Հաշվետվություն
Կրթահամալիրում ամբողջ հունվարը ճամբարային է, դպրոցի սովորողները կազմում են ջոկատներ, ընտրում են ջոկատավար և զբաղվում նախագծային գործունեությամբ: Հունվարյան ճամբարին, միջին դպրոցի ջոկատավարների հետ որոշեցինք ճամփորդել դեպի Տաուշ,Դիլիջան: Ընկեր Արշակի և ընկեր Տաթևի հետ գրեցինք նախագիծը, աշխատեցինք սովորողների հետ և գնացինք:
Առաջին կանգառը որպես համագործակցային նախագիծ, հյուրընկալվեցինք Դիլիջանի <<Մոնթե Մելքոնյանի>> անվան ռազմամարզական վարժարանում, որտեղ գնդապետ Ալիկ Մինասյանը մեզ համար շրջայց կազմակերպեց վարժարանում և բասկետբոլի ընկերական հանդիպում վարժարանի սաների հետ:











Վարժարանից հետո ուղևորվեցինք Դիլիջանի Մագնատ հյուրատուն, որտեղ մեզ հաճույքով դիմավորեցին: Տեղավորվելուց հետո մի փոքր հանգստացանք, ճաշեցինք և դուրս եկանք շրջելու երեկոյան Դիլիջանում:





Հաջորդ օրվա մեր ուղղությունները հայտնի էին, Դիլիջանի Պարզ լիճ և Հաղարծինի վանական համալիր: Պարզ լճի ամբողջությամբ սառցակալած էր, շուրջ կազմակերպեցինք քայլարշավ, ավելի լավ տեսնելու լճի գեղեցկութունը:














Երրորդ օրը Երևան վերադարձից առաջ քայլարշավով հաղթահարեցինք դեպի Ջուխտակ տանող ճանապարհը: