Ըստ ուսումնական պլանի, 4-րդ դասարանցիները իրենց ֆիզկուլտուրայի դասի ժամանակ շարժախաղերից բացի, պետք է ծանոթանան մարզաձևերի կանոնների, տեխնիկա-տակտիկական հնարքների հետ: Այսօր Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողների հետ սովորել ենք բասկետբոլի վարման, փոխանցման և օղակի աջ և ձախ կողմերից նետման տեխնիկան: