«Մուտք կրթահամալիր»մարզական ճամբար

Օգոստոսի  28-ին   կրթահամալիրում կազմակերպվում է մանկավարժական ճամբար՝ 2019-2020 ուստարում կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած մասնագետների համար։ Ճամբարի մաս են կազմում մարզական պարապմունքները՝

Բովանդակությունը՝ մարզական պարապմունք կազմված երեք մասից,նախապատրաստական, հիմնական և եզրափակիչ

Օրը՝  օգոստոսի  28, ժամը՝ 11:15-12:15

Վայրը՝  Մայր դպրոց, մարմնամազության մեծ սրահ

Ծրագրում՝

Նախապատրաստական մասը,  ճանաչողական մեթոդ, ընդհանուր տեղեկություններ մարմնակրթության և սպորտի, նրա նշանակության վերաբերյալ: Կոփման կանոնները և նշանակությունը: Դասերի ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը: Հոգնածության կանխարգելման միջոցները: Որպես կանոն սովորողները մարմնակրթության դասերին պետք է մասնակցեն մազահագուստով և մարզակոշիկներով: Դահլիճներում պետք է պահպանել սանիտարահիգենիկ պահանջները և անվտանգության կանոնները:: Մարզիչը պետք է ունենա սուլիչ, կարողանա հրահանգները տալ պարզ և արտահայտիչ:

Մարզման հիմնական մաս՝

Շարում տողանով, միասյուն:Կատարել տեղում քայլով մարշ, հրամանը անպայման սկսել ձախ ոտքից: Ընդհանուր զարգացնող վարժություններ հիմնական կանգ՝ կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով: Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից:

Եզարափակիչ մաս՝

Շնչառական վարժություններ- /խորը շնչել և արտաշնչել/ Հավասարակշռության վարժություններ կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով: Ռիթմիկ մարմնամարզական վարժություններ , քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով:

Մասնակիցները մարզական պարապմունքին մասնակցում  են մարզահագուստով. գուլպաներով, կամ մասիկներով, սրբիչով և ջրի շշով:

 

Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: