Հոկտեմբերի 23-ին նախագծով ճամփորդեցինք դեպի Գյումրի
Ճամփորդությունը գնացքով էր, առավոտյան շուտ Քոլեջի սովորողների հետ եղանք կայարանում, ժամը 7:55 նոր կահավորված գնացքը Երևանից շարժվեց դեպի Գյումրի: Եղանակը հոյակապ էր արև, անուշ: Գյումրու շրջայցը սկսեցինք «Ձիթողցոց» տուն թանգարանից՝
Այնուհետև եղանք Գյումրու հայտնի Յոթ Վերք եկեղեցում, որը մեծ տպավորություն գործես Քոլեջի սովորողների վրա:
Եղանք Ասլամազյան քույրերի պատկերասրահում:
Գյումրին գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին, ամեն անգամ գնում եմ և հասկանում, որ այն հետաքրքիր է տարբեր երկրների զբոսաշրջիկների համար, միշտ մարդաշատ են «Վարպետաց» փողոցի բոլոր թանգարանները, պատկերասրահները, «Մեր մանկության տանգոն» հայտնի կինոյի. հայտնի պատշգամբը գրավում է տարբեր մարդկանց:
Ժաննա Նավոյանի պատումը