Համընդհանուր ներառում

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Բովանդակությունը՝

1..Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց -ձեռնարկ)

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն

Վերապատրաստման մոդուլը՝ այստեղ:

Թեմա 1. Առաջադրանք

Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Կարդացի կարգը կուզեի անդրադառնալ այս տողերին՝

Կախված սովորողի կրթական կարիքի աստիճանից՝ հաստատության ղեկավարը՝ մանկավարժական աջակցության բազմամասնագիտական խմբի հաստատմամբ՝  առաջարկում է ծնողին օգտվել ուղեկցողի (տյուտոր) ծառայությունից: Ուղեկցողի ծառայությունը հոգում է ծնողը (ծնողն ինքը կարող է լինել ուղեկցող): Ուղեկցող-մասնագետի ընտրությանը մասնակցում է կրթահամալիրի ներառականության բազմամասնագիտական խումբը, դասվարը, կազմակերպիչը: Աշխատանքին հետևում է հաստատության ղեկավարը:

Բայց փորձը ցույց է տալիս որ երբեմն ուղեկցողը այնքան է մտերմանում սովորողի հետ, որ սովորողը լսում է միայն նրան և ուշադրություն չի դարձնում դասավանդողի տված հրահամգներին:

Դասարանում հատուկ կարիքով սովորողին մասնագիտական աջակցություն կարող են ցույց տալ համապատասխան մասնագիտական կրթություն՝ հոգեբանի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի որակավորում ունեցող դասվարը, դասավանդողները, կազմակերպիչը կամ ծրագրի մասնագետը:

Կրթահամալիրում երբ են վերապատրաստվել դասվարները, դասավանդողները, կազմակերպիչները, որպեսզի կարողանան համապատասխան աջակցություն ցույց տան հատուկ կարիքով սովորողին:

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

«Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում» Աննա Գանջալյան
«Ներառական կրթություն» Ազնիվ Գալստյան

«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» Մարիետ Սիմոնյան

Կարդացի մեթոդական մշակումները, հատկապես Աննա Գանջալյանի նյութը, նա հանդիսանում հատուկ կարիքով երեխայի մայր: Աննա առաջարկել է ստեղծել հատուկ կարիքով սովորողների համար անհատական ուսումանական պլան և մոտավոր ներկայացրել է թե ինչպիսին այն կարող է լինել: Շատ լավ կլիներ որ այդ նախագծը ստացվեր, այն դուր կգար և սովորողներին և ծնողներին:

Թեմա 2. Առաջադրանք

Ծանոթանալ, կարողանալ բացահայտել և ճանաչել երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Կարողանալ տարբերել կրթական կարիքները: Քննարկել առանձին դեպքեր:

Խոսքի զարգացում նկարի միջոցով, Աննա Օհանյան

Նոթբուքը որպես խոսքի զարգացման միջոց աուտիզմով սովորողների համար, Աննա Օհանյան

Կդիտարկենք դպրոցներում կիրառվող կրթական կարիքների արձագանքելու եռաստիճան համակարգի մոդելը, ինչը կօգնի պատկերացում կազմելու համակարգի մասին՝ շեշտադրելով ուսուցչի գործառույթները:

Կրթական կարիքներին արձագանքման և միջամտության իրականացման համակարգը դպրոցի աջակցման եռաստիճան մոդել է, որն օգնում է դպրոցներում ուսման մեջ դժվարություններ և վարքի խանգարումներ ունեցող երեխաների վաղ հայտնաբերմանը և աջակցմանը:

Այս մոդելի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ են հետևյալ 4
բաղադրիչները
:

  1. Գիտականորեն հիմնավորված մեթոդների կիրառում, որը ենթադրում է որակյալ, գիտականորեն հիմնավորված մեթոդներով հիմնական կրթություն ստանալու հնարավորություններ դասարանում սովորող բոլոր աշակերտների համար:
  2. Աշակերտների շարունակական գնահատում: Առաջնային գնահատումը և առաջընթացի գրանցումը հնարավորություն են տալիս՝ տեսնելու աշակերտների ուսումնական կարողությունները և առաջընթացը, ինչպես նաև դրանք համեմատելու հասակակիցների խմբի հետ: Այս տեղեկությունները հետագայում օգնում են բացահայտելու այն աշակերտներին, ովքեր ունեն ավելի մանրակրկիտ գնահատման կամ լրացուցիչ միջամտության կարիք
  3. Աստիճանական ուսուցում: Բազմակողմանի և տարբերակված մոտեցումը հնարավորություն է տալիս աստիճանաբար խտացնելու ուսումնական ծրագրերը՝ միաժամանակ համապատասխանեցնելով աշակերտների կարիքներին: Շատ հաճախ տարրական դասարաններում ավելացվում է մաթեմատիկային և ընթերցանությանը հատկացվող ժամաքանակը։
  4. Համագործակցություն ծնողների հետ: Դպրոցները ծնողներին անընդհատ տեղեկություն են տրամադրում երեխաների առաջընթացի, ուսումնական ծրագրերի և միջամտությունների, երեխայի հետ աշխատող մասնագետների, ինչպես նաև տարեկան նպատակների մասին:

Կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգում առավել կարևոր է ուսուցչի դերը, քանի որ կենտրոնում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վաղ բացահայտումն է:

Թեմա 3․ Առաջադրանք

Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:


Ծանոթանալ Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

Կարիքի գնահատման արդյունքների թերթիկ

Թեմա 4. Առաջադրանք

Ծանոթանալ ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:

Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները: 

Դիտեցի համատեղ դասավանդման մոդելների տեսանյութը: Ներկայացված էր մի քանի մոդել, հետաքրքիր էր աջակցող դասավանդման մոդելը, որտեղ երկրերդ ուսուցիչը դիտարկում է սովորողների վարքը, օգնում է նրանց: Թիմային դասավանդման մեթոդն էլ հետաքրքրեց երբ դասը կարող են անցկացնեն տարբեր մասնագետներ հավաքվելով մի թեմանի շուրջ: Մի քիչ բարդ է ուս. կենտրոնների տեղափոխման մոդելը, այն անցկացնելու համար անհրաժեշտ կլինի ավելի երկար պատրաստվել, բայց մոդելը բավականին հետաքրքիր էր:

Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել դրանիցից մեկը:

Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը, Աննա Օհանյան

Աշխարհը գնում է դեպի զարգացում, ոչ ոք չի կարող այսօր իր կյանքը պատկերացնել առանց բջջային հեռախոսի և համացանցի: Ժամանակակից տեխնիկական միջոցները որոշ չափով հեշտացնում են հատուկ կարիքով սովորողների առանց այդ էլ դժվար կյանքը: Կան և կստեղծվեն հրաշալի սարքավորումներ, որոնց շնորհիվ հատուկ կարիքով երեխաները առավել քան երբևէ հնարավորություն են ունենում իրենց կյանքն ապրելու առանց սահմանափակումների և դա լավ է:

«Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև, Արևիկ Բաբայան

Թեմա 5. Առաջադրանք

Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրայինի հարմարեցումներին (առկա,հեռակա, հեռավար, անհատական դասացուցակով աշխատանք) առանձնահատկություններին:

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող), ուսուցման պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում կրականացվող համընդհանուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):

Գրել ԱՈւՊ-ին վերբերվող հինգ նկատառում: 

Categories: Ատեստավորման համար վերապատրաստում | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: