«Վահան Ասատրյան» բասկետբոլային բաց մրցաշար

Фото1015

Նախագիծ

Հոկտեմբերի 25-27-ը «Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրում հրավիրում ենք մասնակցելու, Երևան քաղաքի և մարզերի հիմնական դպրոցների  պատանիների բասկետբոլի մրցաշարին:

Նպատակը և խնդիրները

Զարգացնել բասկետբոլ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը պատանիների շրջանում:Ավանդական դարձնել «Վահան Ասատրյան» մրցաշարը,որպես բասկետբոլի զարգացմանը նպաստող պայման: Ընդգրկել տարեց տարի բասկետբոլի ավելի շատ թիմեր` ստեղծելով տվյալ մարզաձևի մասսայականություն:

 Անցկացման կարգը

Մրցումները անցկացվում են շրջանաձև եղանակով (եթե թիմերի քանակը չի գերազանցում 4-ը) ,օլիմպիական (եթե թիմերի քանակը 8-ից ավելին է) և խառը:Մրցմանը մասնակցում են թիմերը հետևյալ կազմով`10-12 մարզիկ և 1 մարզիչ:

Մրցաշարը անցկացվում է «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզադահլիճում:

Հայտերը

Հայտերը ներկայացվում են և վիճակահանությունը կատարվում է խաղերից 2 օր առաջ «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի մարզաառողջարարական կենտրոնում:

Ծախսերը և մասնակցությունը

Թիմերի հետ կապված ծախսերը և ներկայացումը Երևան քաղաքի թիմերի համար,  մրցաշարին ապահովվում է ուղորդող կազմակերպությունը, իսկ շրջանի թիմերի համար գիշերակացը հոգում է կրթահամալիրը, իսկ սնունդը և տեղափոխումը ուղորդող կազմակերպությունը:

Մրցավարություն

Մրցավարությունը կազմակերպում է «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի մարզաառողջարարական կենտրոնի բասկետբոլի մարզիչների  և բասկետբոլի ֆեդերացիայի կողմից նշանակված բարձրակարգ  մրցավարներ:

Պարգևատրություն

Պարգևատրությունը հոգում է «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի տնօրինությունը , Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սպորտի պատասխանատուները և Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան:

Սիրով սպասում ենք:

Տեղեկությունների համար զանգահարել 094806404 համարով, Նաիրա Հարությունյան: 

Categories: Ուսումնական նախագծեր, Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.