Արդեն ավանդույթ է դարձել 9-րդ դասարանցիների ֆիզկուլտուրայի քննությունը անցկացնել վրանային ռազմամարզական ճամբարում: Այս տարի հունիսի 7-9-ը մի խումբ 9-երորդցիների հետ մեկնեցինք Սևանի «Ժայռ» ճամբար: Ըստ նախագծի ժամը 9:30 րոպե երկու մեքենայով, շարժվեցինք մայր դպրոցի ավտոբուսների կանգառից: Իհարկե նախօրոք, ընկեր Լիլիթը սովորողների հետ գնել էր երեք օրվա մեր սնունդը, որվհետև «ժայռի» մոտակայքում խանութ չկա և դա լավ է: Ճամբարի բացումը մենք պետք է կատարեինք, ԱԻՆ-ի տեղադրած վրանները պետք է ենթարկեինք փորձության: Հասնելուն պես առաջին գործը տեղավորվելն էր, այնուհետև ընկեր Անդրանիկը և ընկեր Տիգրանը ովքեր ճամբարի անմիջական ղեկավարներն էին, հավաքեցին բլոր սովորողներին և մի փոքրիկ տեղեկատվական զրույց անցկացրեցին: Տարեվերջյան քննությունները պարունակում են 4 մարզական նորմատիվ և հրաձգություն: Առաջին օրը պետք է անցկացնեինք նորմատիվներից մեկը: Ընկեր Տիգրանի հետ ճամբարի տարածքում չափեցինք 1000մ. և սկսեցինք նորմատիվի հանձնումը՝ ժամանակով: Այնուհետև մի քիչ հանգիստ տվեցինք սովորողներին, ճաշեցինք և իհարկե լողացինք: Երեկոյան ընթրիք, տաք թեյ, զրույցներ և երգեր խարույկի շուրջը:
Հաջորդ օրը, վերկաց ժամը 8:30, հիգիենայի ժամ, նախաճաշ, հանգիստ: Քննական նորմատիվների մնացած վարժությունների հանձնում: Սովորողները շատ ոգևորված էին և պաքարում էին ավելի լավ հանձնել և բարձր միավորներ ստանալ: Այնուհետև հանգիստ , լող՝ վերևից ցատկելու հնարքներ ցուցադրելով: Լողից հետո սովորողները ճաշեցին և անցան լողափնյա վոլեյբոլ խաղալու, մի մասն էլ անցան հրաձգության նորմատիվի հանձնմանը: Հաջորդ մեր անելիքը տարածքի մաքրումն էր, որը իրականացրեցինք ափի մոտ և ճամբարի տարածքում: Երեկոյան ընթրիքից հետո սովորողները կազմակերպեցին երաժշտական երեկո, սեղանի խաղեր: Այնուհետև հանգիստ:
Երրորդ օրը, վերկաց ժամը 8:30, հիգիենայի ժամ, նախաճաշ: Մեր ճամբարի վերջին օրն էր և մենք չէին կարող ճամբարը հանձնել առանց մաքրելու, վերցրեցինք տոպրակները բացվեցինք ճամբարի երկարությամբ և սկսեցինք վերելքը՝ սանրելով տարածքը: Այնուհետև մեր լողի և հրաձգության ժամն էր , լողը սկսեցինք լողափնյա նախավարժանքով: Այդ ժամանակ մեզ հյուրընկալեցին տիար Բլեյանը իր ընտանիքով և հյուրերով: Մի քիչ հետո արդեն ճամբարում էին կրտսեր և միջին դպրոցի սովորողները , ովքեր պետք է փոխարինեին մեզ: Տիար Բլեյանը հարթակում կլոր սեղանի շուրջ հավաքեց ավագ, միջին և կրտսեր դպրոցների սովորողներին: Հաջորդ կլոր սեղանը տեղի ունեցավ Սևանի ափին միայն ավագ դպրոցի մասնակցությամբ, տիարը մեզ բարի ճանապարհ մաղթեց իհարկե վերադառնալու և Սևանը կարոտելու հանձնարարությամբ: