Գնահատում

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

  • ե՞րբ են գնահատում

Կարծում եմ խոսքը գնահատանիշի մասին չէ, եթե այո, կարող են գնահատել մարդու կողմից կատարված ամեն արարք, աշխատանք և այլն, իսկ սովորողին կարող են գնահատել կարողունակության զարգացման աստիճանը, ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքների, համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների համար:

  • ո՞վ է գնահատում

Գնահատական կարող են տալ ընկերները, շրջապատի մարդիկ, դասավանդողներն ու կազմակերպիչները, մարզիչը, ծնողները, մարդը ինքն իրեն, իր արարքը կարող է գնահատել և այլն:

  • ի՞նչն են գնահատում

Գնահատում են սովորողի կատարած աշխատանքը, արարքը, երևույթը, մարզական դասը, մարզական նախագիծը, ճամփորդությունը, լրացուցիչ կրթությունը և այլն:

  • ինչպե՞ս են գնահատում

Երբեմն սովորողին բավարարում է մեկ խոսքը, գովասանքը, ժպիտը, երբեմն էլ դասավանդողը ստիպված է լինում մտածել նոր մեթոդներ և միջոցներ սովորողին բավարար ձևով գնահատելու համար:

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Գնահատել գնահատելու համար, քիչ թե շատ, լավ թե վատ, դրական կամ բացասական ,,,,,, կարծում եմ գնահատանքը կարծիք արտահայտելու միջոց է ինչ որ մեկի մասի:

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Միշտ չի որ «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը արդարացնում է իրեն, կան սովորողներ ում չի հետաքրքրում կարծիքը և գնահատականը իրենց մասին, բայց մեծամասնություն են կազմում այն սովորողները ում հետաքրքրում է գնահատումը, գնահատանիշը: Օրինակ՝ մարզիկները կարող են գնահատվել և խրախուսվել մարզական պարապմունքին սիստեմատիկ, առանց բացակայության մասնակցելու համար:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

,,,,,,,

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

,,,,,

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

«Ֆիզիկական կուլտուրա» առարկայից առաջադիմության գնահատման հիմնական խնդիրը սովորողների համար համապատասխան կանոնակարգով նախատեսված գիտելիքների շարժողական ունակությունների և հմտությունների յուրացման աստիճանի պարզումն է:

Գնահատման միջոցով պարզվում է յուրաքանչյուր սովորողի կողմից առարկայի չափորոշիչի և ծրագրային պահանջների կատարման ամբողջական պատկերը:
Ֆիզիկական կուլտուրայից սովորողների առաջադիմության գնահատումը Ֆիզիկական կուլտուրայից սովորողների շարժողական հնարավորությունների զարգացման դինամիկան գնահատելու և վերահսկելու նպատակով, ուսումնական տարվա սկզբում և վերջում անցկացվում է սովորողների ֆիզիկական պատրաստականության մակարդակի ստուգում հետևյալ վարժաձևերից արագության վազքեր,ցատկեր,նետումներ,ձգումներ և այլն:Այն հնարավորություն է տալիս ճիշտ և արդյունավետ գնահատելու սովորողների հիմնական ֆիզիկական ընդունակությունների զարգացման աստիճանը:Գնահատման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել սովորողների ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները,սեռը, անհատականությունը,ինչպես նաև,թե որ բժշկական խմբում է նա ընդգրկված: Գնահատականը պետք է խրախուսի սովորողին, արձանագրի նրա աճը, ուժեղ և թույլ կողմերը, հաջողությունները և վրիպումները: Այն պետք է նպաստի սովորողների մեջ առաջացնելու ձգտում բարելավելու և կատարելագործելու իրենց շարժողական հնարավորությունները: Գնահատումը իրականացվում է ընթացիկ և ամփոփիչ գնահատականներով: Ֆիզիկական կուլտուրայից պետք է գնահատվեն սովորողների գիտելիքները, կարողությունները և հմտությունները: Գիտելիքների գնահատումը իրականացվում է բանավոր հարցման միջոցով, իսկ կարողությունները և հմտությունները գնահատվում են գործնական աշխատանքով: Գործնական աշխատանքի ժամանակ գնահատվում է ուսումնական
ծրագրով նախատեսված մարմնամարզական, աթլետիկական վարժությունների, տարբեր մարզախաղերի /վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, հանդբոլ/ և ընտրովի ուսումնական բաժինների գործնական կատարումները: Ֆիզիկական կուլտուրայի գործնական դասերին գնահատումը կատարվում է սովորողի ցույց տված արդյունքով (քանի վայրկյանում է վազել, որքան է ցատկել, քանի մետր է նետել և այլն), ինչպես նաև վարժությունների կատարման ճշտությամբ, հստակությամբ (մարմնամարզական վարժություններ, մարզախաղերի տարրեր և այլն):Հիմնական կրթության հիմքով ընդունված սովորողները վերջին կուրսում <<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայից հանձնում են պետական ավարտական քննություններ` հանձնելով նորմատիվային պահանջներ:

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

Կարևորի ֆիզիկական կուլտուրայի նշանակությունը անձի ներդաշնակ զարգացման գործում:
Պատկերացում ունի ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների մասին: Պատկերացում ունի առողջ ապրելակերպի, օլիմպիական խաղերի նշանակության և «Արդարացի խաղի» մասին:

2) հմտություն.

Կարող է կատարել ընդհանուր զարգացնող վարժություների համալիրներ: Կարողանում է խաղալ տարբեր մարզաձևեր՝վ/բ, բ/բ, ֆ/բ, հ/բ և այլն:

3) դիրքորոշում.

Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտության, առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման կարևորում: Սեփական առողջական վիճակին, ֆիզիկական զարգացմանը և ֆիզիկական պատրաստվածության հանդեպ հետևողականություն:
Օլիմպիզմի և օլիմպիական շարժման հումանիստական համամարդկային գաղափարների կարևորում: Բարոյակամային հատկանիշներ՝ փոխօգնության պատրաստակամություն և հայրենասիրություն, հանդուրժողականություն, հարգանք ուրիշի նկատմամբ և օգնության հասնելու պատրաստակամություն:

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Վարի առողջ և անվտանգ ապրելակերպ, բացատրի ֆիզիկական ակտիվության կարևորությունը և մարզվի իր նախընտրած ձևով, տիրապետի զինվորական պատրաստվածության հիմունքներին և ցուցաբերի առաջին օգնություն՝ ըստ անհրաժեշտության:

ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներառում է մի շարք առարկաներ և ինտեգրված ուղղություններ, որոնք պետք է ապահովեն սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստեն նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության, դիպուկության, տարածական կողմնորոշման ձևավորմանն ու կատարելագործմանը, առողջությանը նպաստող վարքագծի, սեփական անձի և մյուսների ֆիզիկական և հոգեկան առողջությանը միտված պատասխանատու վարքագծի ձևավորմանը, անվտանգ կենսակերպին, համակողմանի զարգացած և ներդաշնակ, սեփական ուժերի հանդեպ վստահություն ունեցող, արտակարգ և փոփոխվող իրավիճակներում (այդ թվում՝ մարտական) կողմնորոշվելու և կենսապահովումն իրականացնելու, գնահատելու, լուծման ուղիներ և տարբերակներ գտնելու, հստակ գործելու ունակ, նախաձեռնողական և մի շարք այլ բարոյակամային դրական հատկանիշներ ունեցող անձի ձևավորմանը։

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Ավագ դպրոց. Դիրքորոշում և արժեքները.
Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մշտկան պահանջ, առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման իրագործում: Սեփական առողջական վիճակի, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի պահպանում: Օլիմպիզմի և օլիմպիական շարժման հումանիստական համամարդկային գաղափարախոսության արժեքների ըմբռնում և իրագործում: Բարոյակամային հատկանիշներ՝ փոխօգնության պատրաստակամություն և հայրենասիրություն, հանդուրժողականություն, հարգանք ուրիշի նկատմամբ և օգնության հասնելու պատրաստակամություն:

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Նորությունը հենց գրվածն է, որը ցույց է տալիս, որ միավորը չի հանդիսանում անբավարար գնահատական, ամեն միավոր ցույց է տալիս սովորողի մի հաջողություն, աշխատանք, առաջընթաց: Ինձ դուր եկավ չափորոշչի այս կետը, որը կկիրառվի 2023թ-ից, բայց արդյոք” դասավանդողները կօգտագործեն այն որպես գնահատման մեթոդ, թե կշարունակեն գնահատականը որպես «պատժի» միջոց օգտագործել:

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

4-րդ դասարանցուն ֆիզիկական կուլտուրա առարկայից կբնութագրեի նվազագույն գիտելիքների դեպքում, եթե կարողանում է կատարել սեփական անձի գնահատում, առժևորում է իր և ընկերոջ աջողջությունը, վստահ է իր ուժերի նկատմամբ: Արժևորում և կարևորում է սեփական մարմնի խնամքը: Կարևորում է ֆիզիկական վարժություններով զբաղվելու նշանակությունը:

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

Նախագծի կառուցվածք բաղադրիչներ՝

  • նախագծի վերնագիր
  • բովանդակություն
  • մասնակիցներ
  • իրականացման տևողություն
  • նպատակ
  • խնդիրներ
  • ընթացք
  • անհարժեշտ գործիքներ
  • ակնկալիքներ
  • արդյունք /ուսումնական նյութեր, տեսաֆիլմեր, ռադիոնյութեր, պատումներ, մրցաշարեր, ստուգատեսներ/
  • ամփոփում /ձեռք բերած կարողություն, հմտություն, ձախողում, առաջարկություններ/

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

Եթե նախագիծը համապատասխանում է այս կառուցվածքին, սովորողը արդյունքում հասել է իր նպատակին, ապա նախագիծը գնահատվում է կատրված:

Վեցերորդ պարապմունք 2ժամ

Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։

Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  • Գնահատման գործընթացի գործառույթները
  • Գնահատման գործընթացի սկզբունքները
  • Ձևավորող գնահատումը՝ սովորողի առաջադիմության խթան
  • Քանակական գնահատումը՝ սովորողի առաջադիմության արձանագրում
  • Սովորողի անհատական պլանը՝ առաջադիմության բնութագրիչ
  • Սովորողի զարգացման բնութագիր
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր, Ատեստավորման համար վերապատրաստում | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: