Բովանդակությունը՝ մարզական պարապմունք կազմված երեք մասից,նախապատրաստական, հիմնական և եզրափակիչ
Օրը՝ հունվարի 15, ժամը՝ 12:00-13:00
Վայրը՝ Մայր դպրոց, մարմնամազության մեծ սրահ
Ծրագրում՝
Նախապատրաստական մասը, ճանաչողական մեթոդ, ընդհանուր տեղեկություններ մարմնակրթության և սպորտի, նրա նշանակության վերաբերյալ: Կոփման կանոնները և նշանակությունը: Դասերի ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը: Դահլիճներում պետք է պահպանել սանիտարահիգենիկ պահանջները և անվտանգության կանոնները: Մարզիչը պետք է ունենա սուլիչ, կարողանա հրահանգները տալ պարզ և արտահայտիչ:
Մարզման հիմնական մաս՝
Շարում տողանով, միասյուն:Կատարել տեղում քայլով մարշ, հրամանը անպայման սկսել ձախ ոտքից: Ընդհանուր զարգացնող վարժություններ հիմնական կանգ՝ կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով: Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից:
Երկրորդ մաս՝ Մարմնամարզական սրահ, կամ Սեբաստիա ֆուտբոլի մարզադաշտ
էստաֆետներ մարզական գույքի օգտագործմամբ:
Եզարափակիչ մաս՝
Շնչառական վարժություններ- /խորը շնչել և արտաշնչել/ Հավասարակշռության վարժություններ կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով: Ռիթմիկ մարմնամարզական վարժություններ , քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով:
Մասնակիցները մարզական պարապմունքին մասնակցում են մարզահագուստով. գուլպաներով, կամ մասիկներով, սրբիչով և ջրի շշով, ունենում են նաև մարզակոշիկներ: