Գյումրու ձմեռային մարզական ստուգատեսի համար նախատեսված խաղերը:
Վայրը՝ Մարմաշեն, ձմեռային էստաֆետային խաղեր Մարմաշենի հիմնական դպրոցի հետ
Վայրը՝ դեպի Ամասիա, Ախուրյանի լեռնային բարձունքներ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարը ամբողջապես ճամբարային է, որի ընթացքում անցկացվում են ամենամյա Ձմեռային մարզական խաղեր: Այս տարի կանցկացվի թվով արդեն յոթերորդ Ձմեռային մարզական խաղեր 2022-ը
Խաղերի նպատակն է՝ ամբողջ ամսվա ընթացում զբաղվել ակտիվ ձմեռային մարզական գործունեությամբ, ուղղված առողջ ապրելակերպին: Զարգացնել ձմեռային մարզաձևերը, ձեռք բերել որոշակի հմտություններ, խաղերի մեջ ներգրավել մեր գործընկեր դպրոցներին, ճամփորդել դեպի Հայաստանի ձնառատ վայրեր, բացահայտել նոր տարածքներ ձմեռային մարզական խաղերի անցկացման համար: Խաղերը խրախուսում են ինքնակրթության, հեղինակային բազմաթիվ տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում են դրանց տարածումը և կիրառությունը։
Խաղում ենք ձնագնդին շրջանաձև կոլոլված և սեղմված ձյունն է: Ձնագնդիները հիմնականում կիրառվում են մանկական խաղերում։ Ոչ մեծ ձնագնդիները կոչվում են ձնագնդիկներ, որոնք օգտագործվում են ձնագնդի խաղի մեջ։ Ձնագնդի կարող են խաղալ բոլոր տարիքային խմբերում, զույգերով, թիմերով, խմբերով և այլն: Ձյան կոլոլած գնդերն օգտագործվում են ձյունե ամրոցներ կառուցելու, ձնեմարդ պատրաստելու համար: Ձնեմարդը մեկը մյուսի վրա դրված ձյունե գնդեր են, որոնք իրենց տրամագծով ներքևից վերև աստիճանաբար փոքրանում են: Չնայած որ կան կանոնիկ պատկերացումներ ձնեմարդերի մասին, բայց ձնեմարդերը կարող են լինել այլընտրանքային, հեղինակային: Ձնագնդիներով կարելի է կազմակերպել տարբեր խաղեր:
Շարունակել կարդալ →