Հանդբոլի ընտրությամբ և լրացուցիչ կրթության ծրագիր 2021-2022թ.թ.

Մարզական ընտրությամբ  և լրացուցիչ գործունեության կառուցվածքը
Մարզական ընտրությամբ գործունեությունը և  լրացուցիչ կրթությունը  ապահովվում է սովորողի՝ մարմնակրթության և  սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել սովորողների  ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:
Նպատակը և խնդիրները
Մարզական ընրության խումբը և լրացուցիչ գործունեությունը ներառում է իր մեջ ֆիզիկական զարգացման համալիր ազդեցություն, ուղղված օրգան համակարգի վրա:
Բնականոն կանոնակարգված և ծրագրավորված ֆիզիկական բեռնվածությունը ապահովում է երեխաների մոտ ֆիզիկական կարողությունների զարգացում,մարզախաղերի գործնական պարապունքներին՝ հմտությունների ձևավորում, ֆիզիկական պատրաստության կողմերի ճանաչում և առողջության ամրապնդում:
Հանդբոլի միջոցով՝

զարգացնում ենք տակտիկական մտածողությունը,ֆիզիկական կարողությունները,խաղային դիմացկունությունը,արագաշարժությունը, թիմային աշխատանքի, պատրաստականությունը, կարգապահությունը, հիգիենայի պայմանները մարզիկների մոտ:
Օրակարգի պահպանումը մարզական ընտրությամբ գործունեությունում լուծում է այն խնդիրները որոնք նպաստում են ֆիզիկական գործուղությունների արդյունավետ ազդեցությունը աշակերտների մարմնի զարգացման վրա:
Ֆիզիկական կուլտուրայի խաղային պատրաստականության բաղադրիչ մասն է հանդիսանում մրցակցային գործունեությունը,որը խթանում է աշակերտների պատրաստականության աստիճանը և մարզական կամքի ձևավորմանը:Մրցակցային գործունեության միջոցառումները ըստ մարզաձևերի անցկացվում է կրթահամալիրի ակումբների,դասարանների միջև:
Մարզական ընտրությամբ   և լրացուցիչ կրթության գործունեությունը լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Սովորողի առողջության ամրապնդում, բարձրացնել սովորողի օրգանիզմի դիմադրողականությունը,

2.Կատարելագործում է ֆիզիկական կարողությունները, ապահովում է ֆիզիկական հմտությունների ձեռքբերումը և կիրառումը մարզումների ժամանակ

3. Շարժողական ընդունակությունների մշակում, ապահովել մկանային ուժի, արագաշարժության, դիմացկուոնության դրսեվորման մակարդակ

4.Տալ տեսական գիտելիքներ հանդբոլի մասին

Հանդբոլ խաղը հայտնվել է 19-րդ դարի վերջին տասնյամյակում: 1898թ. Դանիայի Օրդբրուդ քաղաքում կանանց գիմնազիայի ուսուցիչ Խոլգեր- Նիլսենը, իր դասերի ժամանակ նոր խաղ ստեղծեց <<հանդբոլ>> անունով, որտեղ 7 հոգանոց թիմով փորձում էին գնդակը իրարից խլելով, գցել դարպասը: 1972թ: 20-րդ օլիմպիական խաղերում մտցվեց հանդբոլ մարզաձևը: Հայաստանում առաջին անգամ հանդբոլ խաղալու փորձեր են արել 1957թ., (11×11) խաղացողների թվով: 1961թ. Երևան քաղաքի հավաքական թիմը մասնակցում է մրցումների Թբիլիսիում:
5.Ապահովել գործնական գիտելիքներ է: Հանդբոլի տեխնիկան և ուսուցման մեթոդները:

Հանդբոլի տեխնիկական հնարքներն են՝ գնդակի ընդունում, փոխանցում, վարում, նետումներ, տեղաշարժեր,խաբսեր և պաշտպանական գործողություններ:

Հարձակման տեխնիկան՝ տեղաշարժերով (վազով, կանգառ, ցատկով)              Գնդակի տիրապետում՝ (որսում, փոխանցում,վարում,նետում) մեկ և երկու ձեռքով
6.Թիմային և անհատական աշխատանքները,   սովորողի մոտ նպաստում են բարոյակամային հատկանիշների ճիշտ ձևավորմանը, պաշտպանությունը հանդբոլում:

Պաշտպանությունը,  երբ թիմի խաղացողը պետք է արգելի հակառակորդի կողմից գնդակի նետումը իր դարպասին և ձգտի գնդակը հետ վերցնել մրցակցի ձեռքից; Պաշտպանության գործողությունները ունեն երեք ձև՝

  • անհատական՝ երբ յուր. խաղացող խնամակալում է մրցակցի խաղացողներից մեկին, խանգարելով, փակելով նրան
  • սահմանային՝ երբ ամբողջ ժամանակ խաղացողի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է այն կողմ , որտեղ պայքար է գնում գնդակի համար: Նպատակ է դրվում արգելել գնդակի նետում դարպասին: Սահմանային պաշտպանության ձևերը՝ (6-0, 5-1, 4-2, 3-3 և այլն)
  • խառը՝ երբ խաղացողների մի մասը խաղում է անհատական պաշտպանությամբ, մի մասը սահմանային, որի նպատակն է չեզոքացնել մրցակցի ուժեղ խաղացողներին

7. Տակտիկական պատրաստություն

Խաղացողների անհատական և կոլեկտիվ գործողություններն են, որոնք ուղղված են հասնելու լավագույն արդյունքի : Թիմային տակտիկան դա կոլեկտիվ գործողությունների շարք է, որտեղ յուրաքնչյուր խաղացող կատարում է իր դերը ելնելով բոլորի հետաքրքրությունից: Տակտիկական գործողությունները բաժանվում են ՝անհատական (տեղի ընտրություն,վարում,խաբքեր,փոխանցումներ,նետումներ,մրցակցի խնամակալություն), թիմային գործողությունների՝(հարձակողական և պաշտպանողական տակտիկա)

  • Խաղացողը գնդակին տիրապետելով պարտավոր է կատարել գնդակի պահպանման օրենքը
  • Գնդակի չտիրապետելով խաղացողը մշտապես փնտրում և դիքավորվում էայնտեղ, որտեղ նա ապահով կարող է ընդունել գնդակը
  • Խաղացողը պետք էպահպանի իր խաղային տեղը դաշտում, չխանգարելով իր ընկերներին
  • Առանձին խաղային պահերում խաղացողը պետք է գործի այնտեղ, որտեղ ավելի նպատակահարմար է թիմի համար
    7.Անձնական հիգիենայի մասին պատկերացում ստեղծում
    8.Անհատական օրակարգի ապահովում դասերին և առօրյայում
    9.Տարբեր մարզաձևերի մասին գիտելիքներ է ապահովում
    10.Մարզաձևերի կանոնների տիրապետում և մրցավարություն:

Սովորողների պատրաստության աստիճանը չափվում է նորմատիվների միջոցով : Նորմատիվ պահանջները համապատասխանում են ընդունված չափորոշիչ ծրագրին:

Categories: Աշխատողի վարած-վարելիք դասընթացների ծրագրեր, Լրացուցիչ կրթություն ծրագրեր և խմբեր | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: