Քոլեջ, մարզական գործունեություն 2019-2020 թ.

Դասընթացը ներառում է՝ Նախադպրոցական տարիքի երեխայի ֆիզիկական դաստիարակության  մեթոդիկան

Միայն ֆիզիկապես առողջ երեխայի հոգեկանն է ենթակա լիարժեք ֆիզիկական զարգացման, որի լավագույն միջոցը ֆիզիկական դաստիրակությունն է, որի անհարժեշտությունը ի հայտ է գալիս դեռ նախադպրոցական տարիքից:

Նպատակը՝  Ձեռք բերել համապատասխան գիտելիքներ, նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզ. զարգացումը իրականացնելու և առողջությունը ամրապնդելու համար

Խնդիրները՝ 

  1. Ստանալ նախադպրոցականի ֆիզիկական կուլտուրայի զարգացման մասին գիտելիքներ
  2. Նպաստել նախադպրոցականի շարժողական ունակությունների և հմտությունների ձևավորմանը և զարգացմանը
  3. Ապահովել և յուրացնել նախադպրոցականի ֆիզիկական որակների զարգացումը

Երեխայի ֆիզիկական դաստիարակության տեսությունը և մեթոդիկան բաղկացած  է երեք հիմնական մասերից՝

  • Երեխայի ֆիզ. դաստիարակության հիմնական հարցերը / ֆիզիկական կուլտուրա, ֆիզ. դաստիարակություն, ֆիզ. պատրաստություն և զարգացում,շարժուն գործունեություն, շարժողական ակտոիվություն, սպորտ, ֆիզ. վարժություններ/
  • Դաստիարակության և զարգացման մեթոդիկան/ ֆիզ. վարժություններ, հիգիենայի կանոններ, օրվա ռեժիմ և բնության գործոնը/
  • Ֆիզ. դաստիարակության կազմակերպումը մանկապարտեզում/ ֆիզ. կուլտուրայի պարապմունք, առավոտյան նախավարժանք, ֆիզկուլտ դադարներ, հիգիենայի ժամ, զբոսանք, ճամփորդություն, շարժուն խաղեր/

Արդյունքում՝ Ուսանողը պետք է կազմակերպի երեխայի ինքնուրույն շարժողական գործնուեությունը, որոնք  ուղղված են միայն, երեխայի ճիշտ ֆիզիկական զարգացմանը, նրա առողջության պահպանմանը և ամրապնդմանը: Ուսանողը պետք է տիրապետի երեխայի տարիքային առանձնահատկություններին համապատասխան, ֆիզիկական ծանրաբեռնվածության կիրառմանը:

Քոլեջի ուսանողի մարզական գործունեությունը՝ ապահովվում է քոլեջում սովորողի՝ մարմնակրթության և  սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել ուսանողների  ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:

Նպատակը և խնդիրները՝
Մարզական  գործունեությունը ներառում է իր մեջ ֆիզիկական զարգացմանը ուղված համալիր ազդեցություն օրգան համակարգի վրա:
Բնականոն կանոնակարգված և ծրագրավորված ֆիզիկական բեռնվածությունը ապահովում է  ֆիզիկական կարողությունների զարգացում,մարզախաղերի գործնական պարապունքներին հմտությունների ձևավորում, ֆիզիկական պատրաստության կողմերի ճանաչում և առողջության ամրապնդում:
Մարզախաղերի միջոցով     ( ֆուտբոլ,բասկետբոլ,վոլեյբոլ,լողափնյա վոլեյբոլ,հանդբոլ,սեղանի թենիս)   զարգացնում ենք տակտիկական մտածողությունը, ֆիզիկական կարողությունները, խաղային դիմացկունությունը, արագաշարժությունը, թիմային աշխատանքի, պատրաստականությունը, կարգապահությունը, հիգիենայի պայմանները ուսանողների մոտ:
Ֆիզիկական կուլտուրայի խաղային պատրաստականության բաղադրիչ մասն է հանդիսանում մրցակցային գործունեությունը,որը խթանում է սովորողների պատրաստականության աստիճանը և մարզական կամքի ձևավորմանը:Մրցակցային գործունեության միջոցառումները ըստ մարզաձևերի անցկացվում է քոլեջի սովորողների միջև:
Մարզական  գործունեությունը լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Ապահովվում է սովորողի առողջությունը
2.Կատարելագործում է ֆիզիկական կարողությունները
3.Ապահովում է ֆիզիկական հմտությունների ձեռքբերումը և կիրառումը մարզումների ժամանակ
4.Տեսական գիտելիքներ է տալիս ֆիզկուլտուրայի և սպորտի մասին
5.Գործնական գիտելիքներ է ապահովում մարզաձևի մասին
6.Թիմային և անհատական աշխատանքները սովորողի մոտ նպաստում են բարոյակամային հատկանիշների ճիշտ ձևավորմանը
7.Անձնական հիգիենայի մասին պատկերացում ստեղծում
8.Անհատական օրակարգի ապահովում դասերին և առօրյայում
9.Տարբեր մարզաձևերի մասին գիտելիքներ է ապահովում
10.Մարզաձևերի կանոնների տիրապետում և մրցավարություն:

Ուսանողների պատրաստության աստիճանը չափվում է նորմատիվների միջոցով:

Реклама
Categories: Քոլեջ, Աշխատողի վարած-վարելիք դասընթացների ծրագրեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: