«Սեբաստացու» օրերին նվիրված, «Վահան Ասատրյան» բասկետբոլի բաց ամենամյա մրցաշարը ավարտվեց մրցանակաբաշխությամբ:
Նախագիծը՝ «Վահան Ասատրյան» բասկետբոլի բաց առաջնություն
Խաղացանկ՝ «Վահան Ասատրյան» բասկետբոլի բաց առաջնության խաղացանկ
Ընդունելության ծրագիրր՝ Ընդունելության ծրագիր
Մրցանակաբաշխություն՝ Բասկետբոլի բաց մրցաշար
Մրցաշարին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ՝ 2-րդ դպրոցի, Դավիթաշենի թիվ՝ 93 դպրոցի, Կենտրոնի թիվ՝ 114 «Խաչիկ Դաշտենցի» անվան դպրոցի, կրթահամալիրի ավագ և միջին դպրոցի բասկետբոլիստները: Մարտունու թիմը հայտ էր ներկայացրել մասնակցել գիշերակացով և մեկ օր անցկացրեց Քոլեջի կրթական փոխանակումների կացարանում:
Կրթահամալիրի մարզիկները երկու օրվա քրտնաջան պայքարից հետո գրավեցին երկրորդ տեղը, առաջին տեղը զբաղեցրեցին Կենտրոնի թիվ՝ 114 դպրոցի բասկետբոլիստները, ովքեր առաջին անգամ էին մասնակցում մեր մրցումներին և շատ ոգևորված էին, երրորդ տեղը զբաղեցրեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 2-րդ դպրոցի թիմը:






