Երկարացված օր

Երկարացված օրվա մարզական պարապմունքները

Սեպտեմբերի 2-ից վերսկսվել են երկարացված օրվա սովորողների մարզական պարապմունքները: Երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի օրերին պարապմունքները անցկացնում ենք «Վահան Ասատրյան» մարզադահլիճում, սովորում ենք հանդբոլ խաղալ, տիրապետել մարզաձևի տեխնիկա-տակտիկական հնարքներին:

Չորեքշաբթի, ուրբաթ օրերին «Սեբաստիա» մարզադաշտում ֆուտբոլ ենք խաղում:

Խումբը կազմված է անցած տարվա սովորողներից, ովքեր այս տարի էլ, որոշել են օգտվել երկարացված օրվա ծրագրից և ունենք նորեկներ, ովքեր այս տարի են եկել մայր դպրոց և որոշել են մնալ երկար մնալ դպրոցում:

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր, Երկարացված օր, Լրացուցիչ կրթություն ծրագրեր և խմբեր | Թողնել մեկնաբանություն

Մրցումը որպես ստուգատես

Կրթահամալիրի երկարացված օրվա հանդբոլի խմբի մարզիկները, մայիսի 1-5-ը մասնակցեցին Հայաստանի հանդբոլի 13 տարեկան պատանիների առաջնությանը: Այս մրցումները յուրօրինակ  ստուգատես էր մեր սովորողների համար, նրանք առաջին անգամ, իրենց թիմով մասնակցում էին 5 օրյա մրցաշարի: Ես որպես մարզիչ գոհ չեմ մեր ելույթից, զգացվում էր փորձի բացակայությունը, մեր մարզիկները չէին խաղացել հանդբոլի իրական չափերին համապատասխան մարզադահլիճում: Հիմա մենք ամեն պարապմունքին վերլուծում ենք մրցաշարի ժամանակ կատարած մեր բաց թողումները, պայմանավորվել ենք մյուս թիմերի հետ և  այսուհետ պետք է ավելի շատ ընկերական հանդիպումների մասնակցենք, որպեսզի հաղթահարենք անվստահության զգացումը:

 

Categories: Ձեռքի գնդակ, Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր, Երկարացված օր | Թողնել մեկնաբանություն

Պատրաստվում ենք Հայաստանի առաջնության խաղերին

Երկարացված օրվա հանդբոլի խմբով ակտիվ պարապմունքներ ենք անցկացնում: Մարտի ամսին գնացինք «Օռանժ» ակումբ, հանդբոլի մրցումները նայելու,  խաղում էին Կիրովականի և ԽՄՕՄ-ի պատանի հանդբոլիստները:  Նպատակը՝ դիտելու մեթոդով ամրապնդել մարզիկների ստացած մարզական հնարքները, իսկ այս կիրակի գնալու ենք մասնակցելու ընկերկան խաղի Շենգավիթ համայքի հանդբոլիստների հետ, իրենց դաշտում:  Հայտ ենք ստացել մասնակցելու  ապրիլի 30-ից մայիսի 5-ը կայանալիք, Հայաստանի հանդբոլի առաջնությամը: Մարզիկները անհամբեր սպասում են մրցումներին: Առաջնությանը մասնակցելու են Երևան քաղաքի և շրջանների հանդբոլի թիմերը:

 

Categories: Ձեռքի գնդակ, Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր, Երկարացված օր | Թողնել մեկնաբանություն

Երկարացված օրվա խմբի մարզական պարապմունքները

Սեպտեմբեր ամսից, վերսկսեցինք միջին դպրոցի երկարացված օրվա խմբի մարզական պարապմունքները: Պարապմունքները անցկացվում են շաբաթվա բոլոր հինգ օրերին, երկարացված օրվա  երկու խմբի սովորողների հետ: Առաջին խմբի մասնակիցները զբաղվում են հանդբոլ մարզաձևով՝ երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին, իսկ երկրորդ խումբը ֆուտբոլով՝ չորեքշաբթի և ուբաթ օրերին: Եղանակային պայմանները թույլ են տալիս պարապմունքները, հատկապես ֆուտբոլը անցկացնել բացօթյա, կրթահամալիրի ֆուտբոլի դաշտում և հարակից բակերի խաղահրապարկներում: Սովորողների հետ մաքրում  ենք հրապարակի շրջակայքը աղբից, հետո սկսում մեր խաղը, շատ հաճախ ներգրավելով այդ բակի երեխաներին: Երբևմն պայմանավորվում ենք հարակից բակերի մարզիկների հետ և անցկացնում ենք ընկերական խաղեր:

 

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր, Երկարացված օր | Թողնել մեկնաբանություն

Երկարացված օրվա գործունեություն

  • Սարալանջի աշխատանքներ
  • Ձոն նախագծեր
  • Միջավայրի, բույսերի, դպրոցի, բակի ամենօրյա խնամք
  • Մարզական պարապմունքներ

Օրակարգ

Ինքնուսուցում- 45 րոպե
Ճաշի ընդմիջում- 15 րոպե
Նախագծային գործունեություն մարզական պարապմունքներ- 1 ժամ
Տարածքի մաքրություն, ճանապարհում- 30 րոպե

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր, Երկարացված օր | Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.