Այսօր ավարտվեց՝ մարտի 20-ին սկսված, ակումբային գործունեության՝ ֆուտբոլային խաղերը: Մրցում էին կրթահամալիրի Արհեստագործական ավագ դպրոցի «Վարպետներ»և Վարժարանի «Էկոլոգներ» ակումբները: «Վարպետներ» ակումբը հաղթել էր բոլոր ակումբներին և դուրս էր եկել եզրափակիչ, համառ պայքար ծավալվեց, գործը հասավ 11 մետրանոց հարվածներին, իրենց համառության շնորհիվ հաղթեցին «Էկոլոգներ» ակումբի սովորողները և ֆուտբոլ մարզաձևում գրավեցին 1-ին տեղը: Շնորհավորում ենք: