Եռօրյա Գյումրի

Գյումրու ձմեռային մարզական ստուգատեսի համար նախատեսված խաղերը:

Վայրը՝ Մարմաշեն, ձմեռային էստաֆետային խաղեր Մարմաշենի հիմնական դպրոցի հետ

Վայրը՝ դեպի Ամասիա, Ախուրյանի լեռնային բարձունքներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարը ամբողջապես ճամբարային է, որի ընթացքում անցկացվում են ամենամյա Ձմեռային մարզական խաղեր: Այս տարի կանցկացվի թվով արդեն յոթերորդ Ձմեռային մարզական խաղեր 2022

Խաղերի նպատակն է՝ ամբողջ ամսվա ընթացում զբաղվել ակտիվ ձմեռային մարզական գործունեությամբ, ուղղված առողջ ապրելակերպին: Զարգացնել ձմեռային մարզաձևերը, ձեռք բերել որոշակի հմտություններ, խաղերի մեջ ներգրավել մեր գործընկեր դպրոցներին, ճամփորդել դեպի Հայաստանի ձնառատ վայրեր, բացահայտել նոր տարածքներ ձմեռային մարզական խաղերի անցկացման համար: Խաղերը խրախուսում են ինքնակրթության, հեղինակային բազմաթիվ տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում են դրանց տարածումը և կիրառությունը։

Խաղում ենք ձնագնդին շրջանաձև կոլոլված և սեղմված ձյունն է: Ձնագնդիները հիմնականում կիրառվում են մանկական խաղերում։ Ոչ մեծ ձնագնդիները կոչվում են ձնագնդիկներ, որոնք օգտագործվում են ձնագնդի խաղի մեջ։ Ձնագնդի կարող են խաղալ բոլոր տարիքային խմբերում, զույգերով, թիմերով, խմբերով և այլն: Ձյան կոլոլած գնդերն օգտագործվում են ձյունե ամրոցներ կառուցելու, ձնեմարդ պատրաստելու համար: Ձնեմարդը մեկը մյուսի վրա դրված ձյունե գնդեր են, որոնք իրենց տրամագծով ներքևից վերև աստիճանաբար փոքրանում են: Չնայած որ կան կանոնիկ պատկերացումներ ձնեմարդերի մասին, բայց ձնեմարդերը կարող են լինել այլընտրանքային, հեղինակային: Ձնագնդիներով կարելի է կազմակերպել տարբեր խաղեր:

Խաղում են ձնագնդիներով «Ձյան մարտեր», նկարագրություն

Եթե ​ հնարավորություն կա նախ ձնե ամրոցներ կառուցել, խաղը կազմակերպում ենք պաշտպանվելով ամրոցի պատերի ետևում, եթե չունենք այդ հնարավորությունը, ապա մասնակիցները բաժանվում են 2 բանակի, ձնագնդիներ են պատրաստում և սկսում են ձյան մարտեր կազմակերպել: Այն խաղացողները, ում 1 անգամ ձնագնդիով հարվածել են , համարվում է վիրավոր: Եթե ​​ինչ -որ մեկին 2 անգամ հարված է հասցվում, խաղացողը համարվում է սպանված, և նա դուրս է մնում խաղից: Մարզիկների խնդիրը միայն մրցակցին հարվածելը չէ: Կարևոր է խուսափել թշնամու թռչող ձնագնդերից, որպեսզի հնարավորինս երկար շարունակվի հակառակորդի ուղղությամբ կրակելը: Հաղթում է այն թիմը ում մարզիկները ավելի երկար են կարողանում խուսափել հարվածներ ստանալուց:

 «Քաշիր պարանը», նկարագրություն

Մասնակիցները բաժանվում են 2 թիմի, ամեն թիմում մասնակիցների քանակը պետք է հավասար լինի: Պարանի կենտրոնին մոտ, հատակին ձյան վրա լայնակի գիծ է գծվում: Երկու թիմերը բռնում են պարանի հակառակ կողմերից և ձգում են հակառակորդ թիմին դեպի իրենց: Հաղթում է այն թիմը, ով կարողանում է հակառակորդի առջևում կանգնած 2 կամ 3 խաղացողին անցկացնել մեջտեղում գծված գծից:

 «Հավալլա ձյան վրա», նկարագրություն

Մասնակիցները բաժանվում են զույգերի, մեկը կռանում է, մյուսը պետք ցատկի նրա վրայով և այդպես հաջորդականությամբ, իրար վրայով ցատկելով, գնում են դեպի վերջնագիծը: Ցատկը կարող են իրականացնել տեղից, կամ թափավազքով: Խաղը սկսում են բոլոր զույգերը միաժամանակ: Որ զույգը շուտ հասավ վերջնագծին համարվում է հաղթող:

Ճամփորդություններին կարելի է խաղալ նաև հետևյալ խաղերը՝«Ով ավելի արագ կբարձրանա ձնառատ լեռը», «Ցատկել ձնակույտի վրայով» և այլն:

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: