Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ
Տևողությունը՝ 26.09-30.09
Ժամը՝ 15:00
Տարիքային հոգեբանություն. վերապատրաստող՝ Տաթև Ավետիսյան,
էլ. փոստի հասցե t.avetisyan@mskh.am (Ավագ դպրոց, 3-3 լսարան)
Ծանոթացում
Փոքրիկ հարց ու պատասխան տարիքային հոգեբանության վերաբերյալ
Աշխատանքի ընթացքը՝
Տեսական փոքրիկ նոր նյութի ուսումնասիրությունից հետո խմբային աշխատանքի կազմակերպում, որի ընթացքում մասնակիցները դուրս են բերում տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները,համեմատություններ, զուգահեռներ տանելու համար։
Ըստ տարիքային փուլերի մասնակիցները կկազմեն հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:
Այս տարիքային փուլը համընկնում է տարրական դպրոցի չորսամյա (1-4-րդ դասարաններ) կրթական ծրագրի հետ։
տարիքին համապատասխան գործողություններ կամածին են
բարձրանում է ընկալման մակարդակը
դիտման միջոցով կարողանում է ընկալվող օբյեկտները վերլուծել, տարբերակել
դժվար է կենտրոնացնում ուշադրությունը ցրված է
հիշողությունում պահպանվում են ամենահուզականը, զգացմունքայինը
երևակայության զարգացում
մտածողության փուլային փոփոխությունները
Կրտսեր դպրոցական տարիքի ավարտին, սովորողն ունենում է ակնառու պատկերավոր մտածողություն
Միջին դպրոցական տարիքը ներառում է 11-15 տարեկան հասակը, որն էլ համընկնում է դեռահասության տարիքի հետ: Առանձնահատկությունները՝
անձնական անկայունություն
չափահասության, մեծ լինելու զգացում
«Ես» կոնցեպցիան
ինտելեկտուալ զարգացուման երկկողմանի դրսևորում /քանակական և որակական/
սեփական ներաշխարհի ձևավորում
ձեռք է բերում մեծահասակների մտածողության տրամաբանական ձևը
զարգանում է տրամաբանական հիշողությունը
տրամաբանական հիշողության ակտիվ զարգացում
ընթերցանության, մենախոսության և գրավոր խոսքի ակտիվ զարգացում
Ավագ դպրցական տարիքը համընկնում է պատանեկության առաջին փուլի հետ /15-17/։
հասարակության անդամների կարծիքի կարևորում
ձգտում է ինքնուրույնության
կենտրոնանում է գործունեության առարկայի վրա
գերակշռում է կամածին ուշադրությունը
մտածողության զարգացում
ունի հարուստ բառապաշար
ինքնատիրապետման զարգացում
Երիտասարդական երևակայությունը հատկապես վառ է դրսևորվում ապագայի մասին երազներում։
Աշխատանքի ամփոփում-քննարկում
Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ
Տեսասահիկով կներկայացվի սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունների մասին պատմող փոքրիկ նյութ /կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում/ -քննարկում, նոր նյութի ամրապնդում։
Քննարկում, հարց ու պատասխանների միջոցով դուրս ենք բերում սովորողի հետաքրքրությունների խթանմանն ուղղված քայլերը, դրանց զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները
Մասնակիցներին կհանձնարարվի ընթերցման նյութ Դպիր-ից՝ Ուսումնառությունն առանց ուսուցման
Գործնական աշխատանք
Նախորդ օրվա հոդվածի քննարկում, ամբողջացում, /10-15 րոպե/, ապա զույգերով գործնական խմբային աշխատանք
Ինչպես գիտեք կրթահամալիրում սովորողը -րդ դասարանից գալիս է միջին դպրոց: Միջին դպրոցում սովորողը որպես հանրակրթություն ֆիզկուլտուրաի ժամին կարող է ընտրել կրթահամալիրում գործող մարզական ակումբները, որպես ֆիզկուլտուրայի դասաժամ: Սովորողը մեկ կիսամյակ զբաղվում է իր նախընտրած մարզաձևով, մարզիչները ջանք չեն խնայում մարզիկներին սովորեցնել մարզաձևի կանոնները, տեխնիկա-տակտիկական հնարքները: Որպեսզի մարզական պարապմունքները ավելի հետաքրքիր և արդյունավետ անցնեն մարզիչները օգտագործում են տարբեր մեթողներ և միջոցներ՝
- Մարզումը բաժանում են երեք մասի՝ նախապատրաստական, հիմնական, հանգստացնող
- Մարզման ժամանակ օգտագործում են տարբեր մարզական գույք
- Կազմակերպվում են միջդասարանական մրցաշարեր
- Կազմակերպվում են միջդպրոցական մրցաշարեր
- Թիմով մասնակցում են մարզական միջոցառումների այլ դպրոցներում, ուսումնամարզական հավաքների և այլն
Թեմա 3․Ուսումնառության ոճեր — տեսական նյութը հետևյալ վերնագրերով՝
- Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`
ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ, գործնական/, տեսական
- Ուսուցանելու ոճերի տեսակները`
տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում
- Դրանց արդյունավետ կիրառումը ուսումնառության գործընթացում
Գործնական պարապմունքին ներկայացնել՝
Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:
Այսպես՝ ուսումնական ոճը սովորողի նախասիրություններով է պայմանավորված, ուսուցանելու ոճը դասավանդողի ընտրությամբ է։ Վերջինս ուսուցիչն է որոշում տվյալ թեման որ ոճով կամ ոճերով կազմակերպի, որ արդյունավետ ստացվի։ Համաձայն եմ այս մտքի հետ՝ որ թեև ուսուցման ոճերն անխուսափելիորեն կտարբերվեն տարբեր սովորողների միջև, քանզի նրանք տարբեր անհատներ են, այդուամենայնիվ, ուսուցիչները պետք է փորձեն փոփոխություններ կատարել իրենց դասարանում, որոնք օգուտ կբերեն ցանկացած ուսուցման ոճին:
Պարզ և հստակ է, որ ուսուցիչը մեկ դասաժամի ընթացքում այս բոլոր ոճերից կարող է օգտվել, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր սովորողին որևէ ոճով է առավել հեշտ յուրացնել նյութը։
Մարզական պարապմունքների ժամանակ, բոլոր տարիքային խմբերում ցանկալի և առավել արդյունավետ է ուսուցման և ուսուցանելու ոճերի բոլոր տեսակների համակցումը, այն է՝ տեսողական, լսողական, ակտիվ, գործնական, կինեսթիկ:
Մարզման ընթացքում մարզիկը տեսնում է իր մարզիչի, կամ ավագ ընկերոջ կատարած տեխնիկա տակտիկական գործողությունները և փորձում է կրկնօրինակել դրանք, դա կարող է կատարվել նաև տեսանյութերի, համացանցից վերցրած մարզական նյութերի միջոցով, լսում է տրված հրահանգները և փորձում է ակտիվ գործողություններով և ճշտությամբ կատարել դրանք:
Գործնական աշխատանքի ամփոփումը կներկայացվի բլոգում
Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում
Յուրաքանչյուր մասնակից փորձում է կարճ ներկայացնել ի՞նչ է հաղորդակցումը և կոնֆլիկտը։ Ապա տեսասահիկով կներկայացվի նոր տեսական նյութը։
Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդյունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով:
Ապա կառաջադրվի որևէ կոնֆլիկտային դեպքի քննարկում, ապա խնդրի լուծում։
Հավելյալ ընթերցանության նյութ՝
Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:
Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը
Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ
Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան