Այց, Գեղարքունիքի մարզի գործընկեր դպրոցներ


Հաշվետվություն

Այսօր նախագծով, ես և Միքայել Ղազարյանը, ճամփորդական այց կատարեցինք Գեղարքունիքի մարզի Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Վարսեր և Ծաղկունք համայքների մեր գործընկեր դպրոցներ: Նպատակը մարզական էր, ծանոթանալ համայքների դպրոցների մարզիչների հետ, շրջել մարզադահլիճներում, մարզադաշտերում, դուրս բերել համայնքներում առկա խնդիրները, ներկայացնել կրթահամալիրի մարզական ակումբները, առօրյան, համագործակցել, հետագայում կազմակերպել պատասխան մարզական այցելություններ:

Արդյունքում՝

Գագարինի համայքի դպրոց՝

Մարզիչ՝ Համլետ Առաքելյան, մասնագիտությունը բռնցքամարտ: Մարզադահլիճը /12×24մ.մ./, հանդերձարանները, սանհանգույցը գտնվում էին անմխիթար վիճակում, դահլիճում մարզական պարապմունքներ չեն անցկացվում: Մարզադահլիճի շինությունը գտնվում էր դպրոցից դուրս և մարզչի ասելով, եկել էին չափումներ արել և պարզել, որ շենքը քանդման ենթակա է: Դպրոցը դրսում խոտածածկ ֆուտբոլի մարզադաշտ ուներ, բայց այնտեղ մարզական պարապմունքներ կարելի էր անցկացնել, կախված եղանակային պայմաններից: Դասերը անցկացվում էին դասարաններում, որպես տեսական առարկա: Դպրոցը մարզական գույքի խնդիր ուներ:

Գեղամավան համայքի դպրոց՝

Մարզիչ՝ Գագիկ Հովհաննիսյան, մասնագիտությունը բռնցքամարտ: Մարզադահլիճը /9×18մ.մ./ հանդերձարանները, սանհանգույցը բարվոք վիճակում էին, կորոնավիրուսի սահմանափակումների ժամանակ մարզական պարապմունքները անցկացվել են դասարաններում, բայց հիմա մարզական պարապմունքները անցկացվում էին մարզադահլիճում: Դպրոցի դիմացը կար խոտածածկ մեծ մարզադաշտ, ֆուտբոլի դարպասներով, բարենպաստ եղանակին այնտեղ անցկացնում եմ բացօդյա մարզական պարապմունքներ: Գույքը գտնվում էր բարվոք վիճակում:

Վարսեր համայքի դպրոց՝

Մարզիչ՝ Մերուժան Համբարձումյան: Մարզադահլիճը /12×24մ.մ./, հանդերձարանները, սանհանգույցը գտնվում էին անմխիթար վիճակում, մարզական պարապմունքներ այնտեղ չեն անցկացվում, դպրոցի միջանցքում տեղադրված էին երկու թենիսի սեղաններ, բայց կորոնավիրուսի պատճառով մարզական պարապմունքները անցկացվում են դասարաններում, տեսական դասերի միջոցով: Դպրոցի դիմաց կար առաձին շինություն, որտեղ լողավազան է եղել, բայց հիմա գտնվում էր անմխիթար և քանդված վիճակում, օգտագործման ենթակա չէր, ինչպես նաև դպրոցը ուներ բաց մարզադաշտ, բայց ասֆալտե ծածկը ամբողջովին քանդված էր: Դպրոցը ուներ մարզական գույքի խնդիր:

Ծաղկունք համայքի դպրոց՝

Մարզիչ՝ Գոհար Խաչատրյան: Դպրոցը և մարզադահլիճը նորոգվել էր հիմնադրամի միջոցով, մարզադահլիճը /12×24մ.մ./ հանդերձարանները, սանհանգույցը գտնվում էին բարվոք վիճակում, մարզադահլիճը ջեռուցվում էր, խոնավության պատճառով թափվել էր պատերի ծեփամածիկը, մարզական պարապմունքները անցկացվում էին մարզադահլիճում: Դպրոցը դրսում ուներ բացօդյա ֆուտբոլի մարզադաշտ և վազքուղի, եղանակային պայմաններից ելնելով մազադաշտում պարապմունքներ անցկացվում էին: Դպրոցը ֆինանսավորման հետ կապված մարզագույքի խնդիր ուներ:

Դդմաշեն համայքի դպրոց՝

Մարզիչ՝ Գևորգ Գևորգյան: Մարզադահլիճը /12×24մ.մ./ հանդերձարանները, սանհանգույցը բավականին լավ վիճակում էին, լուսվոր, այցի ժամանակ մարզկան պարապմունք էր, մարզիչը և սովորողները մարզահագուստով էին: Գույքը առկա էր:

Զովաբեր համայքի դպրոց՝

Մարզիչ Լյուդմիլա Հակոբյան, մասնագիտությունը ակրոբատիկա: Մարզադահլիճը /12x 24մ.մ./ հանդերձարանները, սանհանգույցը գտնվում էին անմխիթար վիճակում, ջեռուցում չկա և մարզական պարապմունքներ մարզադահլիճում անցկացվում էին միայն տաք եղանակին, դրսում դպրոցը ունի ֆուտբոլի մարզադաշտ, անկյում առկա էին երկաթե մարզասարքեր, անխնամ վիճակում,: Դպրոցը ունի գույքի խնդիր:

Համայքների դպրոցների մարզիչները բոլորը պատրաստակամ էին համագործակցության, պատասխան այցերի, մարզական հանդիպումների: Մենք նրանց հրավիրեցինք Գագարին նախագծով մեր հավաքին ապրիլի 12-ին:

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: