Կիրակի օրը, երկարացված օրվա հանդբոլիստների խմբով, ընկերական հանդիպում անցկացրեցինք Նոր-Նորքի համայքի մարզադպրոցի հանդբոլիստների հետ: Ի տարբերություն մեր մարզադահլիճի, նախկին զորամասին պատկանող մարզադահլիճը շատ մեծ էր և ամբողջովին համապատասխանում էր հանդբոլի մարզադահլիճի չափերին, որը պետք է լինի 20 x 40մետր: Մեր մարզիկները սովոր չէին այդպիսի դահլիճում մարզում անցկացնելու և դժվարությամբ էին ադապտացվում: Հաջորդ հանդիպումը կկայանա ուրբաթ օրը: