Նախագիծ՝ Կլոր սեղան
Թեման՝ Բաց մարզական ճամբար Արատեսում
Կրթահամալիրի բազմաթիվ ձեռքբերումներից մեկը դա բաց մարզական ճամբարներն են , տարվա բոլոր եղանակներին: Այդ ճամբարների նպատակը ծանոթություններն են տարբեր համայքների դպրոցների մարզիկների, մարզիչների հետ: Այդպիսի գործընկեր ձեռք բերեցինք Վայոց ձորի Արտաբույնք համայքում: Կրթահամալիրի տնօրենի հրավերով Վայոց ձորի, Արտաբույնք համայքի, միջնակարգ դպրոցի ֆուտբոլի աղջիկների և տղաների խումբը հյուրընկալվեց կրթահամալիրում, այցի նպատակն էր ֆուտբոլի ընկերական խաղերը: Մեր պատասխան այցը չուշացավ և հունվարին մենք միջին դպրոցի սովորողների հետ այցելեցինք մեր Արտաբույնքի գործընկերներին և հունվարյան ճամբարի շրջանակներում Արատեսում անցկացրեցինք ձմեռային մարզական խաղերը:
Մարզախաղերի մեջ ներառված էին դահուկավազքը, վազքով հաղթահարում ենք մոտակա բարձունքը և սահնակներով մարզական էստաֆետները:
Արատեսի դպրական կենտրոնը մի բաց միջավայր է, որտեղ կարող են իրենց մարզական պատրաստությունը անցկացնել բոլոր ցանկացողները, կենտրոնում վրանային և կացարանային պայմաններ են, որտեղ սովորողները իրենց ձեռերով են պատրաստում սնունդը: Արատեսյան բաց ռազմամարզական ճամբարները կարող է ցանց դառնալ Հայաստանի և դրանից դուրս գտնվող տարբեր մարզական թիմերի համար և միավորել նրանց: Հոկտեմբերին Արատեսում իրենց ռազամարզական բանակումը անցկացրեցին Ալեք Մանուկյանի անվան կրթահամալիրի 40 հոգանոց մարզիկները:
Ինչպես ասում են սպորտը ջնջում է բոլոր սահմանները: Գարնան վերջում Արատեսի դպրական կենտրոնում կանցկացվեն մարզական խաղեր, որին հրավիրում ենք մեր գործընկերներին: Ծրագիրը ներառում է եռամարտ՝ սուսերամարտ, հրաձգություն, նետաձգություն և էստաֆետային խաղեր: