դասվար-դաստիարակները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների համալիրը։

Ստուգատեսի համար նախատեսված վարժությունները:

Փետրվարի6 - ստուգատեսի մեկնարկ, ստուգատեսային-տոնական-ավանդական ղափամա

2016թ. 15-19-մարմնամարզական ելույթներ։ 

Մասնակիցներ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասվարներ, անհատական, խմբային, դասարանական, ընտանեկան թիմեր:

Անվանակարգեր

Մարմնամարզական ընտանիք

Մարմնամարզական դասարան

Մարմնամարզական նախակրթարան (խումբ)

Մարմնամարզիկ

Մարզիկ դասվար

Մարզիկ դաստիարակ

Մարզական Դիջիթեք՝ մարզական բնակարան, մարմնամարզությունը տանը, դասարանում, դպրոցում (տեսանյութ)

Վայրը՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ, դպրոցների մարզադահլիճներ, «Սեբաստիա» մարզահամալիր:

Լավագույն կատարումները կորոշվեն հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովի անդամներ՝

Նոր դպրոց՝ Նառա Նիկողոսյան,  Արմինե Մնացականյան, Դավիթ Ֆահրադյան

Դպրոց-պարտեզ՝ Հայարփի Տոնոյան,  Կարինե Խառատյան, Ռոզա Գսպոյան

Գեղարվեստի դպրոց՝ Արմինե Թոփչյան, Նաիրա Հարությունյան,

Հիմնական դպրոց՝ Շամիրամ Պողոսյան, Միքայել Ղազարյան

Միջին դպրոց՝ Մարգարիտ Սարգսյան, Ալինա Թումասյան, Անդրանիկ Մանուչարյան

Ավագ դպրոց՝ Մարթա Ասատրյան, Խորեն Հազարումյան, Գոհար Դանիելյան

Քոլեջ՝ Նվարդ Սարգսյան, Գևորգ Հազարումյան

Ստուգատեսի մրցանակը հայրենագիտական ճամփորդության, ռազմա-մարզական ճամբարի ուղեգիրն է։

Մարզերից մասնակիցները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններ

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.