Նախագծի ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 20-22
Նախագծի մասնակիցներ՝ 6-8-րդ դասարանների սովորողներ։
Նախագծի երթուղին՝ Երևան-Արտաշատ-Վեդի-Ուրցաձոր-Շաղափ-Լանջանիստ-Լուսաշող-Լանջառ-Զանգակատուն-Չիվա-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես։
Նախագծի ղեկավարներ՝ Տաթևիկ Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Նաիրա Հարությունյան
Կանգառները
Արփայի ափին, գետի վիճակը: Գետափից հետո՝ Եղեգիս գետը իր ՀԷԿ—երով:
Արատեսից քայլարշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերադարձ՝ Արատեսից վերադառնում ենք Շատին—Սելիմի իջևանատուն—Լեռնահովիտ— Մադինա— Վերին Գետաշեն—Ներքին Գետաշեն—Սևան— Մայրավանք-Երևան երթուղով: Մինչև իջևանատուն հասնելը հնարավորության դեպքում կմտնենք ճանապարհի գյուղերից մեկը՝ ծանոթանալու նպատակով: Ուշադրության
կենտրոնում է Արգիճի գետը:
Հիանում ենք Արմաղանով, Ներքին Գետաշենի Կոթիվանքով, խաչքարերի պուրակով:
Նախագծի նպատակը՝
- Հայրենագիտական բացահայտումներ. ճանաչում_ուսումնասիրում ենք Ելփինը, Եղեգնաձորը/ Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, հանդիպում տնօրեն Կարեն Ազատյանի հետ/
- Գետը համայնքում . Եղեգիս և Արփա գետեր
- Կրթական փոխանակումներ, գործընկերային հարաբերությունների ստեղծում
- Թումանյան 150. կարդում ենք նախագիծ
- Բարձունքի հաղթահարում
Նախապատրաստական աշխատանք՝հրապարակվում է սովորողի բլոգում