Վերապատրասում

Վերապատրաստվող ֆիզկուլտուրայի մասնագետ՝ Նաիրա Հարությունյան

Ժամանակացույց՝ 29.08-02.09

Ըստ դասացուցակի՝ 2-րդ խումբ, վերապատրաստման բաժին

ՀԱՆՐԱԿՐԹՈւԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈւԹՅՈւն

Ժամաքանակը՝ 10 ժամ
Կրեդիտների քանակը՝ 1
Դասընթացի վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Ավագ դպրոցի ընթերցասրահ
Վերապատրաստման ձևը՝ առկա

Վերապատրաստող՝ Վարդան Կարապետյան
Էլ․ փոստի հասցե՝ v.karapetyan@mskh.am
Հեռ․՝ 098 03 14 83

Աշխատանքային պլան՝

Օգոստոսի 29, պարապմունք 1
Թեմա 1․
 Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների ու պարտականությունների ներկայացում

  • Կրթական գործընթացի մասնակիցները ուսումնական հաստատությունում
  • Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
  • Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
  • Սովորողի ծնողի իրավունքները և պարտականությունները
  • Հանրակրթական հաստատությունների առանձնահատկությունները
    Առաջադրանք․
    Կարդալ «Հանրակրթության մասին ՀՀ օրենք»-ի հետևյալ հոդվածները և գրել կարծիք՝ որքանով են դրանք գործում ձեր հանրակրթական հաստատություններում /կրթահամալիրի դեպքում՝ կրտսեր, միջին, ավագ օղակներում/
    -Հանրակրթության մասին «ՀՀ օրենք»
    Համաձայն ՀՀօրենքի՝ -Սովորողի իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 20-23/ Համաձայն կրթահամալիրի նեքին կարագապահական կանոնների՝Սովորողը իրավունքները
  • Սովորողը ում ծնողը ընտրել է հեղինակային մանկավարժությունը և Խորհրդի հաստատած կարգով մասնաճյուղի ղեկավարի հետ կնքում է ուսումնառության մասին պայմանագիր:
  • Կրթահամալիրի  սովորող իրավունք ունի` ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան հիմնական կրթություն, ընտրելու խումբը, մարզաձևը, ընտրությամբ գործունեությունը, ուսուցման ձևը՝ առկա կամ հեռավար, օգտվելու լրացուցիչ կրթության վճարովի ծառայություններից՝ /համարյա նույնն են/
  • Սովորողն իրավունք ունի անհատական կամ կոլեկտիվ գրավոր կամ բանավոր դիմում հղելու Տնօրենին, խորհրդին, մասնաճյուղի ղեկավարին, կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատողի, 7-օրյա ժամկետում ստանալու նրանցից հիմնավորված ու սպառիչ պատասխան
  • Սովորողը իրավունք ունի օգտվելու կրթահամալիրի ուսումնանյութական բազայից՝ համացանցից, գրադարանից, արվեստանոց-արհեստանոցներից, կրթահամալիրում գործող ակումբներից և այլն:
  •  Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով հայց ներկայացնելու կրթահամալիրի Խաղարկային դատարան` Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, ուսումնառության պայմանագրով նախատեսված իր կամ (և) այլոց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: 
  •  Սովորողն իրավունք ունի իր ընտրությամբ մասնակցելու ցանկացած ծրագրի կազմման, իրականացման, գնահատման, տարածման աշխատանքներին
  •  Սովորողը սահմանված կարգով կարող է փոխել ուսուցողական ծրագիրը (դպրոցը), դասարանը, խումբը
  • Անհրաժեշտության դեպքում սովորողն անվճար օգտվում է երեխայի զարգացման` լոգոպեդի, հոգեբանի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի ծառայություններից
  •  Սովորողն ունի կրթական նախաձեռնություն իրականացնելու իրավունք
  • Սովորողը կարող է սահմանված կարգով խրախուսվել, արժանանալ մրցանակների և պարգևների (այդ թվում՝ դրամական) Սովորողը պարտականությունները
  • . Սովորողը պարտավոր է հարգել և պաշտպանել կրթահամալիրի ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները, կատարել ուսումնական պլանը, հարգել ուսումնական պարապմունքների հաստատված ժամատախտակը, դասացուցակը, ուսումնական պլանով որոշված կարգերը, ուսումնական պարապմունքի գնալիս անձնական նոթբուք (նեթբուք կամ համարժեք այլ միջոց), ժամացույց, իր ընտրությամբ գործունեության ծրագրով անհրաժեշտ ուսումնական թվային գործիքներ ունենալ, սահմանված կարգով մասնակցել Խաղարկային դատարանի աշխատանքին
  •  Սովորողը պարտավոր է իր բացակայության, ուշացման մասին նախօրոք տեղյակ պահել մասնաճյուղի գրասենյակի ղեկավարին, իսկ չտեղեկացնելու դեպքում ներկայացնել գրավոր բացատրագիր
  • Սովորողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի շահառուների իրազեկման, հեղինակային կրթական ծրագրի տարածման աշխատանքին
    Համաձայն ՀՀօրենքի՝Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 27/ Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`
  • Բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով
  • Պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը. Համաձայն կրթահամալիրի նեքին կարագապահական կանոնների՝
  • Աշխատողն իրավունք ունի անարգել ստանալու կրթահամալիրի գործունեությանը վերաբերող ցանկացած տեղեկություն, մասնակցելու կրթահամալիրում իրականացվող միջոցառումներին, հավաքներին, ժողովներին, քննարկումներին (այդ թվում՝ առցանց), վարչական խորհրդի, մասնաժողովի և կրթահամալիրի խորհրդի նիստերին, կազմակերպելու քննարկումներ և առցանց քննարկումներ Աշխատողի պարտականությունները
  • Յուրաքանչյուր Աշխատող կրթահամալիրում ունի աշխատավայր (մասնաճյուղ), որի ղեկավարը համարվում է Աշխատողի անմիջական ղեկավարը
  •  Մանկավարժական աշխատողը պատասխանատու է հեղինակային կրթական ծրագրերի մշակման, իրականացման և տարածման համար
  • Աշխատողը պարտավոր է իր աշխատատեղում և իր գործունեության ընթացքում պահպանել հիգիենիկ և անվտանգ միջավայր, ունակ լինել մասնակցելու և նպաստելու անվտանգ կենսագործունեություն ապահովող միջոցառումներին, ուսումնական պարապմունքի գնալիս ժամացույց, համակարգիչ (նոթբուք, նեթբուք, համարժեք այլ միջոց), դասընթացի ծրագրով անհրաժեշտ ուսումնական թվային այլ գործիք ունենալ
  • Աշխատողը պարտավոր է ունենալ իր էլեկտրոնային հասցեն, որը հայտնի է կրթահամալիրի բոլոր աշխատողներին, շահառուներին և պարտադիր բացվում, ստուգվում է օրը 2 անգամ, գործածել mskh.am փոստի (Live@Edu) հասցեների համակարգը, ուսումնական աշխատանքի կազմակերպման, արդյունքների համակարգման նպատակով վարել իր անձնական բլոգը (էջը), սահմանված կարգով լրացնել էլեկտրոնային մատյանը, մասնակցել կրթահամալիրի, մասնաճյուղի կայքերի պահպանման և զարգացման աշխատանքին, իմանալ այդտեղ հրապարակված նորությունները
  •  Աշխատողը պարտավոր է սահմանված կարգով ներկայացնել իր գործունեության հաշվետվությունը
    Համաձայն ՀՀօրենքի՝-Սովորողի ծնողի իրավունքները և պարտականությունները /Գլուխ 5, հոդված 28/ Համաձայն կրթահամալիրի նեքին կարագապահական կանոնների՝Ծնողն իրավունք ունի.
  • Համարվելու իր երեխայի առաջնային կրթողը,
  • Ծնողները մասնաճյուղի ղեկավարի հետ կնքում են ուսումնառության պայմանագիր, որով սահմանվում են լրացուցիչ կրթական ծառայությունները և դրանց համար ծնողի կողմից հատկացվող ուսումնական լրավճարների չափը Ծնողները պարտավոր են.
  • Ունենալ էլեկտրոնային հասցե, հետևել կրթահամալիրի կայքին, իրենց երեխաների ուսումնական աշխատանքի արդյունքներին հետևել նաև համացանցում
  • Իրենց երեխաներին ապահովել հանրակրթության, նախասիրական գործունեության և խորացված ուսուցման համար անհրաժեշտ անհատական (այդ թվում` թվային) միջոցներով

Օգոստոսի 30, պարապմունք 2
Թեմա 2․
 Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները

  • Ուսումնական հաստատության ուսուցիչը
  • Ուսուցչի վերապատրաստումը
  • Ուսուցչի հերթական ատեստավորումը
  • Ուսուցչի կամավոր ատեստավորումը
  • Ուսուցչի տարակարգի շնորհումը
    Առաջադրանք․
    Կարդալ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները և մշակել ուսուցչի ատեստավորման քայլերի հաջորդականությունը՝
    Հանրակրթության մասին «ՀՀ օրենք»
    Ուսումնական հաստատության ուսուցիչը /ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն, Գլուխ 7/
  • Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։ Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը  ունի մի շարք պաշտոնային պարտականություններ:
    /Հանրակրթության մասին «ՀՀ օրենք», հոդված 26/
    Ուսուցչի վերապատրաստումը
  • Տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում՝ յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ։ Մինչև սահմանված ժամկետի լրանալը ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո։ Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող` երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
    Ուսուցչի հերթական ատեստավորումը
  • Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման՝ ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի:
  • Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային ատեստավորման եղանակով (այսուհետ` ատեստավորում)՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի (այսուհետ` ատեստավորման հանձնաժողով) կողմից։ Ուսուցչի ատեստավորման հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  • Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում ատեստավորման հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան։
  • Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
  • Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան։
  • Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը և սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված` ուսուցչի հավաքագրած կրեդիտների մասին տեղեկանք` դրանք հիմնավորող փաստաթղթերով: Ուսուցիչը կարող է ներկայացնել նաև տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների կողմից տրամադրած այլ գրավոր բնութագրերը։ Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
    Ուսուցչի կամավոր ատեստավորումը
  • Ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ատեստավորման, եթե ինքնուրույն կուտակել է համապատասխան կրեդիտներ, ունի աշխատանքային բնութագիր, երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին` տվյալ ուսումնական հաստատությունում:
  • 24. Ատեստավորման ենթակա չէ`
  • 1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.
  • 2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:
    Ուսուցչի տարակարգի շնորհումը
  • Ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացին։ Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով։ Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ.
  • 1) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո.
  • 2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո.
  • 3) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո։
  • Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից։ Հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  • Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):
  • Ուսուցչի գիտելիքների գնահատման անհրաժեշտություն առաջանալու դեպքում տվյալ ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ անցնել գիտելիքների գնահատում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունում։
  • Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
  • 1) ենթակա է համապատասխան որակավորման տարակարգի շնորհման.
  • 2) ենթակա չէ համապատասխան որակավորման տարակարգի շնորհման:
  • Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:
  • Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար։
  • Որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
  • Որակավորման տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով, որի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե տվյալ ուսուցիչը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել։
    Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է, եթե վերջինս տվյալ ուսումնական հաստատությունում ատեստավորումից հետո ճանաչվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող։ Որակավորման տարակարգի դիմաց տվյալ ուսուցչի հավելավճարի իրավունքը վերականգնվում է ատեստավորման օրվանից:
    Տարակարգի շնորհման նոր մեխանիզմ
    Վարդան Կարապետյանի կարծիքը
    Յուրա Գանջալյանի կարծիքը Ծանոթացա տարակարգի շնորհման նոր մեխանիզմին։ Պետությունը ուզում է բարձրացնել կրթության որակը և ուսուցչի գործունեության որակական ցուցանիշները: Թեթևացրել է հաջորդ տարակարգի շնորհման ձևը, դարձրել ավելի ճկուն: Ուզում է բարձրացնել ուսուցչի աշխատավարձը, որը կմղի արական սեռի մասնագետների մուտքը հանրակրթության ոլորտ, գործող ուսուցիչներին էլ կմղի մասնագիտական զարգացման: Բայց միաժամանակ ուսուցիչներին բաժանել է  1-ին և 2-րդ տարակարգի դեպքում՝ Դասավանդող և Ավագ ուսուցիչ, 3-րդ և 4-րդ տարակարգի դեպքում՝ Վերապատրաստող  և Հետազոտող  ուսուցիչ, որը մի քիչ անհասկանալի է: Հուսով եմ, որ ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրումը կնպաստի ուսուցչի մասնագիտական աճին և ամենակարևորն ուսուցչի աշխատավարձի բարձրացմանը, չնայած որ կարելի էր ուղակի բարձրացնել առանց այդ էլ չարչրկված ուսուցչի աշխատավարձը:
    • Օգոստոսի 31․ պարապմունք 3
  • Թեմա 3․ Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժինների ընդհանրական բովանդակության ներկայացում
  • Ընդհանուր դրույթներ
  • Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
  • Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
  • Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
    Առաջադրանք․
    Կարդալ Հանրակրթության պետական չափորոշչի հետևյալ բաժինները և առանձնացնել այն կետերը, որոնք վերաբերում են ձեր ուսումնական բնագավառին՝
    -Հանրակրթության պետական չափորոշիչ
  • Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` Չափորոշիչ) ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ), ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը:
  • Հանրակրթական հիմնական ծրագրերը (տարրական, հիմնական և միջնակարգ) մշակվում են Չափորոշչի նորմերի և դրույթների համաձայն:
  • Չափորոշիչը նպատակաուղղված է հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության քաղաքականության ապահովմանը:
  • Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի, այդ թվում՝ առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար:
  • Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից։
    -Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները /Մաս 2, կետ 6-8/
  • Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևերն են։ Կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության ընթացքում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են հանրակրթության հիմնական նպատակներից:
  • Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը

-Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները /Մաս 4, կետ 10-51/

  • Միջին դպրոց. Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, միջին մակարդակ
  • Կարող է կատարել ընդհանուր զարգացնող վարժություների համալիրներ:
  • Կարող է կատարել կախեր և հենումներ. տղաներ՝ պտտաձողի վրա վերելք ուժով, կախ ծալված, կախ արտակորված, կախ դրությունից ձգումներ, աղջիկներ՝ կախ պառկած դրությունից ձգումներ:
  • Կարող է հենացատկել՝ այծի վրայով «Ոտքերը կծկած» եղանակով տղաներ՝100- 110սմ բարձրությունը: Աղջիկներ՝ցատկ այծի վրայով «Ոտքերը զատած» եղանակով 100սմ բարձրության:
  • Կարող է կատարել՝ Տղաներ՝ գլուխկոնծի առաջ, երկարությամբ, կանգ ձեռքերիվրա վարժակցի օգնությամբ: Աղջիկներ՝ գլուխկոնծի ետ ընդունելով կիսալարան դրությունը:
  • Կարող է պարանամագլցել ձեռքերի և ոտքերի օգնությամբ՝ տղաները 3 մ, աղջիկները 2,5 մ բարձրություն:
  • Կարող է վազել արագացումով 40մ, փոփոխական տեմպով 6 րոպե/աղջիկներ/ և 8 րոպե /տղաներ/: Վազել 1000 մետր:
  • Կարող է բարձրացատկել «Քայլանցման» եղանակով՝ տղաները 100-110 սմ,աղջիկներ 80-90 սմ բարձրության:
  • Կարող է էստաֆետային փայտիկը ճիշտ փոխանցել և ընդունել:
  • Կարող է բասկետբոլի գնդակը նետել զամբյուղի մեջ երկու քայլով, միջին և հեռու տարածությունից, կատարել տուգանային նետում: Խաղալ բասկետբոլ կանոնների պահպանումով:
  • Կարող է վոլեյբոլի գնդակը փոխանցել ցանցի վրայով և ընդունել երկու ձեռքով, կատարել ցածից և վերին ուղիղ սկզբնահարված, ուղիղ հարձակողական հարված, ընդունել սկզբնահարվածը:
  • Խաղալ վոլեյբոլ կանոնների պահպանումով:
  • Կարող է հանդբոլի գնդակով կատարել վարում, փոխանցումներ, նետում դարպասին՝ վերևից շարժման մեջ, կանգառով, ցատկով, գնդակը դուրս խփել, որսալ և շրջափակել: Խաղալ հանդբոլ կանոնների պահպանումով:
  • Կարող է հարվածել ֆուտբոլի գլորվող գնդակին, ոտնաթաթին ներսի մասով և ոտնաթմբով, գնդակը վարել, կասեցնել ոտնաթաթով, կրծքով, խլել մրցակցից:
  • Խաղալ ֆուտբոլ կանոնների պահպանումով:
  • Ցուցաբերում է համարձակություն,նախաձեռնություն, փոխօգնություն,ինքնատիրապետում, հանդուրժողականություն:
  • Կրոլ և բրաս լողաձևով լողում է հավասարաչափ և փոփոխական արագությամբ 100 մետր:
  • Կարող է խեղդվողին տեղափոխել:
  • Կարևորում է ուժային վարժություն-ների նշանակությունը ներդաշնակ զարգացման համար:
  • Կարող է ծանրաձողով կատարել կքանիստեր, սեղմումներ:
  • Կարող է մարզասարքերի վրա կատարել վարժություններ ուժի մշակման ուղղությամբ:
  • Կարող է վնասվածքների և ցրտահարությունների ժամանակ ցույց տալ առաջին օգնություն։
  • Կարող է կատարել չմշկային ընթացք և հենումով դարձում։
  • Կարող է կրկնվող դահուկաընթացքով անցնել 500մ։
  • Գիտի սեղանի թենիսի կրթական , առողջարարական և դաստիարակչական նշանակությունները։
  • Կարող է կատարել սեղանի թենիսի տեխնիկական հնարքները։ Միջին դպրոց. Վերջնարդյունքում՝
  • Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտության, առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման կարևորում:
  • Սեփական առողջական վիճակին, ֆիզիկական զարգացմանը և ֆիզիկական պատրաստվածության հանդեպ հետևողականություն:
  • Օլիմպիզմի և օլիմպիական շարժման հումանիստական համամարդկային գաղափարների կարևորում:
  • Բարոյակամային հատկանիշներ՝ փոխօգնության պատրաստակամություն և հայրենասիրություն, հանդուրժողականություն, հարգանք ուրիշի նկատմամբ և օգնության հասնելու պատրաստակամություն:

    -Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները /Մաս 5, կետ 11-46/
  • Ավագ դպրոց. Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ: Միջին մակարդակ
  • Պատկերացումներ ունենալ տարբեր բեռնվածությունների հանդեպ օրգանիզմի ռեակցիայի մասին:
  • Գիտենալ բեռնվածության բաղադրիչները և ինքնահսկման ձևերը:
  • Տեղեկություններ տալ առողջ ապրելակերպի էության և բաղադրատարրերի կիրառման անհրաժեշտության մասին:
  • Կարողանալ վազել արագացումով 100մ, հավասարաչափ և փոփոխականտեմպով վազել 8-10 րոպե, կարողանումէ փոխանցումավազել 4*50մ, արգելավազք 60մ, կարող է հեռացատկել «Կծկված» և «Արտակորված» եղանակներով, եղանակով, բարձրացատկել տարբեր եղանակով,կարողանալ նետել նռնակը՝ թափավազքով:
  • Կարողանում է կատարել տարբեր շարափոխումներ, ընդհանուր զարգացնող վարժություներիհամալիրներ՝ կցագնդերով, կշռաքարերով (տղաներ), օղակներով , ցատկապարանով (աղջիկներ):
  • Կարող է կատարել կախեր և հենումներ. տղաներ՝ պտտաձողի վրա վերելք ուժով և շրջահենումով, ձգումներ պտտձաղին, աղջիկներ՝ կախ պառկած դրությունից ձգումներ:
  • Կարող է հենացատկել՝ նժույգի վրայով տղաներ՝ 110- 120սմ բարձրությունը: Աղջիկներ՝ ցատկ այծի վրայով «Ոտքերը զատած» եղանակով100սմ բարձրության:
  • Կարող է կատարել՝ Տղաներ՝ գլուխկոնծիառաջ, ետ երկարությամբ, կանգ ձեռքերի վրա : Աղջիկներ՝ գլուխկոնծի ետընդունելով կիսալարան դրությունը:
  • Կարող է պարանամագլցել ձեռքերի և ոտքերի օգնությամբ՝ տղաները 5 մ, աղջիկները 3 մ բարձրություն:
  • Կարողանալ՝ գնդակը սահուն վարել արագության և ուղղության փոփոխմամբ, դարձումներով և խաբուսիկ շարժումներով, գնդակի նետումներ երկու ձեռքով, ուսի վրայից, աջ և ձախ կողմերից՝ միջի հեռավորությունից, կենտրոնից տուգանային նետումներ, գնդակ ընդունում և փոխանցում տարբեր դիրքերից և իրադրություններից,պաշտպանողական և հարձակվողական գործողություններ: Խաղալ բասկետբոլ կանոնների պահպանումով:
  • Կարողանալ կատարել գնդակի ընդունում փոխանցումներ մեկ և երկու ձեռքերով տարբեր դիրքերից, տարբեր սկզբնահարվածներ- վերևից, ներքևից, ուղիղ, պտտվող, հարձակվողական հարվածներ՝ տարբեր գոտիներ, շրջափակում՝ անհատական և խմբային, տակտիկական գործողություններ: Խաղալ վոլեյբոլ կանոնների պահպանումով:
  • Կարող է հանդբոլի գնդակով կատարել վարում մրցակցի դիմադրությամբ,խաբուսիկ շարժումներով, արգելքները շրջանցելով, ընդունում և փոխանցումներ տարբեր դրություններից, նետում դարպասին՝ վերևից շարժման մեջ, կանգառով,ցատկով, հենումով, մրցակցի դիմադրությամբ, 7 և 9 մետրանոց տուգանային նետումներ, գնդակի կասեցում, որսում, հետ մղում, շրջափակում :
  • Կարողանալ հարվածել գլորվող և թռչող գնդակին ոտնաթմբով, գլխով՝ ցատկով և թափավազքով, գնդակը կասեցնել ներբանով, ոտնաթաթի դրսի մասով, ազդրով կրծքով, գլխով, գնդակի վարում ուղղության և արագություն փոփոխումով, խաբքերով, գնդակի խլում արտանքով և սահանկումով, գնդակի որսում, հետ մղում, շեղում մեկ և երկու ձեռքերով՝ ընկնելով և ցատկելով :
  • Կարողանալ լողալ կիրառական ձևերով:
  • Կարողանալ լողալ կարճ և երկար լողատարածություն բրաս, դելֆին, կրոլ կրծքի վրա և մեջքի վրա: Դրսևվորել կամային որակներ, համարձակություն , փոխօգնություն:
  • Կարողանալ կատարելմիաժամանակյա չմշկային ընթացքի տեխնիկական տարրերը:
  • Կարողանալ քայլանցումով և ցատկով հաղթահարել արգելքները:
  • Կարողանալ կողասահքով կտրուկ արգելակել:
  • Կարողանալ հավասարաչափարագությամբ հաղթահարել միջին և
  • երկար տարածություններ:
  • Կարողանալ դրսևորել կամայինընդունակություններ, վստահության և համարձակության վարքագիծ:
  • Գիտենալ տուրիզմի սոցիալական և կիրառական նշանակությունները:
  • Կարողանալ հաղթահարել բնական արգելքները:
  • Կարողանալ տուժածին ցույց տալ առաջին բուժօգնություն:
  • Կարողանալ կատարել ապահովման և ինքապահովման հնարքները: Դրսևորել կարգապահություն, փոխօգնություն, համագործակցություն, կամք:
  • Գիտենալ սեղանի թենիսի ինքնուրույն պարապմունքների կազմակերպման ձևերը: Տիրապետել կտրված և պտտված հարվածների տեխնիկային:
  • Կարողանալ հմտորեն կատարել սկզբնահարվածներ:
  • Կարողանալ մարզասարքերի վրա կատարել ուժային վարժություններ:
  • Դրսևորել ծանրաձողով ուժային վարժություններ կատարելու հմտություններ:
  • Դրսևորել ուժ և արագաուժային ընդունակություններ:
  • Գիտենալ ըմբշամարտի դերն ու նշանակությունը պատանիներին զինվորական ծառայության նախապատրաստման գործում:
  • Կատարել շրջումներ, գցումներ տարբեր դիրքերից, գիտանալ դրանց պաշտպանությունները և հակահնարքները:
  • Կարողանալ դրսևորել նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնքտիրապետում, սեփական շարժողական գործողությունների գնահատման կարողություն:
  • Կարողանալ համագործակցել լինել բարի, ազնիվ, հանդուրժող, ունենալ հարգանք բոլորի նկատմամբ:
  • Ավագ դպրոց. Վերջնարդյունքում՝
  • Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մշտկան պահանջ, առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման իրագործում:
  • Սեփական առողջական վիճակի, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի պահպանում:
  • Օլիմպիզմի և օլիմպիական շարժման հումանիստական համամարդկային գաղափարախոսության արժեքների ըմբռնում և իրագործում:
  • Բարոյակամային հատկանիշներ՝ փոխօգնության պատրաստակամություն և հայրենասիրություն, հանդուրժողականություն, հարգանք ուրիշի նկատմամբ և օգնության հասնելու պատրաստակամություն:

Սեպտեմբերի 1, պարապմունք 4

Թեմա 4․ Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային պարտականությունները

ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն/՝ Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային նկարագրերը

Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունները
Առաջադրանք․
Ծանոթանալ ՀՀ կառավարության 2010թ․ 1391-Ն  որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին՝
ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն

Ծանոթացա ՀՀ կառավարության 2010թ․ 1391-Ն  որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին՝ հանրակրթական ոսումնական հաստատության ուսուցչի կողմից օրենքով սահմանված գործառույթներին։ Սակայն կրթահամալիրում մի քիչ այլ է պաշտոնների ցանկը և նկարագրությունը: Սեպտեմբերի 2․ պարապմունք 5

  • «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» բաղադրիչի ամփոփում-գնահատում․
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր, Ատեստավորման համար վերապատրաստում | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: