2013-2014 ձեռք բերումները

Фото3886Фото3891Фото3888

2013-2014 թթ տարին սկսվեց շատ աշխույժ, նախ սկսեցինք դահլիճները մաքրել, նախապատրաստվել նոր ուսումնական տարուն : Սեպտեմբերը նշանավորվեց բարձունքի հաղթահարմամբ , մարզաառողջարարական կենտրոնի բոլոր մարզիչները մարզական ակումբի իրենց սաների հետ (ես կուզենայի այստեղ գրել ցավը և վերքը սրտում ) հաղթահարեցին Մեծեփ լեռը, բարձունքի հաղթահարումը նվիրելով Վահան Ասատրյանի հիշատակին: Դրան հաջորդեց «Վահան Ասատրյան » հուշամրցաշարը: Հետո իրականացավ բոլոր մարզիչների, սեբաստացիների երազանքը սկսվեցին դահլիճի վերանորոգման աշխատանքները, կրթահամալիրը ունեցավ իր հերթական հրաշալիքը, ստեղծվեց ֆիլմ աշխատանքների սկզբից մինչև վերջ և հենց այդպես էլ կոչվեց Հրաշալիք: Դահլիճի վերանորոգման պատճառով դասերը սկսեցինք անցկացնել մարմնամարզական դահլիճում, սկսվեցին յուրօրինակ մարմնամարզական ստուգատեսները մեկը մյուսի ետևից՝ թե բասկետբոլոստները, թե վոլեյբոլիստները, թե մարմնմարզիկները սկսեցին ցուցադրել իրենց մարմնամարզական ունակությունները, դե իհարկե չէին կարող ետ մնալ նախակրթարանի և 1-4 դասարանի սովորողները , օգտագործվում էին մարմնամարզական բոլոր գործիքները բատուտներից սկսած: Մարտին տեղի ունեցավ «Վահան Ասատրյան » մարզադահլիճի բացումը, պատրաստվում էին բոլորը, հատկապես դասավանդողները որոնք պետք է մասնակցեին մարզական սեմինարին, պետք է իրենց հագուստի պահարանում փոփոխություն անեին և մարզահագուստ ձեք բերեին եթե չունեին, կրթահամալի ավագ դպրոցների ակումբներն էլ մտածում էին թե իրենք ում հետ մրցեն, որ կարողանան լավ տեղեր գրավեն, շատ ակտիվ էին էկոլոգների, գիտակների, խոհարարների, մարզական, հայրենագետների, ընթերցողների ակումբների սովորողները: Բայց այս ամենի մեջ ես կուզենայի առանձնացնել մի ձեռք բերում, որը ես համարում եմ իմը : Ես երբեք չեմ եղել Արցախում, ուղակի չի հաջողվել: Տիարը առաջարկեց ինձ, մասնակցել դեպի Արցախ ճամփորդությանը: Ինչպես գիտեք մայիսի 9-ը Շուշիի ազատագրման օրն է: ԼՂՀ-ի 8-րդ դպրոցի տնօրենը հրավիրել էր մասնակցել «Հարսանիք լեռներում» Շուշիի ազատագրման օպերացիային, ներկա էին լինելու մարտերին մասնակցած ազատամարտիկներ ովքեր պետք է պատմեին այդ ազատագրման մասին և բոլորս ոտքով պետք է հաղթահարեինք մոտ 12կմ., որ հասկանինք և պատկերացնեինք այդ ամենը և ինչպես ասում են զգայինք մեր կաշվի վրա: Ես կրթահամալիր մի խումբ սովորողների և Արտյոմ Խաչատրյանի հետ, ապրեցի ազատագրման, Արցախ երկիրը տեսնելու, ծանոթանալու, ուսումնասիրելու, նոր արցախցի ընկերներ ունենալու բերկրանքը; Շնորհակալ եմ: Տարին ավարտվեց ջրառատ, ունեցանք ջրագնդակի հավաքական, ընկերական խաղ Դպրոց պարտեցի նոր վերանորոգված լողավազանում, մասնակցեցինք ամառային ստուգատեսերին, ազատեցինք ապագա հրաձգարանի տարածքը, տեսանք 162 –րդ դպրոցի հրաձգարը, ընդունեցինք պաշտպանության նախարարին, որը խոստացավ օգնել մեզ ունենալ նոր և չափանիշներին համապատասխան հրաձգարան: Աշխատանքները շարունակվում են…..

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր, Ատեստավորման համար վերապատրաաստում | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: