Ընտրությամբ գործունեություն, մարզական դասարան

Սովորողի ընտրությամբ մարզական գործունեությունը դա սովորողի մարզական մասնագիտացումն է շաբաթական 4 անգամ 45 րոպե: Գործունեությունը ընտրած մարզիկը որոշակի գաղափար է կազմում բոլոր մարզաձևերից, տեղեկություն է ստանում մարզաձևերի ծագման և զարգացման մասին, ավելի խորն է ուսումնասիրում և յուրացնում մարզաձևերը, մարզական մասնագիտացում բաժինը ապահովում է սովորողի տիրապետումը մարզաձևերի տեխնիկային և տակտիկային : Պատանի մարզիկի մարզական կուլտուրան , դառնում է գործունեություն և նպաստում է սպորտի այն կողմերի և ֆունկցիաների յուրացմանը, պահպանմանը և զարգացմանը, որոնք նա համարում է որպես առավել կարևոր արժեքներ: Գործունեությունը թույլ է տալիս իրականացնել սպորտի, մրցումների, մարզումային ծանրաբեռնվածությունների չափում և ընտրված մարզաձևից սովորողների պարտադիր մասնակցությունը մրցույթներին:
Ընտրությամբ գործունեությունը իր մեջ ներառում է ֆիզիկական դաստիարակության հիմնական կողմերը՝ ընդհանուր ֆիզիկական, հատուկ ֆիզիկական, խաղային, հոգեբանական, մրցավարական; Մարզական ընտրությամբ գուրծունեությունը նպաստում է դաստիարակել և պատրաստել առողջ, մարզական, շարժողական ակտիվությամբ օժտված, դժվարություններ հաղթահարող, կյանքում իրեն լավ դրսևորող մարդ, ուղորդում է նրան իր հետագա մարզական կյանքում:
Մարզիչները դասը կազմակերպում են մարզաձևերի ծրագրերին համապատասխան
Բասկետբոլ՝
https://marzakanblog.wordpress.com/2013/11/09/%D5%A2%D5%A1%D5%BD%D5%AF%D5%A5%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%AB-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80/
ֆուտբոլ՝
https://marzakanblog.wordpress.com/2014/11/07/%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%AB-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5-11-%D6%80%D5%A4-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-2014-2015-%D5%B8%D6%82%D5%BD-%D5%BF/
Հանդբոլ՝
https://marzakanblog.wordpress.com/2013/11/11/843/
առաջին կիսամյակում մարզկան դասարանի մարզիկները ուսումնասիրում են՝ բասկետբոլ, ֆուտբոլ և հանդբոլ մարզաձևերը:

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.