Կրթահամալիրի երկարացված օրվա հանդբոլի խմբի մարզիկները, մայիսի 1-5-ը մասնակցեցին Հայաստանի հանդբոլի 13 տարեկան պատանիների առաջնությանը: Այս մրցումները յուրօրինակ ստուգատես էր մեր սովորողների համար, նրանք առաջին անգամ, իրենց թիմով մասնակցում էին 5 օրյա մրցաշարի: Ես որպես մարզիչ գոհ չեմ մեր ելույթից, զգացվում էր փորձի բացակայությունը, մեր մարզիկները չէին խաղացել հանդբոլի իրական չափերին համապատասխան մարզադահլիճում: Հիմա մենք ամեն պարապմունքին վերլուծում ենք մրցաշարի ժամանակ կատարած մեր բաց թողումները, պայմանավորվել ենք մյուս թիմերի հետ և այսուհետ պետք է ավելի շատ ընկերական հանդիպումների մասնակցենք, որպեսզի հաղթահարենք անվստահության զգացումը: