Սպորտլանդիաներ

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցի սովորողներ

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, «Վահան Ասատրյան»մարզադահլիճում, « Սեբաստիա» ֆուտբոլի մարզադաշտ

Նպատակը՝ Լիցքաթափում

Կազմակերպիչներ՝ Նաիրա Հարությունյան և Ալինա Թումասյան

Անհրաժեշտ գույք՝ Վոլեյբոլի, հանդբոլի, բասկետբոլի գնդակներ, պարաններ, մարմնամարզական օղակներ, կանգնակներ,

Ծրագիր

1. Խմբերը շարքով կանգնում են, մարշ հրահանգից հետո գնդակը վարելով, կանգնակները շրջանցելով վազում են մինչև կենտրոն, վերադառնում են ուղիղ առանց վարելու և գնդակը փոխանցում են ընկերոջը:

2. Խմբերը շարքով կանգնում են, մարշ հրահանգից հետո գնդակը վարելով, կանգնակները շրջանցելով վազում են մինչև բասկետբոլի շիթը, 1 նետում են  կատարում և վերադառնում են ուղիղ առանց վարելու և գնդակը փոխանցում են ընկերոջը:

3. Խմբերը բաժանվում են զուգերի վոլեյբոլի գնդակը իրար փոխանցելով վերևից, կից քայլերով հասնում են կենտրոն վերադառնում են ներքևից փոխանցումով, կից քայլերով:

4. Խմբերը բաժանվում են զույգերի, առաջին խաղացողը հանդբոլի գնդակը փոխանցում է ոտքերի արանքից երկրորդ խաղացողին, երկրորդը վազքով կանգնում է առաջինի առաջը և փոխանցում գնդակը, այդպես մինչև կենտրոն վերադառնում են վազքով իրար ձեռք բռնած:

5. Բասկետբոլի գնդակը ոտքերի մեջտեղում դրած ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում են, գնդակը բռնած ձեռքը վերադառնում են ելման դրություն:

6. Երկու խաղացող փաթաթվում են իրար, մեկ կամ երկու վոլեյբոլի կամ հանդբոլի գնդակ դնում են իրենց մեջտեղում առանց գնդակներին կպնելու, հասնում են կենտրոնական գծին, վերադառնում են գնդակները ձեռքերի մեջ:

 

Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: