Նախագիծ՝աշխատանք կրթահամալիրում ժամը 10:00-13:00
Կատարման ժամանակահատվածը՝ մարտի 2-6-ը, 16-23-ը
Մարտի 23-27-ը Գարնանային ուսումնական աշխատանք
Նախագիծ՝ աշխատում ենք տանը հեռավար
Մասնակիցներ՝ կրթահամալիրի միջին դպրոցի սովորողներ
Առաջադրանքներ՝
1. Սովորողը ուսումնասիրում է իր ընտրած մարզաձևի պատմությունը, պատասխանում է հարցերին
ա. Մարզաձևի ծագումը, ստեղծման տարին, ում կողմից, որտեղ
բ. Մարզաձևը երբ է մուտք գործել Հայաստան
գ. Հայաստանը այդ մարզաձևով երբ է մասնակցել Օլիմպիադայի և ինչ արդյունքներ է գրանցել
2. Սովորողը նկարում է փոքրիկ տեսանյութ և հղումը ուղարկում մարզչին
ա. Ինչպիսի՞ մարզական գույք ունեք ձեր տանը և ինչպես էք այն կիրառում
3. Սովորողը հարցազրույց է վերցնում ընտանիքի անդամներից, կամ հարազատներից ով մարզվել է որևէ մարզաձևով և ներկայացնում:
4.Սովորողը թարգմանում է որևէ մարզական նորություն, մարզական հոդված, կամ նյութ իր սիրած մարզաձևից և հղումը ուղարկում մարզչին, նշելով թարգմանած նյութի աղբյուրը: