Նախագիծ՝ «Արատեսում Պատանի Հետազոտողներն են»
Նոյեմբերի 4-ին ժամը 9:30, ուսումնական ժամերգությունից հետո, Միջին դպրոցի սովորողները ճանապարհ ընկան դեպի աշնանային Արատեսի դպրական կենտրոն: Նույն օրը մեզ հետ միասին ռազմամարզական աշուն նախագծով Արատես մեկնեցին նաև Ավագ դպրոցի երկու խմբեր:
Իզուր չի որ ընտրել էին գեղեցիկ Արատեսը, ահա թե ինչու է աշունը ճամփորդելու ամենահարմար եղանակը, ամենուրեք գույնզգույն տեսարաններ, արևն արդեն այնքան ուժեղ չի այրում, հակառակը՝ նույնիսկ հաճելիորեն ջերմացնում է: Ծրագիրը՝ բնագիտական էր, ռազմամարզական, մարզական, հայրենագիտական, տեղանքի կողմնորոշում, բերքահավաք, ցախահավաք, բնագիտական հետազոտություններ։ Առաջին հայրենագիտական կանգառը Արփա գետի կիրճում էր:
Գնալու օրը սկսեցինք ռազմամարզակ պարապմունքով, ընկեր Վահեի հետ:



Մեր մարզական պարապմունքները, արգելքների հաղթահարմամբ:















Իմ համար բացահայտում էր Վայոց ձորի մարզի, Եղեգիս գյուղի Զորաց եկեղեցին (14-րդ դար), ուր սովորողների հետ քայլքով բարձրացանք:


Սովորողների լուսաբանումները․