Սեպտեմբերի 1-ից վերսկսվել է կրթահամալիրի երկարացված օրվա սովորողների առօրյայի մի մասը դարձած մարզական պարապմունքները: Շաբաթվա՝ չորեքշաբթի և ուրբաթ օրը սովորողները մասնակցում են ֆուտբոլի մարզական պարապմունքին, իսկ երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին «Վահան Ասատրյան» մարզադահլիճում, սովորում ենք հանդբոլ խաղալ, տիրապետել մարզաձևի տեխնիկա-տակտիկական հնարքներին: Սովորողները սիրով են հաճախում մարզումներին, կոփվում են, ամրանում:





