Սեպտեմբերի 1-ից կրթահամալիրի երկարացված օրվա սովորողները իրենց առօրյայի մի մասը դարձրեցին մասնակցությունը մարզական պարապմունքներին: Շաբաթվա՝ չորեքշաբթի և ուրբաթ օրը սովորողները մասնակցում են ֆուտբոլի մարզական պարապմունքին, իսկ երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին «Վահան Ասատրյան» մարզադահլիճում, սովորում ենք հանդբոլ խաղալ, տիրապետել մարզաձևի տեխնիկա-տակտիկական հնարքներին: Սովորողները սիրով են հաճախում մարզումներին, կոփվում են, ամրանում: Կորոնավիրուսի պայմաններում, մարզվելը շաբաթական հինգ օր, բարձրացնում է սովորողների իմունիտետը և նրանք հեշտությամբ են հաղթահարում բոլոր հիվանդությունները:











