Ճամբարի մարզական բաղադրիչը
- Առավոտյան նախավարժանք մաքուր օդում, շնչառական վարժություններ
- Էստաֆետային խաղեր թիմերով
Պատասխանատու՝ Նաիրա Հարությունյան
Անհրաժեշտ գույք՝ կանգնակներ, գնդակներ, պարան
Ծրագիր
- Մասնակիցները կանգնում են զույգերով, մարշ հրահանգից հետո վազքով, շրջանցում են կանգնակները, վերադառնում են ձեռքի հպումով, էստաֆետը տալիս են հաջորդ զույգին:
2. Մասնակիցը գնդակը ոտքերի մեջտեղում դրած ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում են, գնդակը բռնած ձեռքը վերադառնում են ելման դրություն:
3. Մանակիցներից առաջի խաղացողը վազքով շրջանցում է կանգնակը, վերադառնում է բռնում է մյուս մասնակցի ձեռքը, միասին վազքով շրջանցում են կանգնակը, վերադառնում բռնում երրորդի ձեռքը և այդպես ամբողջ խմբով վազում են մինչև վերջին մասնակիցը:
4. Պարանի ձգում երկու թիմով