Նախագիծ

Ուսումնամարզական ճամփորդություն դեպի Օլիմպիական մարզաբազա` Ծաղկաձոր

Նախաբան

Սովորողները նախապես համացանցից օգտվելով ծանոթանում են օլիմպիական մարզաբազայի պատմությանը, պատրաստում են ուսումնական նյութ, որը տեղադրում են իրենց բլոգերում:

Ճամփորդությունը կատարվելու է երեք փուլով `

1.  Երթևեկություն դեպի մարզաբազա

2.  Ծանոթացում մարզաբազայի կառույցներին` անհատապես այցելելով բոլոր մարզահամալիրները, տեղեկանալ հետագա պլաններին, քանի մարզիկ է տարեկան մասնակցում հավաքներին,  և արդյոք դա նպաստում է մրցումներում լավագույն արդյունքներ ցուցաբերելուն:

3.  Վերադարձ` քայլարշավով դեպի Ծաղկաձոր քաղաքի հանրակրթական դպրոց, գրքերի նվիրատվություն,  ծանոթացում կրթահամալիրին և տեղեկատվական թերթիկների բաժանում:

Նախագիծը նպատակ ունի`

 ա. Ծանոթացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական ակումբի հավաքական թիմերի մարզիկներին Հայաստանի Հանրապետության ամենագլխավոր Օլիմպիական մարզակառույցի հետ, որը հանդիսացել և հանդիսանում է կարևոր մարզաբազա, որտեղ պատրաստվում և ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Հայաստանի և տարբեր երկրներից ժամանած հավաքական թիմերը:

 բ. Ծանոթացնել բարձրակարգ մարզիկների առօրյաին, մարզումներին, մարզիկների կենցաղին, մարզման մեթոդներին և միջոցներին, բեռնվածության և հանգստի օրակարգին:

 գ. Ոգևորել  մեր մարզիկներին,  ներկայանալ և մասնակցել  մարզումներին և մրցումներին ավելի ակտիվ, ստեղծելով նախադրյալ, ապագայում նրանց ընդգրկել ՀՀ  հավաքական թիմեր:

                                                       Մարզաառողջարարական կենտրոն

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.