Մանկավարժական ճամբար, հոկտեմբերի 24-30
Ընդհանուր աշխատակարգը՝ մանկավարժության կենտրոնի բլոգում
Անհատական աշխատաժամանակ
24.10
Շարունակել կարդալՄանկավարժական ճամբար, հոկտեմբերի 24-30
Ընդհանուր աշխատակարգը՝ մանկավարժության կենտրոնի բլոգում
Անհատական աշխատաժամանակ
24.10
Շարունակել կարդալՄրցաշարի կանոնադրություն
Հաստատում եմ ՝ Ս. Մարկոսյան
Սեբաստացու օրեր՝ նոյեմբերի 21-22 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է Երևան քաղաքի և մարզերի դպրոցների պատանիների «Վահան Ասատրյան» բասկետբոլի բաց մրցաշար:
Նպատակը և խնդիրները
Զարգացնել մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը պատանիների շրջանում: Ավանդական դարձած «Վահան Ասատրյան» մրցաշարով, ցանցային գործընկերության ամրապնդումը, մրցաշարի կազմակերպման մեջ գործընկերների ներգրավումը, մրցաշարը հեղինակային կրթական ցանցում տարածելը, որպես բասկետբոլի զարգացմանը նպաստող պայման, բարձրացնելով մարզաձևի մասսայականությունը:
Անցկացման վայրը
Մրցաշարն անցկացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզադահլիճում:
Մասնակիցներ
Մրցաշարին մասնակցում են Երևան քաղաքի և մարզերի դպրոցների բասկետբոլի մարզական ակումբների անդամները:
Մրցաշարի անցկացման պայմանները
Մրցաշարի թիմը կազմված է 10 մարզիկից և 2 ղեկավարից։
Հայտերը ներկայացվում են հեռավար, վիճակահանությունը կատարվում է խաղերից 2 օր առաջ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոնում:
Մրցավարություն
Մրցավարությունը կազմակերպում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոնը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աջակցությամբ:
Ծախսերը
Մրցաշարի կազմակերպման ուսումնական ծախսերը հոգում է կրթահամալիրը։ Մասնակիցները կարող են սահմանված կարգով օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի կացարանից։ Կացարաններից չօգտվող կազմակերպությունների գործուղման ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:
Պարգևատրություն
Մրցաշարի մասնակցության համար թիմերը ստանում են վկայագիր (պատվոգիր), հաղթողները պագևատրվում են կրթահամալիրում ստեղծված նվերով:
Խաղերի ժամանակացույց
Նոյեմբերի 21
Խաղերի բացում, ողջույնի խոսք
15:30-թիմերը շարվում են մի տողանով, խաղերի սկիզբը ազդարարելու համար
Խաղերը սկսում են
15:45 Կրթահամալիրի ավագ և միջին դպրոց
16:30 1-ին թիմ —3 -րդ թիմ
17:15 3-րդ թիմ —Կրթահամալիրի ավագ և միջին դպրոց
Նոյեմբերի 22
13:00 1-ին թիմ —3 -րդ թիմ
14:00 3-րդ թիմ —Կրթահամալիրի ավագ և միջին դպրոց
15:00 1-ին թիմ — 2-րդ թիմ
16:15 Մրցանակաբաշխություն մարմարյա սրահում
Խաղերը ընթանում են 2 խաղակեսով, ամեն մեկը 15 րոպե տևողությամբ
Ճամփորդության նախագիծը գրվել է ըստ Ճամփորդության կազմակերպման կարգի
Նպատակը՝
Ճամփորդության նպատակն է կազմակերպել ուսումնաճանաչողական քայլք Գյումրիում, ծանթոթանալ տեղանքին, քաղաքային մշակույթին, ճարտարապետությանը, ազգագրական պատկերին։ Հայկական ֆիլմերից արդեն հայտնի փողոցների, մշակութային ժառանգության, հասարակական կարևոր կառույցների ուսումնասիրում։
Ընթացքը՝
Եռօրյա ուսումնահետազոտական ճամփորդության հիմնական բաժանումները՝
Աշխատանքը՝ այստեղ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Թեմա՝ Օրացուցային մրցաշարեր, առաջնություններ
Կատարող՝ Նաիրա Հարությունյան
Դասավանդած առարկան՝ ֆիզկուլտուրա
Խորհրդատու՝ Մարգարիտ Սարգսյան
2022
Հետազոտական աշխատանքի կառուցվածքը
Ներածություն
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները և դասավանդողները իրենց ուսումնական տարին կազմակերպում են ուսումնական տարվա, ուսումնական օրացույցով: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական տարվա ուսումնական օրացույցը մշակվում է մանկավարժության կենտրոնում՝ ուսումնական նախագծերի, դպրոցնեի, մասնախմբերի, ուսումնական կենտրոնների ղեկավարներ մասնակցությամբ: Օրացույցը հաստատում է կրթահամալիրի տնօրենը՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցը հրապարակում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը։ Ուսումնական օրացույցի հավելվածներն են դպրոցների, ուսումնական կենտրոնների, ստուգատես-ստեղծագործական հավաքների ամսական օրացույցները։ ։ Օրացույցը կազմվում է կրթահամալիրի տարեկան, դպրոցների, ուսումնական կենտրոնների ամսական օրացույցների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների՝ հրապարակված ծրագրերի-աշխատակարգերի հիման վրա։ Օրացույցում փոփոխություններն առաջարկում են դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարները՝ ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների ղեկավարները։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցը օրվա աշխատակարգը կազմում է mskh.am-ի առաջին էջի խմբագիրը՝ ամսվա օրացույցի, դպրոցների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների օրվա աշխատակարգերի հիման վրա։ Mskh.am-ում կան բաժիններ՝տարեկան, ամսական օրացույցներով, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների՝ օրվա աշխատակարգերով:
Այս ամենի մեջ կարևորում եմ, որ ամենամյա օրացույցում ներառվում են նաև մարզական միջոցառումները, մրցաշարերը, միջդասարանական մրցաշարերը, միջդպրոցական մրցաշարերը, ստուգատեսները, ռազմամարզական ճամբարները, ձմեռային մարզական խաղերը, ցուցադրական ելույթները, ամառային բաց մարզական չամբարները և այլն: Որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցի հավելված, գործում է մարզական տարեկան օրացույցը, որը տեղադրված է մարզական կենտրոնի բլոգում:
Օրինակ կարող է հանդիսանալ 2021-2022թթ.–ի մարզական օրացույցը, որտեղ ներառված են տարվա մեջ տեղի ունեցող մարզական միջոցառումների նախագծերը՝ ամեն ամիս:
Շարունակել կարդալԱտեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. 2022թ.
Բաժինը՝ Առարկայի դասավանդման մեթոդիկա — 30 ժամ, 2 կրեդիտ
Տևողությունը՝ հոկտեմբերի 3-28
Պարապմունքների օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ
Վայրը՝ Միջին դպրոց, 2-4 կաբինետ, սկիզբը՝ 15։00
Խմբերի ցուցակը
Վերապատրաստող՝Նաիրա Հարությունյան, էլ. փոստի հասցե՝ naira-fizkult@mskh.am ()
Խմբի անդամները՝ Ալիան Թումասյան, Միքայել Ղազարյան, Ռոբերտ Խաչատրյան, Նարեկ Կարապետյան
Աշխատակարգ
Թեմա 1․Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները
Գործնական աշխատանք, քննարկում՝
1.Ծանոթանալ, գրել նկատառումներ «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ
Ընդհանուր առմամբ կարգի դրույթները կրթահամալիրում գործածելի են, բայց հակասություն կա համազգեստ չբերող սովորողի վերաբերյալ: Եթե համազգեստ չունեցող սովորողը համարվում է բացակայող, ապա սովորողը կարող է դուրս գալ դահլիճից և գնալ, այդ դեպքում ինչպես վարվի մարզիչը, քանի որ ըստ կարգի մարզիչը չի կարող դասից դուրս հանել սովորողին, և բացակա ստանալուց հետո, նա ինչպես մնա մարզադահլիճում:
Անհատական աշխատանք՝
2.Հանրակրթության հետևողական նպատակի իրականացման արդյունքում, ակնկալվում է, որ շրջանավարտը «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցման արդյունքում պետք է իմանա՝
օգտվել՝ Ֆիզիկական կուլտուրա, ուսումնական առարկայի ծրագրից (1-12-րդ դասարաններ)
Միջին դպրոց. Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, միջին մակարդակ
Միջին դպրոց. Վերջնարդյունքում՝
Ավագ դպրոց. Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ: Միջին մակարդակ
Ավագ դպրոց. Վերջնարդյունքում՝
Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ
Տևողությունը՝ 26.09-30.09
Ժամը՝ 15:00
Տարիքային հոգեբանություն. վերապատրաստող՝ Տաթև Ավետիսյան,
էլ. փոստի հասցե t.avetisyan@mskh.am (Ավագ դպրոց, 3-3 լսարան)
Ծանոթացում
Փոքրիկ հարց ու պատասխան տարիքային հոգեբանության վերաբերյալ
Աշխատանքի ընթացքը՝
Տեսական փոքրիկ նոր նյութի ուսումնասիրությունից հետո խմբային աշխատանքի կազմակերպում, որի ընթացքում մասնակիցները դուրս են բերում տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները,համեմատություններ, զուգահեռներ տանելու համար։
Ըստ տարիքային փուլերի մասնակիցները կկազմեն հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:
Այս տարիքային փուլը համընկնում է տարրական դպրոցի չորսամյա (1-4-րդ դասարաններ) կրթական ծրագրի հետ։
տարիքին համապատասխան գործողություններ կամածին են
բարձրանում է ընկալման մակարդակը
դիտման միջոցով կարողանում է ընկալվող օբյեկտները վերլուծել, տարբերակել
դժվար է կենտրոնացնում ուշադրությունը ցրված է
հիշողությունում պահպանվում են ամենահուզականը, զգացմունքայինը
երևակայության զարգացում
մտածողության փուլային փոփոխությունները
Կրտսեր դպրոցական տարիքի ավարտին, սովորողն ունենում է ակնառու պատկերավոր մտածողություն
Միջին դպրոցական տարիքը ներառում է 11-15 տարեկան հասակը, որն էլ համընկնում է դեռահասության տարիքի հետ: Առանձնահատկությունները՝
անձնական անկայունություն
չափահասության, մեծ լինելու զգացում
«Ես» կոնցեպցիան
ինտելեկտուալ զարգացուման երկկողմանի դրսևորում /քանակական և որակական/
սեփական ներաշխարհի ձևավորում
ձեռք է բերում մեծահասակների մտածողության տրամաբանական ձևը
զարգանում է տրամաբանական հիշողությունը
տրամաբանական հիշողության ակտիվ զարգացում
ընթերցանության, մենախոսության և գրավոր խոսքի ակտիվ զարգացում
Ավագ դպրցական տարիքը համընկնում է պատանեկության առաջին փուլի հետ /15-17/։
հասարակության անդամների կարծիքի կարևորում
ձգտում է ինքնուրույնության
կենտրոնանում է գործունեության առարկայի վրա
գերակշռում է կամածին ուշադրությունը
մտածողության զարգացում
ունի հարուստ բառապաշար
ինքնատիրապետման զարգացում
Երիտասարդական երևակայությունը հատկապես վառ է դրսևորվում ապագայի մասին երազներում։
Աշխատանքի ամփոփում-քննարկում
Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ
Տեսասահիկով կներկայացվի սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունների մասին պատմող փոքրիկ նյութ /կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում/ -քննարկում, նոր նյութի ամրապնդում։
Քննարկում, հարց ու պատասխանների միջոցով դուրս ենք բերում սովորողի հետաքրքրությունների խթանմանն ուղղված քայլերը, դրանց զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները
Մասնակիցներին կհանձնարարվի ընթերցման նյութ Դպիր-ից՝ Ուսումնառությունն առանց ուսուցման
Գործնական աշխատանք
Նախորդ օրվա հոդվածի քննարկում, ամբողջացում, /10-15 րոպե/, ապա զույգերով գործնական խմբային աշխատանք
Ինչպես գիտեք կրթահամալիրում սովորողը -րդ դասարանից գալիս է միջին դպրոց: Միջին դպրոցում սովորողը որպես հանրակրթություն ֆիզկուլտուրաի ժամին կարող է ընտրել կրթահամալիրում գործող մարզական ակումբները, որպես ֆիզկուլտուրայի դասաժամ: Սովորողը մեկ կիսամյակ զբաղվում է իր նախընտրած մարզաձևով, մարզիչները ջանք չեն խնայում մարզիկներին սովորեցնել մարզաձևի կանոնները, տեխնիկա-տակտիկական հնարքները: Որպեսզի մարզական պարապմունքները ավելի հետաքրքիր և արդյունավետ անցնեն մարզիչները օգտագործում են տարբեր մեթողներ և միջոցներ՝
Թեմա 3․Ուսումնառության ոճեր — տեսական նյութը հետևյալ վերնագրերով՝
ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ, գործնական/, տեսական
տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում
Գործնական պարապմունքին ներկայացնել՝
Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:
Այսպես՝ ուսումնական ոճը սովորողի նախասիրություններով է պայմանավորված, ուսուցանելու ոճը դասավանդողի ընտրությամբ է։ Վերջինս ուսուցիչն է որոշում տվյալ թեման որ ոճով կամ ոճերով կազմակերպի, որ արդյունավետ ստացվի։ Համաձայն եմ այս մտքի հետ՝ որ թեև ուսուցման ոճերն անխուսափելիորեն կտարբերվեն տարբեր սովորողների միջև, քանզի նրանք տարբեր անհատներ են, այդուամենայնիվ, ուսուցիչները պետք է փորձեն փոփոխություններ կատարել իրենց դասարանում, որոնք օգուտ կբերեն ցանկացած ուսուցման ոճին:
Պարզ և հստակ է, որ ուսուցիչը մեկ դասաժամի ընթացքում այս բոլոր ոճերից կարող է օգտվել, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր սովորողին որևէ ոճով է առավել հեշտ յուրացնել նյութը։
Մարզական պարապմունքների ժամանակ, բոլոր տարիքային խմբերում ցանկալի և առավել արդյունավետ է ուսուցման և ուսուցանելու ոճերի բոլոր տեսակների համակցումը, այն է՝ տեսողական, լսողական, ակտիվ, գործնական, կինեսթիկ:
Մարզման ընթացքում մարզիկը տեսնում է իր մարզիչի, կամ ավագ ընկերոջ կատարած տեխնիկա տակտիկական գործողությունները և փորձում է կրկնօրինակել դրանք, դա կարող է կատարվել նաև տեսանյութերի, համացանցից վերցրած մարզական նյութերի միջոցով, լսում է տրված հրահանգները և փորձում է ակտիվ գործողություններով և ճշտությամբ կատարել դրանք:
Գործնական աշխատանքի ամփոփումը կներկայացվի բլոգում
Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում
Յուրաքանչյուր մասնակից փորձում է կարճ ներկայացնել ի՞նչ է հաղորդակցումը և կոնֆլիկտը։ Ապա տեսասահիկով կներկայացվի նոր տեսական նյութը։
Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդյունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով:
Ապա կառաջադրվի որևէ կոնֆլիկտային դեպքի քննարկում, ապա խնդրի լուծում։
Հավելյալ ընթերցանության նյութ՝
Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:
Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը
Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ
Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան
Սեպտեմբերի 1-ից վերսկսվել է կրթահամալիրի երկարացված օրվա սովորողների առօրյայի մի մասը դարձած մարզական պարապմունքները: Շաբաթվա՝ չորեքշաբթի և ուրբաթ օրը սովորողները մասնակցում են ֆուտբոլի մարզական պարապմունքին, իսկ երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին «Վահան Ասատրյան» մարզադահլիճում, սովորում ենք հանդբոլ խաղալ, տիրապետել մարզաձևի տեխնիկա-տակտիկական հնարքներին: Սովորողները սիրով են հաճախում մարզումներին, կոփվում են, ամրանում:
Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ
Առաջին պարապմունք․ 3 ժամ
Վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան
Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․
Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․
Կարծում եմ խոսքը գնահատանիշի մասին չէ, եթե այո, կարող են գնահատել մարդու կողմից կատարված ամեն արարք, աշխատանք և այլն, իսկ սովորողին կարող են գնահատել կարողունակության զարգացման աստիճանը, ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքների, համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների համար:
Գնահատական կարող են տալ ընկերները, շրջապատի մարդիկ, դասավանդողներն ու կազմակերպիչները, մարզիչը, ծնողները, մարդը ինքն իրեն, իր արարքը կարող է գնահատել և այլն:
Գնահատում են սովորողի կատարած աշխատանքը, արարքը, երևույթը, մարզական դասը, մարզական նախագիծը, ճամփորդությունը, լրացուցիչ կրթությունը և այլն:
Երբեմն սովորողին բավարարում է մեկ խոսքը, գովասանքը, ժպիտը, երբեմն էլ դասավանդողը ստիպված է լինում մտածել նոր մեթոդներ և միջոցներ սովորողին բավարար ձևով գնահատելու համար:
Երկրորդ պարապմունք 3 ժամ
Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։
Գնահատել գնահատելու համար, քիչ թե շատ, լավ թե վատ, դրական կամ բացասական ,,,,,, կարծում եմ գնահատանքը կարծիք արտահայտելու միջոց է ինչ որ մեկի մասի:
Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։
Միշտ չի որ «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը արդարացնում է իրեն, կան սովորողներ ում չի հետաքրքրում կարծիքը և գնահատականը իրենց մասին, բայց մեծամասնություն են կազմում այն սովորողները ում հետաքրքրում է գնահատումը, գնահատանիշը: Օրինակ՝ մարզիկները կարող են գնահատվել և խրախուսվել մարզական պարապմունքին սիստեմատիկ, առանց բացակայության մասնակցելու համար:
Շարունակել կարդալ