Ապրիլ 6-ին մայր դպրոցի մարզասրահում էին քոլեջի հեռավար բաժնի ուսանողներ: Մենք առաջին անգամ էինք մարզական պարապմունք անցկացնում մայր դպրոցում: Պարապմունքը կազմված էր 3 մասից՝ նախապատրաստական, հիմնական և եզրափակիչ: Նախապատրաստական մասը սկսվեց ճանաչողական մեթոդից, ուսանողների համար օգտակար էին տեսական գիտելիքները, այնուհետև անցանք մարզման հիմնական մասին: Մարզիկ ուսանողները գոհ էին իրեն դասից և ցանկություն հայտնեցին էլի հանդիպել: