Գնահատում

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

  • ե՞րբ են գնահատում

Կարծում եմ խոսքը գնահատանիշի մասին չէ, եթե այո, կարող են գնահատել մարդու կողմից կատարված ամեն արարք, աշխատանք և այլն, իսկ սովորողին կարող են գնահատել կարողունակության զարգացման աստիճանը, ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքների, համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների համար:

  • ո՞վ է գնահատում

Գնահատական կարող են տալ ընկերները, շրջապատի մարդիկ, դասավանդողներն ու կազմակերպիչները, մարզիչը, ծնողները, մարդը ինքն իրեն, իր արարքը կարող է գնահատել և այլն:

  • ի՞նչն են գնահատում

Գնահատում են սովորողի կատարած աշխատանքը, արարքը, երևույթը, մարզական դասը, մարզական նախագիծը, ճամփորդությունը, լրացուցիչ կրթությունը և այլն:

  • ինչպե՞ս են գնահատում

Երբեմն սովորողին բավարարում է մեկ խոսքը, գովասանքը, ժպիտը, երբեմն էլ դասավանդողը ստիպված է լինում մտածել նոր մեթոդներ և միջոցներ սովորողին բավարար ձևով գնահատելու համար:

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Գնահատել գնահատելու համար, քիչ թե շատ, լավ թե վատ, դրական կամ բացասական ,,,,,, կարծում եմ գնահատանքը կարծիք արտահայտելու միջոց է ինչ որ մեկի մասի:

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Միշտ չի որ «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը արդարացնում է իրեն, կան սովորողներ ում չի հետաքրքրում կարծիքը և գնահատականը իրենց մասին, բայց մեծամասնություն են կազմում այն սովորողները ում հետաքրքրում է գնահատումը, գնահատանիշը: Օրինակ՝ մարզիկները կարող են գնահատվել և խրախուսվել մարզական պարապմունքին սիստեմատիկ, առանց բացակայության մասնակցելու համար:

Շարունակել կարդալ
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր, Ատեստավորման համար վերապատրաստում | Թողնել մեկնաբանություն

Անհատական աշխատաժամանակ

Նաիրա Հարությունյան — անհատական աշխատաժամանակ

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Համընդհանուր ներառում

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Բովանդակությունը՝

1..Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:

Շարունակել կարդալ
Categories: Ատեստավորման համար վերապատրաստում | Թողնել մեկնաբանություն

Առաջադրանքներ քոլեջի, նախադպրոցական կրթության ուսանողների համար

Գործնական աշխատանք, քննարկում՝

1.Ծանոթանալ, գրել նկատառումներ «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ

2.Հանրակրթության հետևողական նպատակի իրականացման արդյունքում, ակնկալվում է, որ շրջանավարտը «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցման արդյունքում պետք է իմանա՝

օգտվել՝ Ֆիզիկական կուլտուրա, ուսումնական առարկայի ծրագրից (1-12-րդ դասարաններ)

3.Նկարագրել թիմային աշխատանքի առանձնահատկությունները, անհատի դերը թիմում:

4.Կազմել որևէ ընտանեկան և ակումբային նախագիծ ֆիզկուլտուրայից / սկիզբ, ավարտ/

Ակումբային գործունեության կարգ

5.Կազմել ֆիզկուլտուրայի մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

6.Կազմել մեկ մարզական ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

7. Ներկայացնել ինչ հնարավարություն է տալիս միջառարկայական կապերի իմացությունը ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման ժամանակ, ինչպես  օգտագործել այդ կապեր, ինչպես օգտագործել կապը այս առարկաների հետ՝

  • Կենսաբանություն
  • Հայոց լեզու
  • Մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Պատմություն
  • ՆԶՊ
  • Տարրական դասարաններում՝ կերպարվեստ, երաժշտություն

8.Ավանդական մոդելից զատ, ինչպես օգտագործել տե­ղե­կատ­վա­կան տեխ­նոլոգիաները, ֆիզիկական կուլ­տու­­րայի դասա­վանդ­ման գործընթացում ( տեսական նյութեր, ուսու­­ցանվող ֆի­զի­կա­կան վար­ժության տեխնիկան, հայտնի մարզիկ­նե­րի մարզական կեն­սագրությունը, պատ­մա­կան փաստերը)

9. Կազմել ֆիզկուլտուրայի դասի պլան գրաֆիկ կրտսեր և ավագ դպրոցի համար

10. Նկարագրել գնահատման 10 միավորանոց սանդղակի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի դասերին

Categories: Քոլեջ, Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Դիրքորոշում և արժեք․ առաջին, երկրորդ հանդիպում

Հանդիպման վայրը՝ ՏՏ լաբորատորիա, պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ, հանդիպման ժամը՝ 15։00-17։00:  Հանդիպումները կազմակերպվում են ըստ դասավանդողների ներկայացրած անհատական պլանի: Վերապատրաստող Մարգարիտա Սարգսյան:

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ

Մոդուլը։ Թեմա 1, 4 ժամ, երկու հանդիպում

Մասնակիցների հաշվառման մատյան

Շաբաթվա աշխատակարգը

Հետազոտական աշխատանք

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։

Վերջին տարիներին ավելի մեծ ուշադրություն է դարձվում կրթությանը՝որպես Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խթանման և պաշտպանության գործիք: Ժողովրդավարական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու կարողության ձեռքբերումն ու պահպանումը սկսվում է վաղ մանկության շրջանում և շարունակվում ողջ կյանքի ընթացքում։ Կարողունակությունների ձեռք բերման գործընթացը դինամիկ է և երբեք չի ավարտվում։ Հանգամանքները փոխվում են, և անհրաժեշտ է, որ մարդիկ զարգացնեն առկա կարողունակություններն ու ձեռք բերեն նորերը: Ուսումնական հաստատությունները կարևոր դեր են ունեն այս հարատև գործընթացում։ Դպրոցը պետք է լինի
այն վայրը, որտեղից սկսվում է ժողովրդավարական կրթությունը, հետագայում բուհը պետք է շարունակի այս գործընթացը: Եվրոպայի խորհուրդն ներկայացնում է կրթության տեսլականը, որը ներառում է չորս գլխավոր նպատակ.
► պատրաստել աշխատաշուկային.
► պատրաստել կյանքին՝ որպես ժողովրդավարական հասարակության
ակտիվ քաղաքացի.
► ապահովել անձնային զարգացում.
► ձևավորել և պահպանել լայն, առաջանցիկ գիտելիքի բազա։

Շարունակել կարդալ
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր, Ատեստավորման համար վերապատրաստում | Թողնել մեկնաբանություն

Եռօրյա Արատես ավագ դպրոցի հետ

Օգոստոսի 31-ին Սուրբ Երորդություն եկեղեցու բակից, նախօրոք գրված նախագծով, ժամերգությունից հետո մեկնեցինք դեպի Արատեսի դպրական կենտրոն: Մինչ Արատեսը մենք պետք է հաղթահարեինք Սմբատաբերդի բարձունքը:

Ես արդեն մի քանի անգամ եղել էի Սմբատաբերդում, երթուղին ծանոթ էր և սովորողներին հեշտությամբ ուղեկցեցի դեպի բարձունք:

Սմբատաբերդից հետո, հաջորդը Արատեսն էր, որտեղ մենք երգով ու պարով փոխարինեցինք միջին դպրոցի սովորողներին:

Արատեսում տարածքի բարեկարգման և խնամքի աշխատանքներ են սովորողների մասնակցությամբ:

Խաչոց ձոր:

Առավոտյան մեր նախավարժանը:

Սեպտեմբերի 2-ին Երևան վերադառնալիս հանդիպեցինք Վաղաշենում Սեբաստացի մեր կրտսեր ընկերների հետ: Լողացինք և վերադարձանք:

Իրենց տպավորություններով են կիսվել նաև սովորողները՝

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Մարմնակրթության ընտրությամբ գործունեություն, 4-5-րդ դասարանների համար 2022-2023թ.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է: Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝


1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում

2.Շարժողական ընդունակությունների /արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն/ մշակում

3. Տեսական գիտելիքների ձեռք բերում

4.Սովորողների մեջ՝ պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում

5.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը:

6.Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիրակում

Շարունակել կարդալ
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր, Աշխատողի վարած-վարելիք դասընթացների ծրագրեր | Թողնել մեկնաբանություն

Վերապատրասում

Վերապատրաստվող ֆիզկուլտուրայի մասնագետ՝ Նաիրա Հարությունյան

Ժամանակացույց՝ 29.08-02.09

Ըստ դասացուցակի՝ 2-րդ խումբ, վերապատրաստման բաժին

ՀԱՆՐԱԿՐԹՈւԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈւԹՅՈւն

Ժամաքանակը՝ 10 ժամ
Կրեդիտների քանակը՝ 1
Դասընթացի վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Ավագ դպրոցի ընթերցասրահ
Վերապատրաստման ձևը՝ առկա

Վերապատրաստող՝ Վարդան Կարապետյան
Էլ․ փոստի հասցե՝ v.karapetyan@mskh.am
Հեռ․՝ 098 03 14 83

Աշխատանքային պլան՝

Օգոստոսի 29, պարապմունք 1
Թեմա 1․
 Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների ու պարտականությունների ներկայացում

  • Կրթական գործընթացի մասնակիցները ուսումնական հաստատությունում
  • Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
  • Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
  • Սովորողի ծնողի իրավունքները և պարտականությունները
  • Հանրակրթական հաստատությունների առանձնահատկությունները
    Առաջադրանք․
    Կարդալ «Հանրակրթության մասին ՀՀ օրենք»-ի հետևյալ հոդվածները և գրել կարծիք՝ որքանով են դրանք գործում ձեր հանրակրթական հաստատություններում /կրթահամալիրի դեպքում՝ կրտսեր, միջին, ավագ օղակներում/
    -Հանրակրթության մասին «ՀՀ օրենք»
    Համաձայն ՀՀօրենքի՝ -Սովորողի իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 20-23/ Համաձայն կրթահամալիրի նեքին կարագապահական կանոնների՝Սովորողը իրավունքները
  • Սովորողը ում ծնողը ընտրել է հեղինակային մանկավարժությունը և Խորհրդի հաստատած կարգով մասնաճյուղի ղեկավարի հետ կնքում է ուսումնառության մասին պայմանագիր:
  • Կրթահամալիրի  սովորող իրավունք ունի` ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան հիմնական կրթություն, ընտրելու խումբը, մարզաձևը, ընտրությամբ գործունեությունը, ուսուցման ձևը՝ առկա կամ հեռավար, օգտվելու լրացուցիչ կրթության վճարովի ծառայություններից՝ /համարյա նույնն են/
  • Սովորողն իրավունք ունի անհատական կամ կոլեկտիվ գրավոր կամ բանավոր դիմում հղելու Տնօրենին, խորհրդին, մասնաճյուղի ղեկավարին, կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատողի, 7-օրյա ժամկետում ստանալու նրանցից հիմնավորված ու սպառիչ պատասխան
  • Սովորողը իրավունք ունի օգտվելու կրթահամալիրի ուսումնանյութական բազայից՝ համացանցից, գրադարանից, արվեստանոց-արհեստանոցներից, կրթահամալիրում գործող ակումբներից և այլն:
  •  Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով հայց ներկայացնելու կրթահամալիրի Խաղարկային դատարան` Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, ուսումնառության պայմանագրով նախատեսված իր կամ (և) այլոց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: 
  •  Սովորողն իրավունք ունի իր ընտրությամբ մասնակցելու ցանկացած ծրագրի կազմման, իրականացման, գնահատման, տարածման աշխատանքներին
  •  Սովորողը սահմանված կարգով կարող է փոխել ուսուցողական ծրագիրը (դպրոցը), դասարանը, խումբը
  • Անհրաժեշտության դեպքում սովորողն անվճար օգտվում է երեխայի զարգացման` լոգոպեդի, հոգեբանի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի ծառայություններից
  •  Սովորողն ունի կրթական նախաձեռնություն իրականացնելու իրավունք
  • Սովորողը կարող է սահմանված կարգով խրախուսվել, արժանանալ մրցանակների և պարգևների (այդ թվում՝ դրամական) Սովորողը պարտականությունները
  • . Սովորողը պարտավոր է հարգել և պաշտպանել կրթահամալիրի ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները, կատարել ուսումնական պլանը, հարգել ուսումնական պարապմունքների հաստատված ժամատախտակը, դասացուցակը, ուսումնական պլանով որոշված կարգերը, ուսումնական պարապմունքի գնալիս անձնական նոթբուք (նեթբուք կամ համարժեք այլ միջոց), ժամացույց, իր ընտրությամբ գործունեության ծրագրով անհրաժեշտ ուսումնական թվային գործիքներ ունենալ, սահմանված կարգով մասնակցել Խաղարկային դատարանի աշխատանքին
  •  Սովորողը պարտավոր է իր բացակայության, ուշացման մասին նախօրոք տեղյակ պահել մասնաճյուղի գրասենյակի ղեկավարին, իսկ չտեղեկացնելու դեպքում ներկայացնել գրավոր բացատրագիր
  • Սովորողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի շահառուների իրազեկման, հեղինակային կրթական ծրագրի տարածման աշխատանքին
    Համաձայն ՀՀօրենքի՝Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 27/ Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`
  • Բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով
  • Պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը. Համաձայն կրթահամալիրի նեքին կարագապահական կանոնների՝
  • Աշխատողն իրավունք ունի անարգել ստանալու կրթահամալիրի գործունեությանը վերաբերող ցանկացած տեղեկություն, մասնակցելու կրթահամալիրում իրականացվող միջոցառումներին, հավաքներին, ժողովներին, քննարկումներին (այդ թվում՝ առցանց), վարչական խորհրդի, մասնաժողովի և կրթահամալիրի խորհրդի նիստերին, կազմակերպելու քննարկումներ և առցանց քննարկումներ Աշխատողի պարտականությունները
  • Յուրաքանչյուր Աշխատող կրթահամալիրում ունի աշխատավայր (մասնաճյուղ), որի ղեկավարը համարվում է Աշխատողի անմիջական ղեկավարը
  •  Մանկավարժական աշխատողը պատասխանատու է հեղինակային կրթական ծրագրերի մշակման, իրականացման և տարածման համար
  • Աշխատողը պարտավոր է իր աշխատատեղում և իր գործունեության ընթացքում պահպանել հիգիենիկ և անվտանգ միջավայր, ունակ լինել մասնակցելու և նպաստելու անվտանգ կենսագործունեություն ապահովող միջոցառումներին, ուսումնական պարապմունքի գնալիս ժամացույց, համակարգիչ (նոթբուք, նեթբուք, համարժեք այլ միջոց), դասընթացի ծրագրով անհրաժեշտ ուսումնական թվային այլ գործիք ունենալ
  • Աշխատողը պարտավոր է ունենալ իր էլեկտրոնային հասցեն, որը հայտնի է կրթահամալիրի բոլոր աշխատողներին, շահառուներին և պարտադիր բացվում, ստուգվում է օրը 2 անգամ, գործածել mskh.am փոստի (Live@Edu) հասցեների համակարգը, ուսումնական աշխատանքի կազմակերպման, արդյունքների համակարգման նպատակով վարել իր անձնական բլոգը (էջը), սահմանված կարգով լրացնել էլեկտրոնային մատյանը, մասնակցել կրթահամալիրի, մասնաճյուղի կայքերի պահպանման և զարգացման աշխատանքին, իմանալ այդտեղ հրապարակված նորությունները
  •  Աշխատողը պարտավոր է սահմանված կարգով ներկայացնել իր գործունեության հաշվետվությունը
    Համաձայն ՀՀօրենքի՝-Սովորողի ծնողի իրավունքները և պարտականությունները /Գլուխ 5, հոդված 28/ Համաձայն կրթահամալիրի նեքին կարագապահական կանոնների՝Ծնողն իրավունք ունի.
  • Համարվելու իր երեխայի առաջնային կրթողը,
  • Ծնողները մասնաճյուղի ղեկավարի հետ կնքում են ուսումնառության պայմանագիր, որով սահմանվում են լրացուցիչ կրթական ծառայությունները և դրանց համար ծնողի կողմից հատկացվող ուսումնական լրավճարների չափը Ծնողները պարտավոր են.
  • Ունենալ էլեկտրոնային հասցե, հետևել կրթահամալիրի կայքին, իրենց երեխաների ուսումնական աշխատանքի արդյունքներին հետևել նաև համացանցում
  • Իրենց երեխաներին ապահովել հանրակրթության, նախասիրական գործունեության և խորացված ուսուցման համար անհրաժեշտ անհատական (այդ թվում` թվային) միջոցներով
Շարունակել կարդալ
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր, Ատեստավորման համար վերապատրաստում | Թողնել մեկնաբանություն

Եռօրյա Արատես ավագ դպրոցի հետ

Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Ժամանակացույց՝   օգոստոսի 31-սեպտեմբերի 2

Նպատակը՝ Ավագ դպրոցի ճամբարական սովորողների եռօրյա ճամբար Արատես դպրական կենտրոնում

  • Սեր մաթեմատիկայի հանդեպ
  • Մաթեմատիկական ֆլեշմոբի հուլիս ամսվա  առաջադրանքների քննարկում
  • Քայլարշավ դեպի Սմբատաբերդ
  • Հայրենագիտական ծանոթություն Արատեսի դպրական կենտրոնում
  • Դպրական կենտրոնի տարածքի ուսումնասիրություն
  • Շրջակա միջավայրի խնամք,մաքրման աշխատանքներ
  • ծառերի ջրում
  • Ուսումնական խոհանոց:

Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում Վայոց ձորի մարզի մասին։

Շարունակել կարդալ
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Վերապատրաստվող

Ֆիզկուլտուրա մասնագիտությամբ՝ Նաիրա Հարությունյան

Աշխատակարգ՝ 22.08-26.08

Ըստ դասացուցակի՝ 2-րդ խումբ, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում, Հերմինե Անտոնյան, ՏՏ լաբորատորիա

22.08 — ժամը՝ 14:30 -15:00

23.08 — ժամը՝ 14:30 — 15:00

24.08 — ժամը՝ 14:30 — 15:00

25.08 — ժամը՝ 14:30 — 15:00

26.08 — ժամը՝ 14:30 — 15:00

Թեմաները և աշխատանքները

Թեմա 1 (5 ժամ)․ Ուսուցման կառավարման համակարգերի (LMS) ֆունկցիոնալ հնարավորությունները և այդ միջավայրի կիրառումը էլեկտրոնային դասընթացի ստեղծման, կազմակերպման և կառավարման գործընթացում

Բլոգային-գործնական աշխատանք՝

Շարունակել կարդալ
Categories: Ատեստավորման համար վերապատրաստում | Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.