Աշունը՝ Արատեսում

Ճամփորդություն Արատեսի դպրական կենտրոն։

Ժամկետը՝ հոկտեմբերի 1-3:

Նպատակը՝ հայրենաճանաչություն, բարձունքի հաղթահարում, քայլք, բերքահավաք, ջրային կոփում Արատես գետում, աշնանային ընթերցանություն։

Արժեքը մեկ սովորողի համար— 6.000 դրամ (ճանապարհածախս, սնունդ)

Մեկնում՝ հոկտեմբերի 1, ժամը 12.00, Մայր դպրոց։

Ճամբարի համակարգողներ՝ Հասմիկ Թոփչյան, Նունե Թեմուրյան
Մարզիկ՝ Նաիրա Հարությունյան

Կանգառ՝ Սմբատաբերդի բարձունքի հաղթահարում

Ժամանում, իրերի տեղավորում, տարածքի խնամք, ընթրիք։

Խարույկ, սեղանի խաղեր, քուն։

Հոկտեմբերի 2

Վերկաց, հիգիենայի ժամ, նախավարժանք, նախաճաշ։

Բերքահավաք — ընկույզ, խնձոր, շլոր, մասուր, տանձ։ Մառանի համար չրի, մրգահյութերի պատրաստում։

Ճաշ

Քայլ Արատես գետի հունով, լող, վերադարձ, ընթերցանություն։

Ընթրիք

Խարույկ, քուն։

Հոկտեմբերի 3

Վերկաց, հիգիենայի ժամ, մարզական խաղեր, նախաճաշ

Իրերի հավաքում, տեղավորում, մեկնում։

Կանգառ՝ Հորբատեղ

Կանգառ՝ Արփա գետի հովիտ

Ժամանում Մայր դպրոց։

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

1. Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ: Աշխատեք բրդուճները չփչացող մթերքներով պատրաստել,
2. Ջուր անհատական շշով,
3. Ուսապարկ
4.Անհատական ճամփորդական սպասք
5. Հագուստ 3 օրվա համար, տաք բաճկոն, տաք գուլպաներ, սպորտային հարմար կոշիկներ
6. Քնապարկ
7. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր, արևապաշտպան քսուք, անհատական դեղատուփ
8. Լապտեր
9. Շախմատ, գիրք, ինտելեկտուալ սեղանի խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, գնդակ, բատմիտոն

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.