Եռօրյա մարզական ճամբար Սևանում

«Ժայռ» լողափը գտնվում է ամենազով մարզերից մեկում՝ Գեղարքունիքի մարզում, Շորժա տանող ճանապարհի գողտրիկ ու միշտ հյուրընկալ հատվածում: Սևանն այստեղ կենտրոնացրել է իր հմայքը, մաքրությունն ու գույների բազմազանությունը: Խաղաղ ու անվրդով միջավայր՝ լողալու, ակտիվ մարզական խաղերի, բնապահպանական ակցիաների, ու հազար ու մի խենթ արարքների համար:  Նախատեսում ենք իրականացնել մի շարք   նախագծեր՝ 1. Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը սովորենք այցելելով , 2. Գետը քաղաքում-Հրազդանը տուտից տուտ  3. Մարզական-լողուսուցում-խաղ , մրցույթներ 4. Հետազոտական աշխատանք 5. Հայրենագիտական խաղ-մրցույթ 6.  Ընթերցումներ 7. Անձրևաբեր ծես 8. Մաթեմատիկան Սևանա լճի ափին

Համակարգող՝ Սոնա Փափազյան

Ծեսի համակարգող՝ Մարինե Մկրտչյան

Մարզական հատվածի համակարգող՝ Նաիրա Հարությունյան

Մաթեմատիկան Սևանա լճի ափին՝ Գրետա Բակունց

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ, Ազատան համայնքի կիրակնօրյա դպրոցի սովորողներ

Ճանապարհի նկարագրություն՝ Բաբաջանյան փողոց- Աբովյան-Չարենցավան- Հրազդան-Սևան-Ժայռ բազա/այս ճանապարհով անցնելու են Սեբաստացիները/
Ճանապարհի նկարագրություն ՝ Ազատան-Գյումրի-Հացիկ-Շիրակամուտ-Սպիտակ-Շահումյան-Մարգահովիտ-Դիլիջան-Ծովագյուղ-Ժայռ/152 կմ/-այս ճանապարհով մեզ կմիանան Ազատանի մեր ընկերները
Առաջին կանգառը՝  Հրազդան գետի տուտի մոտ, այնտեղ որտեղ ծնվում է Հրազդան գետը

Նպատակը՝  Ազատան համայնքի կիրակնօրյա դպրոցի հետ շարունակական համագործակցության ևս մեկ հանդիպում-առիթ, ծեսի միասնաբար մասնակցություն, հմտությունների փոխանակում: Ճամբարային կյանքի հմտությունների ձեռքներում՝ ինքնասպասարկում, տարածքի բարեկարգում-մաքրում, ճամբարային ռեժիմին հարմարվելու և դրանով երեք օր ապրելու կարողություն, դժվարություններ հաղթահարելու կարողությունների ամրապնդում, զարգացում, մարզական -էստաֆետային, թիմային խաղերի ընթացքում խմբով աշխատելու-գործելու հմտությունների զարգացում:
Զրույց քահանայի հետ խարույկի շուրջ, հետաքրքրող հարցերի մասին քննարկում:

Սնունդը`  ծնողների միջոցներով  3*1000/ճամբարային  մեկ օրվա սնունդ՝ 1000 դրամ/
Տրանսպորտ`  ծնողների միջոցներով- 50.000
Տարածքի մաքրության գումար՝ 600 դրամ
Մեկ սովորողի համար ուղեգրի արժեքը՝  ~7000դրամ
Ազատան համայնքի մեկ սովորողները կվճարի ՝3000+600 դրամ, քանի որ երթուղին կազմակերպում են իրենք

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

1.Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ: Աշխատեք բրդուճները չփչացող մթերքներով պատրաստել
2.Ջուր 2ից 3լ
3.Հարմար ուսապարկ՝ երկու ուսով, քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
4.Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ-այս բոլորը ամուր պլաստիկից)
5. Աղբի տոպրակներ/3-5 հատ/
6.Հագուստ 3 օրվա համար, լողազգեստ, սրբիչ՝ ցամքոց (տաք հագուստ անպայման,  աշնանային բաճկոն),գիշերազգեստը երկարաթև
7. Քնապարկ
8.Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ,օճառ,անձեռոցիկ՝թաց և չոր
9.Սպորտային կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ որոնցից մեկն անպայման լինի հարմար քայլարշավին, չսահող, տաք, կարող եք նաև աշնանային կոշիկներ վերցնել/
10.Անձրևապաշտպան բաճկոն
11.Լապտեր
12.Արևապաշտպան գլարկ, ակնոց, արևապաշտպան քսուք պարտադիր, մոծակների խայթոցի դեմ դեղ-քսուք
13.Գնդակ, բատմիտոն, շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ

Օր 1- հուլիսի 3

08:00-Ազատան համայնքից
09.00- Մեկնում Արևմտյան դպրոցից
11.00 —  Ժամանում  «Ժայռ»
11.00 — 12.00  տեղավորում
12.30 — 14.00  ճաշ, տեղանքի ծանոթացում, էկո շրջայց
14.00 — 15.00   Լող
15.00 — 16.00  մարզական խաղեր
16.00 — 17.00 ընթերցանություն՝ արձակ և չափածո գործեր
17.00 — 19.00  Մաթեմատիկան  Սևանա լճում
19.00 — 19.45  ընթրիք
20.00 — 22.00 Հայրենագիտական բաց-պարապունք, զրույցներ, պարերգեր, քննարկում և օրվա ամփոփում
22.00 — 22.30  հիգիենայի ժամ
22.30   քուն

Օր 2- հուլիսի 4

8.00 — 9.00  վերկաց, նախավարժանք, մարզական խաղեր
9.00 — 9.30  հիգիենայի ժամ
9.30 — 10.00  նախաճաշ
10.00 — 12.00- Մաթեմատիկան Սևանա լճի ափին
12:00-13:00- Անձրևաբեր ծես
14.00 — 15.00  ճաշ
15.00 — 16.00  լող
16.00 — 19.00  մարզական-էստաֆետային խաղեր
19:00 — 20:00  ընթրիք
20.00 — 22.00 երեկոյան զրույցներ, ինտելեկտուալ խաղեր, երգ, պար
22.00 — 22.30  հիգիենայի ժամ
22.30   քուն

Օր 3- օգոստոսի 15

8.00 — 9.00  վերկաց, նախավարժանք, մարզական խաղեր
9.00 — 9.30  նախաճաշ
9.30 — 10.00   տարածքի մաքրում
10.00 — 12.00  լող, հիգիենայի ժամ
13.00- վերադարձ

Սեբաստացի մասնակիցներ՝

  1. Վարագ Տումանեան
  2. Սարգիս Սարգսյան
  3. Հրանդ Ղազարյան
  4. Մարիանա Գրիգորյան
  5. Ալեքսանդրա Այվազյան
  6. Վռամ Միրզոյան
  7. Մկրտիչ Համբարձումյան
  8. Վանէ Տումանեան
  9. Նայիրի Տումանեան
  10. Արամ Խաչատրյան
  11. Արգիշտի Խաչատրյան
  12. Արտյոմ Խաչատրյան

Ազատան համայնքի կիրակնօրյա դպրոցի մասնակիցներ՝

  1. Գոհար Գալամդարյան-համակարգող
  2. Տեր Մակար քահանա Գալամդարյան-համակարգող
  3. Պարգև Մահտեսյան
Реклама
Categories: Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: