Մարզական սպորտլանդիա

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ մայիսի 3-7-ը

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի « Սեբաստիա» մարզահամալիրի ֆուտբոլի մարզադաշտ

Նպատակը՝ Լիցքաթափում

Կազմակերպիչներ՝ Նաիրա Հարությունյան, Գայանե Սարգսյան, Սյուզաննա Սարգսյան

Անհրաժեշտ գույք՝ Վոլեյբոլի, հանդբոլի, բասկետբոլի գնդակներ, պարաններ, մարմնամարզական օղակներ, կանգնակներ,

Ծրագիր

1. Խմբերը շարքով կանգնում են, մարշ հրահանգից հետո գնդակը վարելով, կանգնակները շրջանցելով վազում են մինչև կենտրոն, վերադառնում են ուղիղ առանց վարելու և գնդակը փոխանցում են ընկերոջը:

2. Խմբերը բաժանվում են զուգերի վոլեյբոլի գնդակը իրար փոխանցելով վերևից, կից քայլերով հասնում են կենտրոն վերադառնում են ներքևից փոխանցումով, կից քայլերով:

3. Խմբերը բաժանվում են զույգերի, առաջին խաղացողը հանդբոլի գնդակը փոխանցում է ոտքերի արանքից երկրորդ խաղացողին, երկրորդը վազքով կանգնում է առաջինի առաջը և փոխանցում գնդակը, այդպես մինչև կենտրոն վերադառնում են վազքով իրար ձեռք բռնած:

4. Բասկետբոլի գնդակը ոտքերի մեջտեղում դրած ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում են, գնդակը բռնած ձեռքը վերադառնում են ելման դրություն:

5. Երկու խաղացող փաթաթվում են իրար, մեկ կամ երկու վոլեյբոլի կամ հանդբոլի գնդակ դնում են իրենց մեջտեղում առանց գնդակներին կպնելու, հասնում են կենտրոնական գծին, վերադառնում են գնդակները ձեռքերի մեջ:

Մասնակիցները գալիս են մարզահագուստով, արևապաշտպան գլխարկներով, ունենում են ջուր փոքրիկ շշերով, սրբիչներ:

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.