Սեպտեմբերի 1-ից վերսկսվել է կրթահամալիրի երկարացված օրվա սովորողների առօրյայի մի մասը դարձած մարզական պարապմունքները: Շաբաթվա՝ չորեքշաբթի և ուրբաթ օրը սովորողները մասնակցում են ֆուտբոլի մարզական պարապմունքին, իսկ երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին «Վահան Ասատրյան» մարզադահլիճում, սովորում ենք հանդբոլ խաղալ, տիրապետել մարզաձևի տեխնիկա-տակտիկական հնարքներին: Սովորողները սիրով են հաճախում մարզումներին, կոփվում են, ամրանում, Սեբաստիա մարզադաշտւմ նույնիսկ եղանակային վատ պայմանները չեն խանգարում մարզվելուն։ Ֆուտբոլի մարզական խմբով, ուրբաթ օրերը մրցում ենք ընկեր Դանիելի լրացուցիչ կրթությամբ խմբի հետ։
Մրցաշարը կանցկացվի շրջանաձև եղանակով, պարտվող թիմը դուրս է մնում մրցաշարից: Մրցաշարը անցկացվում է 2 տարիքային խմբերով՝ մասնակցում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների սովորողներից կազմված հավաքական թիմերը՝ յուրաքանչյուր դպրոցի թիմի կազմում 5-9-րդ դասարան՝ 2 տղա, 2 աղջիկ, 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ, 10-12-րդ դասարան՝ 2 տղա, 2 աղջիկ, 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Նպատակը և խնդիրները՝
1) դպրոցականների շրջանում մասսայականացնել սեղանի թենիսը,
2) վերականգնել երբեմնի սիրված մարզաձևի ավանդույթները,
3) ապահովել ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը:
Խնդիրներն են՝
4) դպրոցականների ոչ բավարար ներգրավվածությունը սեղանի թենիսի պարապմունքներին և առողջ ապրելակերպի ոչ բավարար քարոզչություն,
5) դպրոցականների զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովումը
Մրցաշարը համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
Մանկավարժակա ճամբարի ժամանակ, մարզադպրոցի մասնախմբի աշխատանքերը անցկացրել եմ ես, փոխարինելով Միքայել Ղազարյանին։ Մարզական կենտրոնի բլոգում ըեղադրված նախագծի համաձայն, քննարկման հիմնական թեման եղել է Մայիսյան 19-րդ հավաքը։ Մարզիչներից շատերը նոր էին ծանոթանում հավաքի հարցերի հետ, որոնք ունեին պարզաբանման կարիք, ծանոթացանք հավաքի հայտի հետ, փորձեցինք մեր նախագծերը համապատասխանեցնել հայտի մեջ առաջարկված կետերի հետ։
Առաջարկեցի ընկեր Անդրանիկին հոդված գրել, ես ինքս էլ պատրաստվում եմ հոդվածով հանդես գալ հավաքին։ Ընկեր Արմանը ցանկություն հայտնես հավաքի շրջանակներում ճամփորդել դեպի Թբիլիսի, նոր համագործակցային նախագծերով։
Կարևորում եմ նաև մեր քննարկումները՝ մարզիչ-սովորող-կազմակերպիչ հարաբերությունների մասին։ Հայտնի դեպքերից հետո, որոշվեց խստիվ պահել սովորողի անվտանգության կանոնները և էթիկայի բոլոր կետերը, ինչպես գործել խնդրի առաջացման ժամանակ։
Մարտի 16-17-ին նախագծով մեկնեցինք դեպի Գյումրի: Ճամփորդության հիմնական նպատակը, նոր գործընկեր Արամ Գալստյանի անվան մարզադպրոցի հետ, մարզական բասկետբոլի պարապամունքներ անցկացնելն էր: