Մուտք ճամբարը 3 օր Սևանում

Կրթահամալիրի միջին դպրոցի «Մուտք» ճամբարի սովորողները օգոստոսի 23-ից 25-ը անցկացրեցին Սևանի «Ժայռ» ճամբարում: Առավոտյան 9:30 րոպե շարժվեցինք մայր դպրոցի բակից: Այս անգամվա ճանապարհը դեպի Սևան անցանք Նոր Հաճնի կամուրջով, Նոր Հաճն գյուղով, Նոր Գեղիով և շարժվեցինք Դեպի Արգել: Արգել չհասած կանգառ կատարեցինք ճանապարհի աջ կողմում գտնվող  Արգելի ՀԷԿ-ի մոտ: Հաջորդ կանգառը Քարաշամբի կամրջից անմիջապես հետո, ձորում իրար միախառնվող Հրազդան և Արա գետերի մոտ էր: Ճանապարհը շարունակեցինք Բջնիով, Սոլակի գետնից բխող աղբյուրներով, Քաղսիի ձորով կանգառ կատարեցինք Հարազդանի ջրամբարի մոտ: Ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցում էր Հրազդան գետը, որը վատ վիճակում էր, անջուր և սակավ, իսկ ափերը աղբով լիքը: Հաջորդիվ կանգառ կատարեցինք Հրազդանի սկզբնամասում, որ սկիզբ է առնում Սևանից:

Հասանք «Ժայռ» տեղավորվեցինք, ճամբարականները առաջին անգամ էին Ժայռում, նրանց համար ամեն ինչ հետաքրքիր էր: Նրանց հետ բնապահպանական թեմայով բաց դաս անցկացրեց ընկեր Տաթևը:

Ըստ նախագծի հաջորդ օրը մենք պետք է հաղթահարեինք Արեգունի լեռը: Ճամբարականները իրենց ուսապարկերով, գլխարկներով և ջրի շշերով սկսեցին բարձունքի հաղթահարումը: Շատերի համար սա առաջին բարձունքն էր, որը նրանք հեշտությամբ հաղթահարեցին, բայց մի մասի համար այն այդպես էլ անհաղթահարելի մնաց:

Շատ ուրախալի էր որ ապագա սեբաստացիները շատ էին սիրում լողալ, բոլորը պատրաստակամ, իրար օգնելով, ոգևորելով լողում էին, բարձրությունից ցատկում էին ջրի մեջ:

ճամբարականները այդ երեք օրվա ընթացքում լավ ընկերներ դարձան, պատմեցին իրենց մասին, միասին մարզվեցին, ճաշեցին մի սեղանի շուրջ և լավ տպավորություններով վերադարձան Երևան:

В лагере ” Жайр”. Весело, спортивно, самостоятельно

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: