«Վահան Ասատրյան» բասկետբոլի բաց առաջնություն

Մրցաշարի կանոնադրություն

Հաստատում եմ ՝               Ս. Մարկոսյան

Սեբաստացու օրեր՝ նոյեմբերի 21-22 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է  Երևան քաղաքի և մարզերի  դպրոցների  պատանիների «Վահան Ասատրյան»  բասկետբոլի  բաց մրցաշար:

Նպատակը և խնդիրները

Զարգացնել մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը պատանիների շրջանում: Ավանդական դարձած «Վահան Ասատրյան» մրցաշարով, ցանցային գործընկերության ամրապնդումը, մրցաշարի կազմակերպման մեջ գործընկերների ներգրավումը, մրցաշարը հեղինակային կրթական ցանցում տարածելը, որպես բասկետբոլի զարգացմանը նպաստող պայման, բարձրացնելով մարզաձևի մասսայականությունը:

 Անցկացման վայրը

Մրցաշարն անցկացվում է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզադահլիճում:

 Մասնակիցներ 

Մրցաշարին մասնակցում են Երևան քաղաքի և մարզերի դպրոցների բասկետբոլի մարզական ակումբների անդամները:

 Մրցաշարի անցկացման պայմանները

Մրցաշարի թիմը կազմված է 10 մարզիկից և 2 ղեկավարից։

Հայտերը  ներկայացվում են հեռավար, վիճակահանությունը կատարվում է խաղերից 2 օր առաջ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոնում:

 Մրցավարություն

Մրցավարությունը կազմակերպում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոնը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աջակցությամբ:

Ծախսերը

Մրցաշարի կազմակերպման ուսումնական ծախսերը հոգում է կրթահամալիրը։ Մասնակիցները կարող են սահմանված կարգով օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի կացարանից։ Կացարաններից չօգտվող կազմակերպությունների գործուղման ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:

 Պարգևատրություն

Մրցաշարի մասնակցության համար թիմերը ստանում են վկայագիր (պատվոգիր), հաղթողները պագևատրվում են կրթահամալիրում ստեղծված նվերով:

Խաղերի ժամանակացույց

Նոյեմբերի 21

Խաղերի բացում, ողջույնի խոսք

15:30-թիմերը շարվում են մի տողանով, խաղերի սկիզբը ազդարարելու համար

Խաղերը սկսում են

15:45 Կրթահամալիրի ավագ և միջին դպրոց

16:30 1-ին թիմ —3 -րդ թիմ

17:15  3-րդ թիմ —Կրթահամալիրի ավագ և միջին դպրոց

Նոյեմբերի 22

13:00 1-ին թիմ —3 -րդ թիմ

14:00 3-րդ թիմ —Կրթահամալիրի ավագ և միջին դպրոց

15:00 1-ին թիմ — 2-րդ թիմ

16:15 Մրցանակաբաշխություն մարմարյա սրահում

Խաղերը ընթանում են 2 խաղակեսով, ամեն մեկը 15 րոպե տևողությամբ

Advertisement
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: