«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է: Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝
Աշխատողի վարած-վարելիք դասընթացների ծրագրեր
Հանդբոլ /Ձեռքի գնդակ/ ծրագիր 2021—2022 ուս.տարի
Հինգերորդ դասարան
Լուծվող խնդիրները
1. Գիտելիքներ հաղորդել հանդբոլի պատմության ծագման և զարգացման մասին:
2. Տեղեկացնել մարզումների ընթացքում վարքի և հիգիենայի պահանջների վերաբերյալ:
3. Ուսուցանել հանդբոլիստի կեցվածքով տեղաշարժերի,գնդակի տիրապետման և
նետումների տեխնիկան:
Ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3ժամը 40րոպեով իրականացվում է
շաբաթական 2 անգամ 60 րոպե տևողությամբ
Հանդբոլի ընտրությամբ և լրացուցիչ կրթության ծրագիր 2021-2022թ.թ.
Մարզական ընտրությամբ և լրացուցիչ գործունեության կառուցվածքը
Մարզական ընտրությամբ գործունեությունը և լրացուցիչ կրթությունը ապահովվում է սովորողի՝ մարմնակրթության և սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել սովորողների ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:
Նպատակը և խնդիրները
Մարզական ընրության խումբը և լրացուցիչ գործունեությունը ներառում է իր մեջ ֆիզիկական զարգացման համալիր ազդեցություն, ուղղված օրգան համակարգի վրա:
Բնականոն կանոնակարգված և ծրագրավորված ֆիզիկական բեռնվածությունը ապահովում է երեխաների մոտ ֆիզիկական կարողությունների զարգացում,մարզախաղերի գործնական պարապունքներին՝ հմտությունների ձևավորում, ֆիզիկական պատրաստության կողմերի ճանաչում և առողջության ամրապնդում:
Հանդբոլի միջոցով՝
Քոլեջ, մարզական գործունեություն 2020-2021 թ.
Դասընթացը ներառում է՝ Նախադպրոցական տարիքի երեխայի ֆիզիկական դաստիարակության մեթոդիկան
Միայն ֆիզիկապես առողջ երեխայի հոգեկանն է ենթակա լիարժեք ֆիզիկական զարգացման, որի լավագույն միջոցը ֆիզիկական դաստիրակությունն է, որի անհարժեշտությունը ի հայտ է գալիս դեռ նախադպրոցական տարիքից:
Նպատակը՝ Ձեռք բերել համապատասխան գիտելիքներ, նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզ. զարգացումը իրականացնելու և առողջությունը ամրապնդելու համար
Խնդիրները՝
- Ստանալ նախադպրոցականի ֆիզիկական կուլտուրայի զարգացման մասին գիտելիքներ
- Նպաստել նախադպրոցականի շարժողական ունակությունների և հմտությունների ձևավորմանը և զարգացմանը
- Ապահովել և յուրացնել նախադպրոցականի ֆիզիկական որակների զարգացումը
Երեխայի ֆիզիկական դաստիարակության տեսությունը և մեթոդիկան բաղկացած է երեք հիմնական մասերից՝
- Երեխայի ֆիզ. դաստիարակության հիմնական հարցերը / ֆիզիկական կուլտուրա, ֆիզ. դաստիարակություն, ֆիզ. պատրաստություն և զարգացում,շարժուն գործունեություն, շարժողական ակտոիվություն, սպորտ, ֆիզ. վարժություններ/
- Դաստիարակության և զարգացման մեթոդիկան/ ֆիզ. վարժություններ, հիգիենայի կանոններ, օրվա ռեժիմ և բնության գործոնը/
- Ֆիզ. դաստիարակության կազմակերպումը մանկապարտեզում/ ֆիզ. կուլտուրայի պարապմունք, առավոտյան նախավարժանք, ֆիզկուլտ դադարներ, հիգիենայի ժամ, զբոսանք, ճամփորդություն, շարժուն խաղեր/
Բասկետբոլի ծրագիր 5-12-րդ դասարաններ 2017-2018 ուս.տարի
Հինգերորդ դասարան
Լուծվող խնդիրները
1.Ծանոթացնել բասկետբոլի զարգացման պատմությանը,վարքի կանոններին և հիգիենիկ պահանջներին մարզումների ընթացքում:
2.Մշակել շարժողական ընդունակությունները` դիմացկունություն, կորդինացիան, ճկունություն, արագաշարժություն, ցատկունակություն:
3.ՈՒսուցանել բ/բոլիստի կեցվածքի,տեղաշարժերի,գնդակի վարման,ընդունման,փոխանցման
և նետման տեխնիկային: Շարունակել կարդալ
Վոլեյբոլի ծրագիր 5-11-րդ դասարան 2017-2018 ուս.տարի
Վոլեյբոլ
Հինգերորդ դասարան
Պահանջվող խնդիրները
1. Ծանոթացնել մարզաձևի պատմությանը
2. Մշակել շարժողական ընդունակությունները
3. Դաստիարակել բարոյակամային ընդունակությունները
4. Ուսուցանել անհրաժեշտ տեխնիկական տարրերը
Ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3ժամը 40րոպեով իրականացվում է շաբաթական 2 անգամ 70 րոպե տևողությամբ
Ծրագրով նախատեսված բովանդակության բաշխումը ըստ ժամաքանակի
Գիտելիքների հիմունքներ 6ժամ,ընդհանուր ֆիզիկական պատրաստություն 32ժամ,հատուկ
ֆիզիկական պատրաստություն 10ժամ,տեխնիկական պատրաստություն 36ժամ,խաղային
պատրաստություն 10ժամ,նորմատիվ պահանջների հանձնում 6ժամ,բժշկակենսաբանական զննում` 2ժամ
Սեղանի թենիս 5-12 դասարան 2017-2018 ուս.տարի
Հինգերորդ դասարան
Լուծվող խնդիրները
1. Գիտելիքների հողորդում սեղանի թենիսի ծագման և զարգացման մասին
2. Ծանոթացնել մարզումների ընթացքում վարքի և հիգիենայի պահանջներին:
3. Ուսուցանել տեխնիկական տարրերը
Ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3ժամը 40րոպեով իրականացվում է շաբաթական 2 անգամ 70 րոպե տևողությամբ
ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 2017-2018 ուս.տարի
կրտսեր տարիքի սովորողների համար
5 — 11-րդ դասարանների համար
դասի մասերը
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԱՓ. ՎԱՐԱԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ և ՆՊԱՏԱԿԸ
I ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ Քայլք,դանդաղ վազք 6-8շ. Օրգանիզմի համաչափ տաքացում
Ձգողական վարժություններ 2
րոպե
Արյան շրջանառության բարելավում, ողնաշարի ուղղում
Վարժություններ ձեռքերի և ուսագոտու մկանախմբերի համար
6րոպե
Շարժունակության բարելավում, մկանների ամրապնդում
Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ:
1-2-րդ դասարան
ա. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն շարքից, շարափոխվել
բ. Քայլով մարշ տեղում և ընթացքից
գ. Օղակի պտտում 30 վայրկյան
դ. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով,
ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու