Ձմեռային մարզական խաղեր

Ձմեռային սպորտաձևերն աչքի են ընկնում իրենց խելահեղ ջերմությամբ: «Չկա ավելի ջերմացնող բան, քան դահուկներով սառը քամուն ընդառաջ սլանալն է».- ասել է Միացյալ Նահանգները ներկայացնող լեռնադահուկորդուհի Ջեսի Դիգինսը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարը ամբողջապես ճամբարային է, որի ընթացքում անցկացվում են ամենամյա Ձմեռային մարզական խաղեր: Այս տարի կանցկացվի թվով արդեն յոթերորդ Ձմեռային մարզական խաղեր 2022

Խաղերին մասնակցում են կրթահամալիրի տարատարիք սովորողներ, դասավանդողներ,ծնողներ, հյուրեր:

Խաղերի նպատակն է՝ ամբողջ ամսվա ընթացում զբաղվել ակտիվ ձմեռային մարզական գործունեությամբ, ուղղված առողջ ապրելակերպին: Զարգացնել ձմեռային մարզաձևերը, ձեռք բերել որոշակի հմտություններ, խաղերի մեջ ներգրավել մեր գործընկեր դպրոցներին, ճամփորդել դեպի Հայաստանի ձնառատ վայրեր, բացահայտել նոր տարածքներ ձմեռային մարզական խաղերի անցկացման համար: Խաղերը խրախուսում են ինքնակրթության, հեղինակային բազմաթիվ տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում են դրանց տարածումը և կիրառությունը։

Կրթահամալիրը իր միջոցներով ձեռք է բերել ձմեռային մարզական խաղերի համար նախատեսված, սահնակներ, դահուկներ, փչովի փափուկ սահնակներ/վատռուշկի/:

Ձմեռային մարզական խաղերը անցկացվում են սառույցի և ձյան վրա: Դրանցից են՝

Գեղասահքը դա  բազմապիսի սահումներն են, ուղիղ, կամ կորագծերով սառույցի վրա: Սահումները կատարվում է չմուշկների վրա և հիմնականում երաժշտության ուղեկցությամբ:

Անվտանգության կանոններին համապատասխան, սկսնակ գեղասահորդը և տարիքով փոքրերը, անպայման պետք է սահեն ուղեկցողի օգնությամբ, հաճախ փոքր տարիքի մարզիկների համար օգտագործում են շլեմանման գլխարկներ, հետագա վնասվածքներից խուսափելու համար: Սահադաշտում միաժամանակ կարող են սահել 20-25 մարզիկ, եթե սահադաշտը համապատասխանաբար 40 x 20մ.մ. է:

Սիրողական գեղասահքով կարող են զբաղվել 7-10 տարեկանից սկսած, ավելի պրոֆեսիոնալ մարզիկները սկսում են 5-6 տարեկանից:

Դահուկավազքն ամենահայտնի մարզաձևերից և ակտիվ հանգստի ամենատարածված եղանակներից է: Դահուկորդի մարզագույքը բաղկացած է դահուկներից և դահուկաձողերից: Դահուկասպորտը անցկացվում է ամուր ձյան վրա, ցանկալի է արդեն բացված դահուկուղով: Սկսնակ դահուկորդներին կարևոր է ճիշտ օգտագործել դահուկաձողերը, հետագա վնասվածքներից խուսափելու համար:

Սիրողական դահուկասպորտով կարող են զբաղվել 6-8 տարեկանից սկսած, առաջին դասարանցիների ուսումնական ծրագրի մեջ կա դահուկասպորտը, որպես ընտրովի ուսումնական առարկա, որտեղ ուսումնասիրվում է դահուկային պատրաստության տեխնիկայի մեթոդները և միջոցները՝ ծանոթացում հագուստին, կոշիկներին, դահուկներին, դահուկափայտերին և դահուկային գույքի խնամքին։ Դահուկների և դահուկափայտերի ընտրություն։ Դահուկներ կրելը և տեղափոխումը։ Դահուկների հագնելը։ Դարձումներ տեղում ոտնափոխումով։Տեղաշարժ դահուկներով դրվող և սահող քայլերով` առանց դահուկափայտերի և դահուկափայտերի օգնությամբ։ Վերելք դրվող քայլերով։ Դահուկասահք արագացումով 40-50-ական մետր հատվածներին։

Ձնագնդին շրջանաձև կոլոլված և սեղմված ձյունն է: Ձնագնդիները հիմնականում կիրառվում են մանկական խաղերում։ Ոչ մեծ ձնագնդիները կոչվում են ձնագնդիկներ, որոնք օգտագործվում են ձնագնդի խաղի մեջ։ Ձնագնդի կարող են խաղալ բոլոր տարիքային խմբերում, զույգերով, թիմերով, խմբերով և այլն: Ձյան կոլոլած գնդերն օգտագործվում են ձյունե ամրոցներ կառուցելու, ձնեմարդ պատրաստելու համար: Ձնեմարդը մեկը մյուսի վրա դրված ձյունե գնդեր են, որոնք իրենց տրամագծով ներքևից վերև աստիճանաբար փոքրանում են: Չնայած որ կան կանոնիկ պատկերացումներ ձնեմարդերի մասին, բայց ձնեմարդերը կարող են լինել այլընտրանքային, հեղինակային: Ձնագնդիներով կարելի է կազմակերպել տարբեր խաղեր:

Սահնակային սպորտը ձմեռային մարզաձև է: Սահնակները լինում են բազմապիսի և բազմաթիվ, փայտից, երկաթից, փափուկ /վատռուշկի/, ղեկով, մեկտեղանի, երկտեղանի և այլն: Հնում սահնակները ձմռանը հանդիսացել են որպես փոխադրամիջոց: Սահնակներով կարող են սահել բոլոր տարիքային խմբերում, փոքրերին սահեցնում են մեծահասակները, սահնակին ամրացված պարանի միջոցով քաշելով սահնակը: Ավելի մեծերը այդ պարանի և ոտքերի միջոցով կարող են ղեկավարել սահնակի սահքի ուղությունը: Սահնակներով կարելի է կազմակերպել տարբեր խաղեր, էստաֆետներ, մրցաշարեր, սահքեր տարբեր բարձրության բլուրներից:

Ձմեռային ֆուտբոլը պարզեցված կանոններով խաղում են փոքր դաշտում 40 x 20մ.մ., կամ ավելի փոքր տարածության մեջ: Դարպաները նույնպես փոքր են 2×3մ.մ., կամ ավելի փոքր: Խաղացողների թիվը կարող է տատանվել 7-8 խաղացող, կամ ավելի քիչ: Ձմեռային ֆուտբոլ կարող են խաղալ առաջի դասարանից սկսած, ձյան վրա շատ ընկնելուց խուսափելու համար, ցանկալի կլինի օգտագործել ռեզինից ներբաններով մարզակոշիկներ: Գնդակը ձյան վրա ավելի լավ տեսնելու համար, ցանկալի կլինի գնդակի գույնը սպիտակ չլինի:

Ձմեռային էստաֆետային խաղեր

Խաղ 1-ին «Ո՞վ է ավելի արագ» , նկարագրություն

Ընտրում ենք հարթ տարածք: Մասնակիցները բաժանվում են 2 կամ ավելի խմբի, ամեն խմբում կարող է լինել 6-10 մարզիկ: Մարզիկները սահնակներով կանգնում են մեկնարկային գծի մոտ: Որոշակի հեռավորության վրա գծվում է ավարտի գիծը: Խաղացողները միավորվում են զույգերով և նստում սահնակին՝ մեջքով հենվելով իրար: Մրցող զույգերի նպատակն է առաջինը հասնել վերջնագծին ՝ միայն ոտքերով հրելով սահնակը: Առաջին զույգը հասնելով վերջնագծին վերադառնում է մեկնարկի գիծ քաշելով սահնակը պարանից, այնուհետև փոխանցում է սահնակը մյուս զույգին: Հաղթում է այն թիմը ում բոլոր խաղացողները հասնում են վերջնագծին և շուտ են ավարտում խաղը:

Խաղ 2-րդ «Փոխանցումավազք», նկարագրություն

Խաղացողները բաժանված են մի քանի թիմերի: 10-20 մետր հեռավորության վրա գծվում է 2 գիծ, մեկնարկի և ավարտի: Մասնակիցները բաժանվում են 2 կամ ավելի խմբի, ամեն խմբում կարող է լինել 6-10 մարզիկ: Մեկնարկի գծին բոլոր թիմերը շարված են սյունակներով: Նրանցից մեկական խաղացող նստում է սահնակին, երկրորդը նրան տանում է վերջնագիծ պարանից քաշելով, շրջվում ու վերադառնում: Հաջորդ խաղացողը նստում է սահնակի մեջ, իսկ այն մասնակիցը, ով մինչ այդ նստած էր, դառնում է սահնակը քաշող: Հաղթում է այն թիմը ում բոլոր խաղացողները հասնում են վերջնագծին և շուտ են ավարտում խաղը:

Խաղ 3-րդ խաղում են ձնագնդիներով «Ձյան մարտեր», նկարագրություն

Եթե ​ հնարավորություն կա նախ ձնե ամրոցներ կառուցել, խաղը կազմակերպում ենք պաշտպանվելով ամրոցի պատերի ետևում, եթե չունենք այդ հնարավորությունը, ապա մասնակիցները բաժանվում են 2 բանակի, ձնագնդիներ են պատրաստում և սկսում են ձյան մարտեր կազմակերպել: Այն խաղացողները, ում 1 անգամ ձնագնդիով հարվածել են , համարվում է վիրավոր: Եթե ​​ինչ -որ մեկին 2 անգամ հարված է հասցվում, խաղացողը համարվում է սպանված, և նա դուրս է մնում խաղից: Մարզիկների խնդիրը միայն մրցակցին հարվածելը չէ: Կարևոր է խուսափել թշնամու թռչող ձնագնդերից, որպեսզի հնարավորինս երկար շարունակվի հակառակորդի ուղղությամբ կրակելը: Հաղթում է այն թիմը ում մարզիկները ավելի երկար են կարողանում խուսափել հարվածներ ստանալուց:

Խաղ 4-րդ «ճշգրտության խաղ», նկարագրություն

Պատրաստում ենք նշանակետ, ձեռքի տակ եղած տարբեր նյութերից (մի փոքր ձող, ծառից կախված որևէ առարկա, կամ պատին գծած շրջանակ): Այժմ հնարավոր է ճշգրտության մրցումներ կազմակերպել ՝ ձնագնդեր նետելով ընտրված թիրախի վրա: Մասնակիցները կարող են բաժանվել 2 խմբի, կամ խաղալ անհատական: Բոլոր մասնակիցները պատրաստում են նույն քանակությամբ ձնագնդեր և սկսում են կրակել թիրախին: Հաղթում է առավել ճշգրիտ նշանակետին խփողը:

Խաղ 5-րդ «Քաշիր պարանը», նկարագրություն

Մասնակիցները բաժանվում են 2 թիմի, ամեն թիմում մասնակիցների քանակը պետք է հավասար լինի: Պարանի կենտրոնին մոտ, հատակին ձյան վրա լայնակի գիծ է գծվում: Երկու թիմերը բռնում են պարանի հակառակ կողմերից և ձգում են հակառակորդ թիմին դեպի իրենց: Հաղթում է այն թիմը, ով կարողանում է հակառակորդի առջևում կանգնած 2 կամ 3 խաղացողին անցկացնել մեջտեղում գծված գծից:

Խաղ 6-րդ «Հավալլա ձյան վրա», նկարագրություն

Մասնակիցները բաժանվում են զույգերի, մեկը կռանում է, մյուսը պետք ցատկի նրա վրայով և այդպես հաջորդականությամբ, իրար վրայով ցատկելով, գնում են դեպի վերջնագիծը: Ցատկը կարող են իրականացնել տեղից, կամ թափավազքով: Խաղը սկսում են բոլոր զույգերը միաժամանակ: Որ զույգը շուտ հասավ վերջնագծին համարվում է հաղթող:

Ճամփորդություններին կարելի է խաղալ նաև հետևյալ խաղերը՝«Ով ավելի արագ կբարձրանա ձնառատ լեռը», «Ցատկել ձնակույտի վրայով» և այլն: Ցանկը կարելի լրացնել դասավանդողների և դասվարների առաջարկած խաղերով:

Խաղերի օգտակարությունը

Ձմեռային խաղերի մեծ մասը բնական շարժումների, ֆիզիկական վարժությունների համալիր է, որ կատարում է խաղացողը մենակ կամ խաղընկերների համագործակցությամբ՝ ձգտելով ստեղծել հաղթանակի համար նպաստավոր խաղային իրավիճակ։Սպորտով զբաղվելը օգտակար է առողջության համար։ Ընդհանրապես շատ ավելի լավ է ակտիվ մասնակցել ձմեռային խաղերին, քան զբաղվել համակարգչային խաղերով: Ձմեռային խաղերը օգնում են համագործակցել խաղընկերների հետ, ինքնատիրապետում դրսևորել, բացի դրանից  նպաստում են լավ տրամադրություն և լավ ինքնազգացողություն ունենալ, միշտ զվարճալի են և հաճելի ակտիվ ժամանց է:

Բացի այդ, խաղերն օգտագործվում են ֆիզիկական որակները զարգացնելու, ինչպես նաև բարոյական և կամային որակներ դաստիարակելու համար։

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: