Ատեստավորման համար վերապատրաստում

2013-2014 ուս. տարվա ձեռքբերումները

2013-2014 ուս. տարին սկսվեց նոր նախագծերով: Նախ սկսեցինք մեր դահլիճները մաքրել, որպեսզի մաքուր սկսենք նոր ուսումնական տարին:      Սեպտեմբերը նշանավորվեց բարձունքի հաղթահարմամբ: Մարզաառողջարարական կենտրոնն իր բոլոր մարզիչներով մարզական ակումբի իրենց սաների հետ հաղթահարեցին Մեծըփ լեռը՝  բարձունքի հաղթահարումը նվիրելով Վահան Ասատրյանի հիշատակին: Որից հետո մեծ ուժերով պատրաստվեցինք  «Վահան Ասատրյան» հուշամրցաշարին, որին մասնակցում էին Երևան քաղաքի չորս թիմեր, մեկը՝ մեր կրթահամալիրի բասկետբոլի ակումբն էր, նրանք էլ մեծ պատվով գրավեցին առաջին տեղը: Վստահ եմ, որ հաջորդ տարի ավելի շատ թիմեր կմասնակցեն: Հոկտեմբերին միջին դպրոցի մի խումբ սովորողների հետ գնացինք Աղավնաձոր՝  խաղող հավաքելու, շատ հետաքրքիր ու հագեցած օր ունեցանք: Հետո իրականացավ բոլոր մարզիչների և սեբաստացիների երազանքը, սկսվեցին մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները: Դահլիճի վերանորոգման պատճառով դասերը սկսեցինք անցկացնել մարմնամարզական դահլիճում: Դեկտեմբերին սկսվեց ճամբարային եռուզեռը, որտեղ ակտիվ մասնակցություն ունեցան կրտսեր դպրոցի սովորողներն իրենց դիջի մարմնամարզություններով: Մարտին տեղի ունեցավ «Վահան Ասատրյան» մարզադահլիճի բացումը: Բացման հետ մեկտեղ սկսվեց մարզական ստուգատեսը: Պատրաստվում էին բոլորը՝ դասավանդողները և ավագ դպրոցների ակումբները: Շատ ակտիվ էին էկոլոգների, գիտակների, խոհարարների, մարզական, հայրենագետների, ընթերցողների ակումբների սովորողները: Հունիսին սկսվեց ամառային ճամբարը: Առաջին երեք օրերին մարմնամարզության դահլիճում անցկացվեց նախակրթարանի երեխաների մարզական ստուգատեսը: Ամսի 6 -ին մասնակցեցինք «Ջրի օր»  նախագծին: Դպրոց-պարտեզի նոր վերանորոգված լողավազանում հունիսի 17-ին տեղի ունեցավ ջրագնդակի մրցաշար՝ ընկերական խաղ, որտեղ խաղում էին մեր կրթահամալիրի մարզիկները և վրաստանի հյուրերը: Մաքրեցինք և ազատեցինք ավելորդ իրերից հրաձգարանի համար նախատեսված տարածքը, ընդունեցինք պաշտպանության նախարարին, ով խոստացավ օգնել մեզ ունենալ նոր և չափանիշներին համապատասխան հրաձգարան  և մարզադաշտեր:

Categories: Ատեստավորման համար վերապատրաստում | Թողնել մեկնաբանություն

Տեսադաս

Categories: Ատեստավորման համար վերապատրաստում | Թողնել մեկնաբանություն

2013-2014 ձեռք բերումները

Фото3886Фото3891Фото3888

2013-2014 թթ տարին սկսվեց շատ աշխույժ, նախ սկսեցինք դահլիճները մաքրել, նախապատրաստվել նոր ուսումնական տարուն : Սեպտեմբերը նշանավորվեց բարձունքի հաղթահարմամբ , մարզաառողջարարական կենտրոնի բոլոր մարզիչները մարզական ակումբի իրենց սաների հետ (ես կուզենայի այստեղ գրել ցավը և վերքը սրտում ) հաղթահարեցին Մեծեփ լեռը, բարձունքի հաղթահարումը նվիրելով Վահան Ասատրյանի հիշատակին: Դրան հաջորդեց «Վահան Ասատրյան » հուշամրցաշարը: Հետո իրականացավ բոլոր մարզիչների, սեբաստացիների երազանքը սկսվեցին դահլիճի վերանորոգման աշխատանքները, կրթահամալիրը ունեցավ իր հերթական հրաշալիքը, ստեղծվեց ֆիլմ աշխատանքների սկզբից մինչև վերջ և հենց այդպես էլ կոչվեց Հրաշալիք: Դահլիճի վերանորոգման պատճառով դասերը սկսեցինք անցկացնել մարմնամարզական դահլիճում, սկսվեցին յուրօրինակ մարմնամարզական ստուգատեսները մեկը մյուսի ետևից՝ թե բասկետբոլոստները, թե վոլեյբոլիստները, թե մարմնմարզիկները սկսեցին ցուցադրել իրենց մարմնամարզական ունակությունները, դե իհարկե չէին կարող ետ մնալ նախակրթարանի և 1-4 դասարանի սովորողները , օգտագործվում էին մարմնամարզական բոլոր գործիքները բատուտներից սկսած: Մարտին տեղի ունեցավ «Վահան Ասատրյան » մարզադահլիճի բացումը, պատրաստվում էին բոլորը, հատկապես դասավանդողները որոնք պետք է մասնակցեին մարզական սեմինարին, պետք է իրենց հագուստի պահարանում փոփոխություն անեին և մարզահագուստ ձեք բերեին եթե չունեին, կրթահամալի ավագ դպրոցների ակումբներն էլ մտածում էին թե իրենք ում հետ մրցեն, որ կարողանան լավ տեղեր գրավեն, շատ ակտիվ էին էկոլոգների, գիտակների, խոհարարների, մարզական, հայրենագետների, ընթերցողների ակումբների սովորողները: Բայց այս ամենի մեջ ես կուզենայի առանձնացնել մի ձեռք բերում, որը ես համարում եմ իմը : Ես երբեք չեմ եղել Արցախում, ուղակի չի հաջողվել: Տիարը առաջարկեց ինձ, մասնակցել դեպի Արցախ ճամփորդությանը: Ինչպես գիտեք մայիսի 9-ը Շուշիի ազատագրման օրն է: ԼՂՀ-ի 8-րդ դպրոցի տնօրենը հրավիրել էր մասնակցել «Հարսանիք լեռներում» Շուշիի ազատագրման օպերացիային, ներկա էին լինելու մարտերին մասնակցած ազատամարտիկներ ովքեր պետք է պատմեին այդ ազատագրման մասին և բոլորս ոտքով պետք է հաղթահարեինք մոտ 12կմ., որ հասկանինք և պատկերացնեինք այդ ամենը և ինչպես ասում են զգայինք մեր կաշվի վրա: Ես կրթահամալիր մի խումբ սովորողների և Արտյոմ Խաչատրյանի հետ, ապրեցի ազատագրման, Արցախ երկիրը տեսնելու, ծանոթանալու, ուսումնասիրելու, նոր արցախցի ընկերներ ունենալու բերկրանքը; Շնորհակալ եմ: Տարին ավարտվեց ջրառատ, ունեցանք ջրագնդակի հավաքական, ընկերական խաղ Դպրոց պարտեցի նոր վերանորոգված լողավազանում, մասնակցեցինք ամառային ստուգատեսերին, ազատեցինք ապագա հրաձգարանի տարածքը, տեսանք 162 –րդ դպրոցի հրաձգարը, ընդունեցինք պաշտպանության նախարարին, որը խոստացավ օգնել մեզ ունենալ նոր և չափանիշներին համապատասխան հրաձգարան: Աշխատանքները շարունակվում են…..

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր, Ատեստավորման համար վերապատրաստում | Թողնել մեկնաբանություն

Ատեստացիա. ՏՀՏ հմտություններ


ՆԱՐԻՆԵ ԵՂՅԱՆ

Categories: Ատեստավորման համար վերապատրաստում | Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.